Ընատանեկան նախագիծ՝«Ուսումնական աշուն»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետը՝ հոկտեմբերի 25-31
Նպատակը՝ Սովորած նյութի ամրապնդում, աշնանային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսուցողական:
Խնդիրներ`
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր խոսքի զարգացում,
- շրջակա միջավայրի ճանաչում,
- ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը:
Ընթացքը՝
Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին
Թեմա 1
Ռոդարիական հնարքներ՝ ընտանիքի անդամների հետ ընտրի՛ր հնարքներից մեկը և իրակաացրո՛ւ քո նախընտրած հեքիաթի միջոցով: Կարող ես ինքնուրույն կիրառել հնարքները , մուտքագրել, նկարել Paint ծրագրով ուղարկել, եթե կարիք կա տեսագրի՛ր:
Թեմա 2
«Թթուդրիկի ծես»՝ ընտանիքի անդամների հետ միասին իրականացրու Թթուդրիկի ծեսը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն Թթուդրիկի բաղադրիչների մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint ծրագրով, ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:
Թեմա 3
«Սեբաստացու օրեր»
Կետերից մեկը ներկայացրո’ւ հարցազրույցի, պատումի (ռադիոնյութ, տեսանյութ) ձեւով։
- Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
- Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
- Դու սեբաստացի՞ ես:
- Ինչպիսի՞ն է քո սեբաստացի ընտանիքը, ներկայացեք
- Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
- Հորինի՛ր պատմություն «Ուրիշ դպրոց», «Երազանքի դպրոց» կամ այլ վերնագրով:
Թեմա 4
Աշնան գույները— լուսանկարի՛ր կամ նկարիր աշնանային գեղեցիկ տեսաններ, կատարի՛ր քո սովորած երգերից մեկը, կամ ասա՛ որևէ բանաստեղծություն, տեսագրի՛ր: Լուսանկարների հետ ուղարկի՛ր նաև փոքրիկ պատմություն աշնան գույների մասին:
Ուսումնական աշուն նախագծի ամփոփում՝