Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Վերապատրաստման հաշվետվություն

  1. Թամարա Մարիմյան
  2. բլոգի հղումը 
  3. էլ. փոստի հասցե՝ Tamara-Marimyan@mskh.am
  4. դպրոցի անվանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ
  5. դասավանդած առարկան՝ դասվար
  6. դասընթացների անվանումները, որոնց վրա դրված հղումը տանում է կոնկերտ բաղադրիչի բաժինը / այնտեղ պիտի երևան ձեր կողմից կատարված աշխատանքները/՝
  1. Ձեր ամփոփումը ազատ շարադրանքով

Օգոստոսի 23-ին, ժամը՝ 15:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի (Հասցե՝ Առնո Բաբաջանյան 25) «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունենցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ: Վերապատրաստվողները ծանոթացան դասընթացների աշխատակարգերին, լսեցին հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ժամանակ ծանոթացանք վերապատրաստման մասնագետների հետ, քննարկեցինք ժամկետները, առաջին փուլի անելիքները։ Այսպիսով՝ վերապատրաստումները կազմակերպվեցին առկա, հեռավար եւ համակցված ձեւաչափերով։ Վերապատրաստող մասնագետների հետ կապ հաստատեցինք էլեկտրոնային փոստով, պայմանավորվեցինք առաջիկա անելիքների մասին։ Աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 23-ին, վերապատրաստումները շարունակվեցին մինչեւ հոկտեմբերի 11-ը։ Վերապատրաստվողներս յուրաքանչյուր պարապմունքից, վեբինարից, հանդիպումից հետո լուսաբանում և ներկայացնում էինք կատարված աշխատանքը մեր անհատական բլոգում, կատարում էինք հանձնարարված բլոգային աշխատանքը:

Ես՝ ինքս, ընտրել էի վերապատրաստման հեռավար տարբերակը, որպեսզի կարողանամ համատեղել իմ սիրելի աշխատանքի հետ։ Շատ ուրախ եմ, որ կրթահամալիրի տնօրինությունը հաշվի է առնում յուրաքանչուրիս զբաղվածությունը, եւ ինչպես տիար Բլեյանն է ասում «կարեւորում է մարդու հարմարությունը ցանկացած պարագայում»։

Վերապատրաստումները հնարավորություն տվեցին վերհիշել ուսումնական գործընթացում կիրառվող ծրագրերը, թարմացնել մանկավարժական-մասնագիտական գիտելիքները: Հեռավար դասընթացների առավելությունը, ինչպես նշեցի քիչ առաջ, աշխատանքի հետ համատեղումն է, ժամատախտակի գրեթե ամբողջությամբ տնօրինումը, աշխատանքային հարմարությունը: Այն ինքնակրթվելու, ինքնուրույն խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս: Հաճախ մոդուլում տրված առաջադրանքները կատարելու համար բավականին երկար փնտրտուքներ էի իրականացնում համացանցում և զուգահեռ ավելի շատ ինֆորմացիա էի հավաքում, քան պետք էր:

Դժվարությունների չեմ հանդիպել, բոլոր վեբինարներին, առցանց հավաքներին մասնակցել եմ հաճույքով և մեծ հետաքրքրությամբ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հաճախ ենք օգտագործում «մեդիագետ», «մեդիահմուտ» արտահայտությունները, այս վերապատրաստումները մեզանից շատերին դարձրեցին այդպիսին, հիմա մենք վստահ կարող ենք մեր մեդիահմտությունները փոխանցել մեր սովորողներին, ընկեր-ուսուցիչներին: Ուրախ եմ, որ գրանցեցի մասնագիտական աճ;

Շնորհակալ եմ կազմակերպիչներին, վերապատրաստող մասնագետներին:

Վերապատրաստման հաշվետվություն: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s