Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. թեմա 4

1․ Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Ընտրեցի Անահիտ Հարությունյանի հոդվածը։

Հեղինակը ներկայացնում է բլոգային ուսուցումը (բլոգավարությունը) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը արդեն տարիների իրողություն է: Այն անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար: Այս հոդվածով հեղինակը ներկայացնում է իր երրորդ բլոգը։

Առաջին դասարանում դասավանդող ուսուցչի բլոգն ուղղված է ծնողին, սովորողին, մանկավարժական աշխատողներին ու այն մարդկանց, ում հետաքրքիր է վեց տարեկանի ուսումնական առօրյան: Բոլոր հարցերի պատասխանները, անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել ուսուցչի բլոգում, որը ներկայացնում է դասարանի գրեթե ամբողջական գործունեությունը:

Ուսուցչի բլոգ՝ նույնն է, թե ուսուցիչ վիրտուալ աշխարհում:

Հեղինակը ներկայացնում է իր բլոգի կառուցվածքը՝ բաժիններով, ենթաբաժիններով; Բլոգում հրապարակված են դասարանական խմբի համար անհրաժեշտ ուսումնական նյութերը, փաթեթները։ Ըստ դասարանական օրացույցի՝ նախագծերն ու դրանց արդյունքները։ Առանձնացված ներկայացվում է դասվարի օրագիր բաժինը, որտեղ հրապարակված են օրվա մանրամասնություններ, վերլուծություններ, մեթոդական անդրադարձներ, նախագծային ընթացիկ ու ամփոփող պատումներ, սովորողներից մեջբերումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ձայնագրություններ։

2012-2021թթ-ի աշխատանքային գործունեության ընթացքում վարել եմ 2 դասվարի և 1 լոգոպեդի բլոգ։ Յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփում եմ ուսումնական տարին, ստեղծված փաթեթները։ Իսկ յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ կրկին անգամ ուսումնասիրում ենք մեր բլոգները, համապատասխանեցնում բլոգին ներկայացվող ճշգրտված պահանջներին։

2. Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Ընտրեցի տիար Բլեյանի «Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը» հոդվածը։

Այս հոդվածում տիար Բլեյանը արձանագրում է տխուր փաստեր՝ կապված տպագիր դպրոցի հետ։ Ավելի արժեվորելով մեդիադպրոցը, որտեղ 1 առարկան-1 դասագիրք չէ , և սովորողն էլ անգիրի միջոցով չի յուրացնում, սերտում նյութը, սովորողների գիտելիքներն էլ թեմատիկներով ու ստուգողականներով չեն ստուգվում։

Ինչի՞ վրա են ծախսվում սովորողի ուժը, ժամանակը, տաղանդը: Ի՞նչ հասարակական արժեքներ են արտադրում ամեն օր տնային, դասարանական աշխատանք կատարողները… Ի՞նչ է շրջանառվում` որպես ուսումնական գործունեություն։  Ամեն ինչ թողնվում է հետոյին. սովորիր՝ պետք կգա… սովորիր՝ վնաս չկա…. սովորելուց ի՞նչ վնաս: Իսկ հետո գալիս է մոռացումը ու դրանից բխող անզորությունը. իրականում անգիրի դպրոցը մոռացումի դպրոցն է։ 

Ամբողջությամբ հակառակ ֆոնի վրա ներկայացվում է կրթահամալիրը՝ որպես մեդիադպրոց, որպես կրթական բաց համակարգ, որտեղ ունենք, կարդացող, գրող, մտածող, քննարկող սովորող և ուսուցիչ։ Կրթահամալիրում կիրառվող նոր գործիքները` թվային միջոցները, և դրանք ստեղծական ուսումնական աշխատանքում կիրառելու անհատական ազատությունը մեդիակրթության կարևոր գրավականներն են։

Մեդիագրի մեր դպրոցի մեթոդը դառնում է ուսումնասիրությունը, ուսումնական պարապմունքի վայրեր են դառնում ոչ միայն կրթահամալիրի լաբորատոր-հետազոտական գործունեության միջավայրը, այլև երևանյան, հայաստանյան ու վիրտուալ  թանգարանները, համերգային դահլիճներն ու ցուցասրահները, հայրենագիտական, էկոլոգիական  ճամփորդության միջոցով ձեռք բերվող հայրենագիտությունը, ոչ ֆորմալ կրթության տարածքները, սովորողի` խրախուսվող ուսումնատենչությունը, նրա ինքնակրթության կազմակերպումը… Եվ սովորողի և ուսուցչի համատեղ բազմաբնույթ ուսումնական գործունեությամբ ձեռք է բերվում զորացող կարողություն, որն ի զորու է փոխել մարդու, հասարակության կյանքը։ Ինչի՞ համար է կրթությունը, եթե մարդուն չի դարձնում ավելի կարող, դրանով հայտնի։

Այստեղից կարող ենք ասել, որ մեդիակրթությունը ոչնչացնում է դաս-դասարանային ֆետիշը։

3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։

 Ուսուցում բլոգով նյութը ամբողջական ներկայացնում է բլոգուսուցումը կրթահամալիրում։ Բլոգային ուսուցումն ամրագրված է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, ծրագրի սովորողի, սանի ուսումնառության պայմանագրերում։ Նյութում ներկայացված են մանկավարժական աշխատողների, սովորողների բլոգներին ներկայացվող պահանջները, բլոգ-ամսագրերը, նախագծային-խմբային բլոգները, «Բլեյան կրթական ցանցի» գործընկերության հարթակ բլոգներն ու «Դպիր» մանկավարժական հանդեսի մեթոդական մշակումները բլոգավարության վերաբերյալ։

4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։

Իմ առաջին բլոգի հղումը

Նոր բլոգիս հղումը

մասնագիտական բլոգիս հղումը

5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում: 

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Ուսումնասիրեցի իմ նախկին 3-րդ դասարանցիներց Նարե Սուքիասյանի բլոգը։

Բլոգը համապատասխանում է բոլոր պահանջներին. բովանդակային մասում կան սովորողի տվյալները, անհրաժեշտ բաժինները։ Կան անհրաժեշտ հղումները՝ դեպի ուուցիչների բլոգներ, դասընկերների բլոգներ, գլխավոր կայք, ենթակայք։ Բլոգը կոկիկ է, ընթեռնելի։ Յուրաքանչյուր առարկայի առաջադրանքը հրապարակված է համապատասխան բաժնում։ Սովորողը հրապարակել է շատ լրացուցիչ նյութեր ընթերցանության համար, կիսվել է ճամփորդությունների մասին իր տպավորություններով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s