Նախագծեր, Ուսումնական ձմեռ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Նախագծի ամփոփումը՝ ստորեւ։

Ժամկետները՝ դեկտեմբերի 24- ից 2021թ. հունվարի 10-ը 2022թ.

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝ 

• ստեղծագործական երևակայության զարգացում

• մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում

• բանավոր ու գրավոր խոսքի զարգացում

Թեմաները՝

1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում

2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում

3.  Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում…

4. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս

5. Ամանորյա տոնածառների շքերթ

6. Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ

7. Ամանորյա շարժական մեդիաբացիկմերի պատրաստում

8. Ընթերցանության նյութը՝ «Անտեսանելի Տոնինոն», Ջանի Ռոդարի


Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը միացնել իրար, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ ներկայացնել ֆոտոպատումի տեսքով:

Նկարագրություն՝

Սովորողները ծնողների հետ զարդարում են տունը, տոնածառը:
Ամանորյա ուտեստներ են պատրաստում:
Ամանորյա սեղանն են պատրաստում:
Ձայնագրում են Ամանորյա բարեմաղթանքներ /կարող են ձայնագրել նաև հյուրերին/:

Նկարահանում են հյուրերին՝ տոնական ռադիոհաղորդումների, պատումների շարք:
Շրջում են Երևանում՝ նկարահանում են Ամանորյա տոնածառերն ու զարդարանքները:
Տոնական բացիկներ են պատրաստում. էլեկտրոնային կամ այլ նյութերից:

Սովորողները տիրապետում են մեդիահմտության, որի միջոցով կարողանում են Փեյնթ նկարչական ծրագրի միջոցով նկարել եւ ստեղծել մի քանի նկարից բաղկացած, շարժում-գործողություն ցույց տվող նկարաշար։ Այս դեպքում նկարում են ամանորյա թեմայով, շնորհավորական մեդիաբացիկներ։

Ընթերցանության նյութը ներկայացնում են ռադիոնյութի տեսքով, կամ PowerPoint ծրագրով. նկարում են հեքիաթը Փեյնթով՝ հատված առ հատված, մուտքագրելով հեքիաթի տվյալ հատվածը Powerpoint-ի սահիկի վրա ՝ տվյալ էջի վրա կցում են նաեւ նկարված նկարը։

Նախագծի ամփոփումը՝ սովորողների անհատական տեսանյութերի, նյութերի փաթեթի հրապարակում բլոգում եւ ենթակայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s