Без рубрики

«Գնդլիկ գաթայի արկածները», հորինուկների փաթեթ

Նախագիծը՝ այստեղ

Գաբրիելլա Բաղումյան

Մի անգամ տատն որոշեց գաթա թխել։ Եվ գաթան դրեց սեղանին։ Գաթան բղավեց․

— Օգնեցեք, օգնեցեք։

ԵՎ հանկարծ տատն եկավ ու զարմացավ։ Անմիջապես կանչեց պապին, որ միասին ուտեն գաթան։ Սակայն չար գայլը առավ գաթայի անուշ բույրը և գնաց բույրի հետևից։ Տատն ու պապն փորձեցին փախչել, բայց գաթան այնքան համոզիչ խնդրեց տատին ու պապին , որ իրենց հետ նրան վերցնեն, որ նույնիկ գայլը որոշեց նրանց չուտել։

Միքայել Դալլաքյան

Մի անտառում ապրում էին մի պապ և տատ։ Պապը խնդրեց պատրաստել մի

Գաթա։ Տատն էլ պատրաստեց։ Գաթան այնքան գնդլիկ էր, որ  նրա, նրան այդպես էլ անվանեցին։ Բակի սեղանին դրեցին, որ սառչի։ Ոզնին եկավ, որ ուտի։ Գնդլիկ Գաթան գլորվեց տեղից։ Գնաց-գնաց և հանդիպեց աղքատ մարդուն։ Ասաց, որ երգ երգի։ Եթե չերգի, նրան կուտի։

Գնդլիկ Գաթան չերգեց․ նա դրա փոխարեն խաբեց և պուկ փախավ։ Իսկ հետո հանդիպեց մի բարձրահասակ մարդու։

—Գնդլիկ Գաթա, եթե դու չթողնես ես քեզանից մի քիչ ուտեմ, ես քեզ ամբողջությամբ կուտեմ։ 

Գնդլիկ Գաթան էլի փախավ, ինչպես աղքատ մարդուց էր փախել։ Նա գնաց-գնաց և հասավ մի կենդանաբանակն այգի։ Նա տեսավ այնտեղ մի մեծ, հսկա առյուծ վանդակի մեջ։ Նրա աչքերին թվում էր, թե առյուծը վանդակից դուրս է եկել։

Հանկարծ այդ պահին մի մարդ պատահաբար ոտքով գլորեց Գնդլիկ Գաթային, և նա հայտնվեց առյուծի վանդակում։ Բայց առյուծը հենց տեսավ Գնդլիկ Գաթային, Աստվածը ստիպված լեզու տվեց առյուծին, և առյուծը սկսեց խոսել։ 

Գնդլիկ Գաթան հենց որ լսեց առյուծի խոսքերը, ապշեց։ Նա ասաց․— Այս ի՜նչ հրաշք է։ Առյուծը խոսու՞մ է։

Առյուծը պատասխանում է․— Գնդլիկ Գաթա, մի երգ երգիր իմ մասին։ Եթե նույնիսկ չերգես, ես քեզ չեմ վնասի։ Միայն թե խնդրում եմ երգիր։

Գնդլիկ Գաթան երգում է գեղեցիկ երգ առյուծի մասին․

​Թագավորն է կենդանիների,

​Մեր բոլորի սիրելի, 

​Հսկա է նա ու բարի,

​Իսկական արքայավարի։

—Ափսո՜ս, այնքան բարձր եմ գոռացել, որ ականջներս խլացել են,-ասում է առյուծը։ Կանգնիր իմ գլխին ու կրկին երգիր։ 

​Գնդլիկ Գաթան անգամ երկու բառ չի հասցնում ասել, երբ առյուծը թռցնում է վեր Գնդլիկ Գաթային և կուլ տալիս նրան։

Նանե Կյուրեղյան

Լինում է չի լինում մի տատիկ ու պապիկ են լինում։Տատիկը որոշում է մեկ օր գաթա պատրաստել։ Երբ ջեռոցից հանում է գնդլիկ գաթային, տեսնում է տատիկը, որ գաթան երգում է եւ պարում։ Պապիկը եւ տատիկը ուրախ օր են անցկացնում եւ հետո ուտում գաթային։

Արեգա Հովհաննիսյան

Կար-չկար, մի գաթա կար, և նրա ընկերները նրան անվանում էին Գնդլիկ գաթա ու նրան շատ էին սիրում, քանի որ նա միշտ իր ընկերներին օգնում էր։ Մի անգամ, երբ Գնդլիկ գաթան իր ընկերների հետ գնացել էր անտառ, նրանք հանդիպեցին մի տարօրինակ թխվացքի։ Նա փոքրիկ Տորթակեքսն էր։ Փոքրիկ Տորթակեքսը կորցրել էր իր ընտանիքին։ Գնդլիկ գաթան խոստացավ, որ իր ընկերների հետ կօգնեն գտնել նրա ծնողներին։ Դու մի ասի, Տորթակեքսի ընտանիքը հենց Գնդլիկ գաթան էր և նրա ընկերները, բայց դրա մասին նրանք չգիտեին։ Երբ նրանք քայլում էին, Գնդլիկ գաթան հիշեց, որ Տորթակեքս անունը դրել էին իր աղջկան, և նա մտածեց, որ Տորթակեքսը իր աղջիկն է։ Գնդլիկ գաթան ձայն տվեց․ 

— Հե՛յ, Տորթակե՛քս, աղջիկս, այդ մենք ենք քո ընտանիքը։

Երբ Տորթակեքսը լսեց, շատ ուրախացավ

— Մայրի՜կ։

Բոլորը ուրախացան, քանի որ գտել էին իրենց երեխային։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s