Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. թեմա 6

Թեմա՝ Ուսումնական ճամփորդություն

1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ճամփորդության բովանդակությունը՝

  • որոշվում է հանրակրթական դասընթացի, սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության, մասնագիտական ուսուցման ծրագրով.
  • որոշվում է կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծով (նախագծերով).
  • որոշվում է Արատեսի դպրական կենտրոնի գործունեությամբ, Արատեսի ուսումնական-երկրագործական-բնապահպանական աշխատանքների օրացույցով.
  • ինքնուրույն ուսումնական նախագիծ է։

Ճամփորդության նախագիծը կարող է ներառել՝

  • հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. նախագծի գործընկերների ներգրավում. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.
  • հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք
  • կերպարվեստի-փառատոնային գործունեություն.
  • ռազմամարզական, արշավախմբային գործունեություն, քայլք, բարձունքի հաղթահարում եւ այլն։
  • ընթերցողի աշխատանք.«Կարդում ենք» նախագիծ
  • աշխարհագիտական-բնագիտական աշխատանք.
  • բնապահպանական. խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ.
  • մշակութային (համերգի, պլեների, ցուցադրության կազմակերպում, մասնակցություն եւ այլն
  • տնտեսագիտական աշխատանք
  • տեխնոլոգիական աշխատանք
  • հեղինակային կրթական ծրագրի ներկայացում
  • այլ

Ճամփորդության ղեկավարը(կազմակերպիչը) կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է։ Ղեկավարի օգնականը կարող է լինել կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողը։

Ճամփորդության ղեկավարը կազմում է նախագիծը, ուսումնասիրում տեղանքը, ներկայացնում տնօրինությանը, պայմանավորվածություններ ձեռք բերում, իրականացնում նախապատրաստական աշխատանքները, հաշվառում սովորողների մասնակցությունը, հոգում սովորողների անվտանգության մասին, վերջում կազմում հաշվետվություն։

Մասնակիցը ծանոթանում է նախագծին, մասնակցում նախապատրաստական բոլոր փուլերին։ Իր մասնակցությունը ներկայացնում է ուսումնական բլոգում.

ճամփորդության ընթացքում և հետո իր բլոգում հրապարակում է իր տպավորությունները։ Բացակայելու դեպքում տեղեկացնում նախապես։

Ճամփորդություն կազմակերպելիս դասավանդողը, սովորողը օգտվում են հայրենագիտական-ճամփորդական բլոգներում հրապարակված ուղեցույցներից, կրթահամալիրի բազայից։

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին:

Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են հիմնականում ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար ուսուցման միջոցով:

Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ։

Հաշվետվության արդյունքում դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ կարող է անել կրթահամալիրի տնօրենին՝ ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:



2․ Կարդալ նյութը, գրավոր քննարկել
Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն-Անահիտ Հարությունյան

Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ուսումնական ճամփորդությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածք այցելությամբ ու ուսումնասիրությամբ: Այն պիտի դառնա դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ:

Ընտրված է թեման ՝«Աշուն», խումբը՝ 4-րդ դասարան։ Առանձնացված են խնդիդները: Մանրամասն նկարագրված է ընթացքը։

Որպես մեկնարկ՝ հեղինակը ընտրել է լեզվագործունեությունը։ Վերցրել են «Աշուն» բառը եւ «Պրիզմա» մեթոդի միջոցով գտել են աշնան հետ կապված անսպասելի ու երևակայական մտքերի հիմք: Հետո աշխատանքն ուղղված էր էլի նրանց ստեղծագործական երևակայության, հորինել են «աքրոստիկոսներ» , նկարել paint-ով, ստեղծել ընթերցարաններ։ Շարունակել են տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնել, դուրա են եկել բակ եւ ջրաներկով նկարել աշունը։

Իրականացրել են ուսումնական ճամփորդություն դեպի « Ջրվեժ անտառապարկ»։ Ուսումնական ճամփորդությունը բաժանվում է երեք մասի` նախապատրաստական փուլ՝ծանոթացում վայրի հետ, ճամփորդություն՝ աշխատանքների բաժանում, ճամփորդության ամփոփում՝ սովորողները իրենց բլոգներում ամփոփում են պատումների, նյութերի միջոցով:

Հեղինակը շարունակում է Լեզվագործունեության թեման, որին գումարվում է մեդիատեխնոլոգիան` թվային գործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառությամբ:

Կարեւոր է համապատասխան ընթերցանության թեմաների ընտրությունը. տվյալ դեպքում հեղինակը ընտրել էր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ»եւ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էր» ոտանավորները։ Բանաստեղծության տողերը բաժանել են երկտողերի, նկարել paint-ով, հետո powerpoint-ով պատրաստել ոտանավորի էլեկտրոնային տարբերակը։ Նաեւ ձայնագրել են՝ կարեւորելով արտահայտչական առոգանությունը։ Սովորողների արված լուսանկարներից ընտրվել է մի քանի հաջողվածները և պատրաստել էին ֆիլմ։

3․Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան 

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լուսինե Գասպարյան

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան

Ընտրեցի Յուրա Գանջալյանի «Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում» հոդվածը։

Միստր Յուրան հաճախ է այլոց փորձի ուսումնասիրություններ կատարում եւ հանդես գալիս տարատեսակ հետաքրքիր հոդվածներով ։ Ինձ համար հետաքրքիր էր ընթերցել նաեւ ուսումնական ճամփորդությունների մասին նրա կատարած այս ուսումնասիրությունը։ Ճամացանցում հանդիպած առաջին հոդվածը Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնիին է, որը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է»:

Հոդվածի հեղինակները հարցեր են բարձրացնում և իրենք էլ տալիս են դրանց պատասխանները:

Օրինակ, թե ինչու՞ է պետք կատարել այս ուսումնական ճամփորդությունը:

Եւ որպես պատասխան նշում. որպեսզի օգնես ուսումնական պլանին, նախ եւ առաջ պետք է ուսումնական ճամփորդությունները ճիշտ պլանավորել, կապել իրականացվող ուսպլանին, իրականացնել, դպրոցի տնօրենին համոզել, ծախսերի և սովորողների անվտանգության մասին հոգալ:

Ուսումնական ճամփորդությանը նախապատրաստվելը շատ կարեւոր է։ Սովորողները ուսումնասիրում են վայրը տարբեր լուսանկարների, տեսաֆիլմերի միջոցով։

Կրկնում են ճամփորդության ժամանակ անվտանգության կանոնները։

Քննարկում են ուսապարկի պարունակությունը. միմյանց հետ պայմանավորվել (ես սա եմ բերում, իսկ դու՝ սա)։

Անձամբ ուսուցչին վերաբերող հարցերից է ուսուցչի ուսճամփորդության վայրի անձամբ մի անգամ տեղազննումը։ Այլապես հայտը կմերժվի։

Հոդվածի հեղինակները ճամփորդության ղեկավար-ուսուցչին տարատեսակ հարցեր են ուղղում. վայրում հասանելի կապի, զուգարանների, շրջանցման ուղիների, քարտեզի եւ այլնի մասին։ Խորհուրդ է տրվում նախապես կապ հաստատել մոտիկ բնակավայրերի տեղական մարմինների հետ, տեղի դպրոցների, կրթօջախների հետ, որը կօգնի կրթական ծրագրի տարածման հարցում։

Նախապատրաստական աշխատանքներից է տնօրինության կողմից հայտի հաստատումը, ծնողների թույլտվությունը։

Ուսումնական ճամփորդության ֆինանսավորումը կատարում են հիմնականում ծնողները։

Այս բոլոր մոտեցումները համապատասխանում են ամերիկյան «Scholastic Teacher» ամսագիրում ճամփորդական նախագծեր իրականացնող ուսուցիչներին տրվող խորհուրդներին։

Իսկ այ ֆիննական դպրոցի դեպքում համացանցում մանկավարժական առաջատար մոտեցումների անգլերեն որոնումները տանում են դեպի Ֆինլանդիա։ Այստեղ պետք է անկեղծորեն խոստովանել, որ նույն նպատակով հայալեզու որոնումները տանում են դեպի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Երկու կրօջախներում էլ ուսումնական ճամփորդություններն օգնում են բացօթյա կրթության կազմակերպմանը:

Կրտսեր դպրոցներում բացօթյա կրթության նպատակն է սովորողներին տալ գիտելիք շրջակա միջավայրի մասին, և զարգացնում են նրանց կարողությունները, պատրաստակամությունը և պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում:

Յոթերորդ, ութերորդ, իններորդ դասարաններում ուսումնասիրում են եղանակը, ջուրը և հողը տարբեր էկոհամակարգերում, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները բնության մեջ, բնության մեջ վտանգված կենդանական և բուսական աշխարհը եւ այլն։

Իմ կարծիքով հոդվածի հեղինակը ողջ ընթացքում զուգահեռներ էր անցկացնում մեր կրթահամալիրում իրականացվող ուսումնական ճամփորդական նախագծերի կազմակերպման, դրույթների միջեւ, համեմատում էր նախագծերի ընթացքն ու արդյունքները։

Մեծ հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր կրթահամալիրի որդեգրած մեթոդը, տարինեդի ձեռք բերած փորձը ոչնչով չի զիջում միջազգային փորձին։



4․ Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը
ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին
Ճամփորդական նախագծերի օրինակներ

Ընտրեցի

Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք ավան.Հարավային դպրոց-պարտեզ նախագիծը։

Նախագծում առկա է նախագծի առաջին փուլը՝ կազմակերպչական փուլը ամբողջական։ Բացակայում է նախապատրաստական աշխատանքը, ամփոփման եւ վերլուծության փուլերը։

5․ Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում:

Ուսումնական ճամփորդություն դեպի Վեդի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s