Օրը՝ 07.10.2021
Ժամը՝ 12:30
Վայրը՝ Հարավի 2.1 դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ երկրորդ դասարանի սովորողներ, դասավանդողներ
Նպատակը՝
- Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ։
- Աշնանային 16-րդ հավաքի ընթացքում կրթական գործի կազմակերպում:
Նկարագրություն
«Ես» ուսումնական նախագիծ
Երկրորդ դասարանի սովորողներ Նարե և Վազգեն Մկրտչյանների հորաքույրը՝ Նկարիչ-տեխնոլոգ Վարդուհի Մկրտչյանը, տեխնոլոգիական բաց պարապմունք կվարի երկրորդ դասարանի սովորողների հետ։
Խնդիրները՝
- նոր հմտությունների ձեռքբերում
- ծնողը սովորողի ուսումնական գործունեության ակտիվ մասնակից-կազմակերպիչ
- ծանոթացում տիկնիկաշինության արվեստին
- հմտության կիրառում պրակտիկայում
- խմբով աշխատելու կարողության զարգացում
Ընթացքը՝
Փայտե և պլաստմասե գդալներից տիկնիկների պատրաստում.
անհրաժեշտ պարագաներ՝
Գդալներ՝ փայտե, պլաստմասե
ակրիլային ներկեր
թելեր
սիլիկոնե ատրճանակ
ֆետր տարբեր գույների
վրձիններ
Սովորողները կներկայացնեն իրենց պատրաստած տիկնիկը, կպատմեն իրենց նախասիրությունների մասին։
Ամփոփումը՝ տե՛ս այստեղ