Նախագծեր, Ուսուցչի լաբորատորիա

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նախագծի նպատակը — Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին։

Նախագծի խնդիրները՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Լեզվագործունեության հիմնական խնդիրներ՝

Սովորողը պետք է կարողանա ներկայացնել կարդացածը (պատմելով, բեմադրելով): Պատասխանել կարդացածի վերաբերյալ հարցերին (բանավոր, գրավոր):

Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրել, գտնել հոմանիշները, հականիշները: Տեքստում գտնել հարցի պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, միտքը:Կարդացած նյութը հարցերի օգնությամբ համառոտ վերարտադրել։ Կարդացած կամ լսած տեքստը պատմել իր կամ հերոսներից մեկի անունից:Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը: Ստեղծագործությանը, իրավիճակին համապատասխանող առած-ասացվածքներ գտնել, բացատրել: Հորինել և գրառել պատմություններ (3-5 պարզ նախ.): Նոր բառեր կազմել՝ միացնելով տրված վանկերը, բառերը, ածանցները: Առանձնացնել բառի արմատը, ածանցը: Տարբերել առարկայի թիվը՝ եզակի և հոգնակի, գիտի հոգնակիի կազմության ձևերը: Առանձնացնել հատուկ և հասարակ անունները։

Ընթերցանության նյութեր, լեզվագործունեության համար էլեկտրոնային թերթեր ՝

Իրիկուն_Հովհաննես Թումանյան

Ծիտիկի օրորը_հովհաննես Թումանյան

Աշուն_Հովհաննես Թումանյան

Տերևաթափ_Հովհաննես Թումանյան

Մի բաց նամակ ամենքին_Հովհաննես Թումանյան

Ծաղիկները_Հովհաննես Թումանյան

Չարի վերջը_Հովհաննես Թումանյան

Կացին ախպերը Հովհաննես Թումանյան

Անբան Հուռին  Հովհաննես Թումանյան

Կիկոսի մահը Հովհաննես Թումանյան

Սուտլիկ որսկանը Հովհաննես Թումանյան

Գետակը_Հովհաննես Թումանյան

Գործողությունների ընթացքը՝

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերվել «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի «Ընթերցարան» բաժնից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից:

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ «Կագին ախպերը» հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս 5 բառ «Սուտլիկ որսկանը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից «Չարի վերջը»։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումբը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին( կկվին, աղվեսին, ագռավին) և ներկայացման մեջ օգտագործում:

Ընտանեկան նախագծեր —

  • Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
  • Ընտանիքում` հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:

Երաժշտական գործունեություն՝

«Թումանյանը երաժշտության մեջ» նախագծի մասնակցություն

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան տիկինիկային թատրոն

Թումանյանի անվան զբոսայգի

Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`

-էլեկտրոնային գրատախտակ
-Նեթբուք-նոթբուք
-Ձայնագրիչ
-Թվային ֆոտոապարատ

Ամփոփում՝

  • Նշում ենք փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան 15… ամյակը, և գիրք նվիրելու օրը
  • Բերանացի կարդում ենք Թումանյան
  • Մեդիաբանաստեղծությունների ներկայացում
  • Մեդիահեքիաթների, անիմացիոն մուլտերի ներկայացում
  • Դասարանական երաժշտական թատրոն

Օգտակար հղումներ՝

«Ծիտը» տիկնիկային-երաժշտական ներկայացում

«Չարի վերջը» — երաժշտական ներկայացում 1

«Չարի վերջը» — երաժշտական ներկայացում 2

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s