Նախագծեր

Գաթաթխիկի ծես. ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագիր

Խորիզով գաթան հայկական ծիսական հյուրասիրության անբաժան մասն է։ Այդ իսկ պատճառով «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնին» որոշեցինք պատրաստել խորիզով գաթա եւ Հարիսայի ծեսին հյուրասիրել մեր հյուրերին, ներկայացնել ցուցահանդես-վաճառքին։

Գաթաթխիկի անցկացման վայրը՝ քաղաք Էջմիածին, 2.1 դասարանի սովորող Գաբրիելլա Բաղումյանի տատիկի տուն։

Օրը՝ նոյեմբերի 26, ժամը 11:00-16:00

Քարտեզը՝

Անվտանգությունից ելնելով ընտանիքի տան հասցեն չի հստակեցվում։

Եղանակը՝ +10•C

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-1 դասարան, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ հայկական խոհանոցի ուսումնասիրություն: Սովորողներին ծանոթացնել.

  • ցորենից, ալյուրից գաթա ինչպես են թխում
  • ալյուրից խմոր ինչպես են պատրաստում
  • գյուղական միջավայրին

Խնդիրները`

Գործունեության նախատեսում և իրականացում:

Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում:

Խմբով աշխատելու կարողությունների զարգացում:

Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:

Ընտանեկան դպրոցների ներգրավածություն ուսումնական նախագծերում։

Նկարագրությունը՝

Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք գաթայի խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Ծրագրում՝

Սովորողներին ծանոթացնում ենք.

  • ալյուրից խմոր պատրաստման ընթացքին
  • գաթայի խորիզի պատրաստման գործընթացին
  • գաթայի մեջ կոպեկ դնելու նպատակին
  • գաթանախշերին

Մաթեմատիկա.
Սովորողների հետ հաշվում ենք, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ են օգտագործում: Ստացված խմորից քանի՞ գունդ ենք ստանում: Վերջնական արդյունքում հաշվում ենք, թե քանի գաթա ենք թխել:

Տեխնոլոգիա.
այլընտրանքային նկարչության միջոցով նկարում ենք զարդանաշխեր գաթաների համար։

Մայրենի.
Բառապաշարում ավելացնում ենք գաթայի հետ կապված նոր բառեր:
Հորինում ենք փոքրիկ հեքիաթներ «Գնդլիկ գաթայի արկածները»։

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագներ ՝ գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Գաթայի բաղադրատոմս

Գաթա թխելուց կերգենք խմոր անելու, հաց թխելու խաղերգեր՝

Ցորեն եմ ցանել արտը

Կոտուկես

Քուրիկ զիզի

Գունդ անեմ

Հաց կթխեմ

Արդյունքում համտեսում ենք մեր թխած գաթան, նոյեմբերի 27-ին՝ Հարիսայի ծեսին հյուրասիրում են մեր հյուրերին։

Ուղիղ միացումներ, տեսանյութեր և ֆոտոպատումներ ենք հրապարակում բլոգում, ենթակայքում:

Գործունեության ամփոփում՝

Նախապատրաստական փուլ

Այլընտրանքային նկարչության միջոցով նկարում ենք գաթանախշեր

«Գնդլիկ գաթայի արկածները» հորինուկների փաթեթ

Ուղիղ եթերներ՝

Պատրաստ ենք ցուցահանդես-հանգանակությանը ( ներկայացված են օրվա լուսանկարները)

Գաթաթխիկի ծես

Գաթաթխիկի ծես. ամփոփում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s