Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. թեմա 7

Թեմա՝ Ճամբարի կազմակերպում

1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

Ստեղծագործական-հետազոտական ճամբարի (այսուհետ` ճամբար) գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները: Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները:

Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենի նշանակած մանկավարժական այլ աշխատող: Ճամբարի նախապատրաստական աշխատանքը ղեկավարն սկսում է առնվազն 15 օր առաջ (ջոկատների որոշում, ջոկատի ղեկավարների հետ` աշխատակարգի, իրականացվող նախագծերի որոշում)։ Ճամբարի ղեկավարը ճամբարի գործունեությունն սկսելուց առնվազն 1 շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են հյուրընկալել մարզերից եկած սովորողների:

Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները։

Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով (տնօրենը կարող է հատկացնել նաև այլ գումարներ):Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն։


2․ Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել

Ընտրեցի Լուսինե Գասպարյանի Ուսումնական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոդվածը

Հեղինակը մեջբերում է կրթահամալիրի ուսումնական ճամբարների կազմակերպման կարգից. « Տասը տարուց ավելի «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է նաև ուսումնական ճամբարների միջոցով: Ուսումնական տարին բաժանված է չորս շրջանների. սեպտեմբերից դեկտեմբեր՝ առաջին շրջան, հունվար՝ երկրորդ, փետրվարից մայիս՝ երրորդ շրջան, և հունիս՝ չորրորդ շրջան: Երկրորդ և չորրորդ շրջանների ուսուցումը ճամբարային է, որը հագեցած է տարբեր ստուգատեսներով, փառատոներով, ճամփորդություններով, համագործակցային և այլ նախագծերով»։

Ուսումնական ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ ուսումնական գործունեությունը կյանքի կոչելու, ցուցադրելու, տարածելու կարևորում: Ճամբարները սովորողին ինքնադրսևորվելու, բացահայտելու, զարգանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունեությամբ զբաղվելու հնարավորություն են ընձեռում։

Կետ առ կետ առանձնացվում են ձմեռային եւ ամառային ճամբարի բաղադրիչները։ Մանրամասն նկարագրվում է ձմեռային ճամբարը, որից սահուն անցում է կատարվում ստուգատեսներին, որոնք ձմեռայի ճամբարի աշխատանքների ներկայացման -գնակատման հիմնական միջոցներն են։ Հոդվածում խոսվում է ամառային եւ ձմեռային ճամբարների տարբերությունների մասին, գործունեության կազմակերպման ձեւերի մասին։ Հոդվածը փոխանցում է ամողջ հավեսն ու ոգեւորությունը, որը տիրում է ճամբարային գործունեության ընթացքում կրթահամալիրում։

3․Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ


Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կարգը չի տարբերվում կրթահամալիրի ճամբարային գործունեության կազմակերպման հիմնական կարգից։ Այն նույնպես (այսուհետ՝ ճամբար) ուսումնական նախագիծ է: Այն կազմակերպվում է նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: Կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի ճամբարը գործում է որպես ստեղծագործական պլեներ: ճամբարի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) և նրա ներկայացմամբ՝ ճամբարի ջոկատների ղեկավարներին, նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարի տևողությունը 12 օր է (երկուշաբթիից մինչև հաջորդ շաբաթվա ուրբաթ):

Ճամբարի գործունեության պարտադիր բաղադրիչները տարբերվում են.

  • առավոտյան ընդհանուր տողան,
  • մասնագիտական պարապմունքներ (կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի),
  • ընդմիջում,
  • մարզական պարապմունքներ, այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ,
  • շրջակա միջավայրի խնամքի աշխատանք,
  • մշակութային ժամանաց (ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում),
  • պարուսուցում,
  • օրվա վերջի ընդհանուր տողան։

Ճամբարը ծնողների համաձայնությամբ կարող է ունենալ նաև արտագնա, արշավախմբային բաղադրիչ։ 

Ճամբարի գործունեության ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Ճամբարի ուղեգրի արժեքը ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Սովորողը ուղեգիր կարող է ստանալ տարվա ընթացքում առարկայական ֆլեշմոբների, պլեներների, ցուցադրությունների արդյունքում: Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է կրթահամալիրի կացարաններում:

Ճամբարի գործունեությունը ամեն օր լուսաբանվում է կրթահամալիրի կայքում, համապատասխան ուսումնական կենտրոնի, մասնախմբի բլոգում, մասնակիցների բլոգներում:

Ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:

4․ Կարդալ հոդվածները, մեկը, բլոգում գրավոր գրախոսել 

Ընտրեցի Մարթա Ասատրյանի «Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք» հոդվածը

Հեղինակը ներկայացնում է էկոլոգիական ստուգատեսը, որը էկոլոգիական նախագծի ամփոփումն է: Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական նախագծերի ամենասպասված փուլը ճամբարն է, որի մասնակիցները ամենամյա էկոլոգիական ստուգատեսի հաղթողներն են։

Այդ աշխատանքները ներկայացնում-ցուցադրում են մրցութային փուլի ժամանակ՝ հանձնաժողովի և մյուս մասնակիցների ներկայությամբ:

Դեբեդ գետի պոչամբարի հայցը մեջբերելով՝ հեղինակը նշում է, որ Էկոտուրը ոչ միայն խնդիրների մասին խոսելու, այլև դրանց լուծումները առաջարկելու, գործնականում իրագործելու և հանրությանը ներկայացնելու ստուգատես է։ Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում։ Ճամբարը կարող է լինել վրանային-արշավախմբային, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկում, ամերիկյան CENN ընկերության կազմակերպած էկոճամբարների հետ համատեղ ։

Հոդվածում մանրամասն նկարագրվում է էկոճամբարի նպատակը, խնդիրները եւ վերջնաարդյունքները։

Էկոտուր հանրակրթական ստուգատեսի շրջանակներում երկու տարի շարունակ կազմակերպվել են էկոճամբարներ Հայաստանի տարբեր վայրերում: Էկոտուր 2012-ի հաղթողները մասնակցեցին Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգիսի կիրճում կազմակերպված Էկոճամաբրին:

Էկոտուր 2013-ին մասնակցել են Բյուրականի սկաուտական ճամբարը և Զիկատար բնապահպանական կենտրոնում միջազգային ճամբարը:

5․ Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում

ա) 6 տարեկանների ընտանկան-հեռավար-առցանց ամառային ճամբար(հունիս)

Ամփոփումը`այստեղ

բ) 6 տարեկանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբար(հուլիս)

Ամփոփումը` այստեղ

գ) 6 տարեկանների եռօրյա մուտքի ճամբար(օգոստոս)

Ամփոփումը՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s