Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. պարապմունք 3

  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

Նախագծի անվանումը՝ «Հեռուստաթատրոնը որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ»

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները։ 

Նախագծի ամփոփումը՝ այստեղ

Նախագիծը հնարավություն տվեց ընթերցանության նյութերից շատերը (հեքիաթներ,բանաստեղծություններ) կենդանացնել դասարանական- թատերական ներկայացումների միջոցով: Նկարահանելով թատերական խաղը , ավելացնելով մեդիահնարքներ՝ տեսանյութերը հրապարակվեցին որպես հեռուստաթատրոն: Արդյունքում ունենք հրաշալի դասարանական նեկայացումների փաթեթ, որոնք ուսումնական նյութ / ռեսուրս/ կարող են հանդիսանալ մյուսների համար:

Հեռուստաթատրոնի շնորհիվ սովորողների մոտ զարգացավ նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ, ձևավորվեց փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ, ինքնարտահայտվելու կարողություն: Սովորողները սկսեցին ուշադրություն դարձնել արտաբերվող բառերին, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը:Զարգացավ ՏՀՏ հմտությունները, դերասանական հմտությունները, երաժշտական տակտը, ռիթմը,գեղագիտական ճաշակը, արագ կողմնորոշվելու կարողությունները;

Սովորողները շարունակում են իրենց զգալ իբրև հեռուստաթատրոնի իրական դերասաններ։ Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում: Շատ սովորողներ ազատագրվեցին բարդույթներից , դարձան ավելի ազատ ու անկաշկանդ:

Դրական կողմերից մեկն այն է, որ նախագիծն անընդհատ է, շուրջտարյա, այն չւմթատվեց անգամ

2020-2021 թվականին՝ մարտ ամսին. Այդ ժամանակ մտավախություն կար, որ դժվար կլինի իրականացնել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են ռադիո, հեռուստանախագծերը, որոնց իրականացման համար պահանջվում է սովորողների ֆիզիկական ներկայությունը: Սակայն սովորողները գտան հնար եւ յուրաքանչյուրն իր դերակատարման հատվածը տանը խաղալով՝ ուղարկեց տեսանյութը։ Ճիշտ է որակական և ձայնային թերթւթյուններ կային, բայց այդ ընթացքում ստեղծվեցին շատ ընտանեկան ներկայացումներ: Լավ է, որ հեռուստաթատրոնի փաթեթն անընդհատ համալրվում է, հնի և նորի համեմատություններ կարելի է միշտ անել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s