Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Կարծիք. Ուսուցիչների կամավոր ատեստավորում

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ» -ը ընթերցող յուրաքանչյուր մանկավարժ, ով աշխատում է այլընտրանքային կրթական հաստատությունում, որտեղ կրթական ծրագրի հեղինակը հենց ինքն է, կփաստի, որ այս նախագիծը չի կարող ատեստավորել կամ ստուգել ստեղծագործ մանկավարժի մանկավարժական գիտելիքներն ու հմտությունները։

Ես հավանություն չեմ տալիս այս նախագծի ո՛չ կառուցվածքային , ոչ էլ բովանդակային պլանին։

Ատեստավորումը իրենից պետք է ենթադրի աշխատանքի ամփոփում -գնահատում, այլ ոչ թե բալային մեխանիզմով ստուգում։ Չհաշված , որ հեղինակային կրթական ծրագրի ուսուցչի աշխատանքը հնարավոր չէ այդ մեխանիզմով ստուգել։ Նորն է պետք մտածել, առաջարկել։

Կամ ատեստավորումը գոնե պետք է ենթադրի նոր գիտելիքներ եւ հմտությունների ձեռքբերում։

Այդքան անիմաստ հանձնաժողով կազմելու, արդեն աշխատանքով ապահովված մարդկանց կրկնակի աշխատանք տրամադրելու , նրանց կրկնակի վճարելու փոխարեն, կարող են կրթահամալիրի պես կրթական օջախներին հովանավորել , խնդրել վերապատրաստումներ անցկացնել հանրապետության տարբեր դպրոցների ուսուցիչների եւ կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչների համար։

Կարծիք. Ուսուցիչների կամավոր ատեստավորում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s