Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մասնագիտական զարգացում

Աշխատանքի եղանակը՝ հեռավար

1. Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի

1ին պարապմունք

Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին

Կարդալ, նշումներ կատարել, դուրս բերել հանրակրթության պետական չափորոշչի՝ գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները: 

Գտնել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրերում առկա այդ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ:

Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները`

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը:
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասությններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել
գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությնները օբյեկտները չափել, հաշվել, հաﬔմատել, նկարագրել, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությնները գնահատելու համար.
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողությններ թվային արտահայտությնների հետ.
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիﬓավորուﬓեր, կատարի ընդհանրացուﬓեր և պարզ դասակարգուﬓեր.
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողությն, կարողանա անդրադառնալ արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծել համար.
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևյութները և դրանց փոխադարձ կապերը.
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից ﬔկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերուﬓերի ազդեցությունը.
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացությններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.
15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետթյան պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
19) կատարի պարզ ֆինանսական գործողությններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությնը.
20) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեթյան օրինակներ.
21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությնների մասով, հարգի ուրիշ մարդկանց,
ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ﬕջոցների բազմազանությունը.
24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լծմանը.
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատկ լինելը.
27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.
28) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
30) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
31) ճանաչի և խուսափի ﬖասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
34) պահպանի սեփական մարﬓի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրերում առկա բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ՝

Պատմում է տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին, վերաբերմունք արտահայտում։ Մասնակցում է խմբային քննարկումներին, կարծիք է արտահայտում, մեկնաբանում, հիմնավորում։

Զրուցում է իրեն ծանոթ թեմաների շուրջ: Թարգմանում է պարզ նախադասություններ՝  արդեն սովորած խոսքային նմուշներով օտար լեզվից հայերեն և հակառակը:

Չափումներ է կատարում՝ թզով, ոտքով, ժապավենով, քանոնով, մետրով, կշեռքով: Գրանցում ու համեմատում է չափման արդյունքները:

Ճանաչում և անվանում է երկրաչափական  որոշ պատկերներ, մարմիններ` եռանկյուն, քառանկյուն, շրջան, գունդ, խորանարդ:

Հաշվում է երկու և ավելի գործողություն, փակագծեր պարունակող արտահայտության արժեքը։

Վերլուծում է կարդացած ստեղծագործությունները, տեղեկատվական տեքստերը և ներկայացնում է իր եզրահանգումները: Դատողություններ է անում տեսածի, լսածի, կարդացածի վերաբերյալ, հիմնավորում է սեփական կարծիքը:

Պատմում է բնության երևույթների մասին, նկարագրում է,եզրահանգումներ  է անում: Բացատրում է տեղումների առաջացման պատճառները:

Փոքր տեղեկատվական, լրատվական նյութեր է պատրաստում:

Հետևում է շրջակա միջավայրի մաքրությանը, մասնակցում է խնամքին, իրեն ճիշտ է պահում այդ միջավայրում:

Աշխատում է Word, PowerPoint խմբագիրներով, մոնտաժային ծրագրերով։ Ունի էլեկտրոնային հասցե և ամեն օր օգտվում է դրանից։ Վարում է անհատական բլոգ։

Ինքնուրույն է: Կազմակերպում է իր աշխատանքը, սովորում է, որոշում է՝ ինչ է ուզում սովորել:

Ճանաչում է իր և շրջապատի մարդկանց հույզերը, դրսևորում է համապատասխան վարք: Ուշադիր է իր և ուրիշների հանդեպ: Բարեկիրթ վերաբերմունք է դրսևորում հասակակիցների և մեծահասակների նկատմամբ:

Խմբային գործունեության ժամանակ դրսևորում է հանդուժողականություն, կիսվում է իր ունեցածով:

Կարողանում է կազմակերպել իր օրը (գիտի իր օրվա ռեժիմը, կարողանում է հետևել դրան)։

Նախաձեռնում է իր և ընկերների  գործունեությունը: Առաջարկում է նոր գաղափարներ, դրանց իրականացման եղանակներ:

Գնահատում է իր արարքները և պատասխանատու է դրանց համար:

Փորձում է ուղղել սխալ գործողությունների հետևանքները։

Օգտվում է հողագործական գործիքներից, մասնակցում է ծառատունկի, ծաղկատունկի։

Պատկերացում ունի մարդու զգայարանների մասին, կաթնատամների, հիմնական ատամների, դրանց խնամքի մասին: Պատկերացում ունի առողջ ապրելակերպի մասին:

2-րդ, 3-րդ պարապմունք

Անդրադարձ պետական չափորոշչի հենքային ուսումնական պլանին և հեղինակային ծրագրի ուսումնական պլաններին /1-3-րդ դաս./

Կարդալ, նշումներ կատարել, գտնել հենքային ուսումնական պլանի հետ ընդհանրություններն ու հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների առանձնահատկությունները:

Ընդհանրություն՝

  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից /Հեղինակային կրթական ծրագիր/
  • Ուսուﬓական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
  • 1) պետական բաղադրիչ.
  • 2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։ /Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան/

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի առանձնահատկությունները․

  • Դպրոց ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և կնքում ուսումնառության պայմանագիր։ Կրթահամալիրում ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  • Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  • Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է։
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով։ Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  • Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
  • Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  • Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են՝ 1-ին դասարանից սկսած։
  • Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ըամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են լուսանկարչական պլեներմարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են:
  • Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում)։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։
  • Սովորողների ուսﬓական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը՝
ԲովանդակությունՀանրակրթական ծրագիր«Իմացումի հրճվանք»
կրթական ծրագիր
Մայրենի85
Մաթեմատիկա44
Ես և շրջակա աշխարհը12
Երաժշտություն, պար12
Կերպարվեստ, տեխնոլոգիա22
Ֆիզկուլտուրա23
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր21
Անգլերեն22
Ռուսերեն22
Սովորողի ընտրած գործունեություն
Ընդհամենը՝2425

4-րդ պարապմունք

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) :

Կարդալ, նշել ընդհանրական բաղադրիչները և առարկայով պայմանավորված բաղադրիչները

1) Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով)- Մայրենի
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել
գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ- Ռուսերեն, Անգլերեն
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափել, հաշվել, հաﬔմատել, նկարագրել, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար-Մաթեմատիկա, Մայրենի
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում- Մաթեմատիկա
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ-Տեխնոլոգիա, Մաթեմատիկա
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ-Մաթեմատիկա
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիﬓավորուﬓեր, կատարի ընդհանրացուﬓեր և պարզ դասակարգուﬓեր- Ես և շրջակա աշխարհըՄայրենի, Մաթեմատիկա
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին-Մայրենի
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար-Մաթեմատիկա
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը- Ես և շրջակա աշխարհը, Մայրենի
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից ﬔկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերուﬓերի ազդեցություն-Ես և շրջակա աշխարհը, Մայրենի
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով-Ես և շրջակա աշխարհը, Մաթեմատիկա, Մայրենի
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայել, մարդու կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառուﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը-Ես և շրջակա աշխարհը
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորուﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները-Մեդիատեխնոլոգիա
15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար-Մայրենի
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին-Հայրենագիտություն, Մայրենի 
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունը- Հայրենագիտություն, Մայրենի
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ-Ես և շրջակա աշխարհը
19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը-Մաթեմատիկա
22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.- Մայրենի, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը, Շախմատ, օտար լեզուներ և այլն
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում-Ես և շրջակա աշխարհը, Մայրենի
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը-Մայրենի, Ես և շրջակա աշխարհը
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք- Մայրենի, Ես և շրջակա աշխարհը
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից-Ես և շրջակա աշխարհըՏեխնոլոգիա
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնել վարքագիծ-Մաթեմատիկա, Մայրենի, Մարմնակրթություն
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմնքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները-Ես և շրջակա աշխարհը, Մայրենի, Տեխնոլոգիա

2.Առարկայական հեղինակային ծրագիր

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ)

· Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հեղինակային ծրագրի բաղկացուցիչները;

· Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր

Առարկայական հեղինակային ծրագրերը կազմվում են հիմք ընդունելով պետական չափորշիչը,

· Հեղինակային ծրագրի կազմում

Առաջին պարապմունք

Անդրադարձ, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին։

Կարդալ նյութը, անել դիտարկումներ (գրավոր) · Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Կարդացի և ծանոթացա կառուցվածքին.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, իրականացնում է ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի վերամշակում։
  2. Հեղինակային հանրակրթական ծրագրերի կազմակերպում։  
  3. Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում։
  4. Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպում։
  5. Սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգի կազմակերպում;

2-րդ պարապմունք

Անդրադարձ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին։

Կարդալ, գրավոր վերլուծել հոդվածները: 

· Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. Ցկյանս կրթության մասին ենք խոսում- Աշոտ Բլեյան

· Հեղինակային կրթական ծրագիրը Կրտսեր դպրոցում. Նառա Նիկողոսյան 

· Դպրոցն ինչպես եկեղեցի. Քնարիկ Ներսիսյան

Ընտրեցի Քնարիկ Ներսիսյանի «Դպրոցն ինչպես եկեղեցի» հոդվածը։

Հոդվածի հիմքում մանկավարժի աշխատանքային տարիների փորձն է՝ այն հարցադրումով, թե ի՞նչ է աշխատանքը յուրաքանչյուրիս համար, ի՞նչ է դպրոցը մեզ համար, և ո՞րն է մեր առաքելությունը ու պատասխանատվությունը։

Ըստ հեղինակի՝ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն ունես, կարևոր է, որ լինես անկեղծ, հոգատար և անտարբեր չլինես դիմացինիդ հանդեպ։ Եվ քանի որ ուսուցիչ ես և ընկեր, դու նաև ներգործող ես։ Հոդվածի ներկայացվում է կյանքը՝ մեր իրականությունը, որը չի կարող դուրս մնալ մանկավարժությունից։ Խոսքը 40-օրյա պատերազմի ընթացում մանկավարժական համայնքի ցուցաբերած օգնության («Հոգատարություն» նախագխի) մասին է։ Յուրաքանչյուր մեջբերման, յուրաքանչյուր շրջանի ուսումնական անդադար գործունեության հենքում մանկավարժության լաբորատորիան է՝ իր մշակումներով, դպրոցը` իր մանկավարժական խորհրդով, և հոգատար, ապրումակցային մանկավարժությունը։ Նման նախագծերը պետք է ունենան հետևողական շարունակություն, զարգացում, քանի որ ունեն հիմք, ունեն պատվիրատու։

Բազմաթիվ նախագծեր կան, որ իրականացվում են ըստ կթահամալիրյան տոնացույցի, սակայն դրանցից և ոչ մեկում չի շոշափվում օտարը՝ ամեն ինչ ազգային հենքի վրա է կազմակերպվում (խաղը, երգը, պարը, տոնավաճառը), ինչպես հեղինակի օրինակում Ամանօրյա ծեսն է։ Մերժվեց արհեստականը և արհեստանոցները առաջնորդվեցին միայն ազգայինով։ Ահա և ժառանագականությունը։

Հեղինակը ակնկալում է, որ վաճառքի հասույթը արտադրությամբ ուսուցմամբ կշարունակվի նաև հունվարյան ճամբարում, իսկ հոգատարության նախագծին կգումարվի միջավայրի բարելավումը։ Նրա էլի առաջնային է համարում հոգատար լինելը, որը չի նշանակի միայն նյութական աջակցություն մեր զինվորին, իսկական ցուցանիշը համարելով նրանց արժանապատիվ կյանքը։ Մտորելով նոր հոգատարության 2021-ի նախագծերի մասին՝ հեղինակը կարևորում է քաղաքային միջավայրի հարմարեցումը մասնագիտական կրթություն ընտրած տարբեր աստիճանի հաշմանդամություն ձեռք բերած զինվոր-տղերքի համար։

Բոլոր հարթակներում ծնողները ներգրավված էին, մասնակից, բովանդակության կրող։

2019-20-ը կրթահամալիրի կյանքում բերեց նոր միջավայրային զարգացումներ, որոնք մանկավարժության նոր կազմակերպում և հարթակներ ստեղծեցին։ Դպրոցը դինամիկ և խիզախ փոփոխությունների ենթարկվեց՝  չվերցնելով իր վրա ո՛չ համավարակի և ո՛չ էլ պատերազմի բերած բացասականը։ Հակառակը՝ փոխանցեց միայն կյանք ու ստեղծականություն։

Վերջում՝ հեղինակի հայացքը դեպի 2021-ի նոր գործերն են…

Համաձայն եմ՝ «Պետք է ապրել ու ապրեցնել, մանկավարժությունը նախ և առաջ կամ միայն մարդասիրություն է… »։ Սիրելով և հոգատար լինեով մեկս մյուսիս հանդեպ, բաժանելով, տալով մեր ունեցածը՝ նորը ստեղծելու ցանկություն կունենք։ Մանկավարժությունը չի կարող ժլատ լինել, սահմանափակ ո) միայն դասագրքային։ Մանկավարժը պետք է ազատ լինի, ինքնուրույն և իր աշխատաքային գործունեությունը կազմակերպի կենսական պայմաններից ելնելով՝ ներգրավելով իր շրջապատում բոլորին, թե սովորող, թո ծնող, թե պատերազմից տուժած անհատ կամ բնահան եղած հայրենակից։

3-րդ պարապմունք

Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին։

Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները

· Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» սկզբունքը -Բորիս Բիմ-Բադ

· Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ

· Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ -Յուրա Գանջալյան

Ընտրեցի Բորիս Բիմ-Բադի «Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածը

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է, ով մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով (ինչպիսին սա է) հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Հոդվածն ուղղված է լայն հասարակությանը։ Հայ ընթերցողին, ով դպրոցի կարծրատիպ ունի և ողջ համառությամբ ընդդիմանում է փոփոխություններին, կարող է օգտակար լինել ներկայացվող հոդվածը՝ որպես միջազգային ասպարեզում մանկավարժական մոտեցում։

Ուսուցչին ակամա իշխանություն են տվել՝ տնօրինելու աճող մարդու ճակատագիրը։ Դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ցավոք կորած է նա, ով դրանից կշեղվի, քանի որ մինչև օրս ակադեմիական ազատություն չկա, իսկ դրա հետ էլ՝ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, կատարվող ամեն ինչի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։ Սովորողը կամ ուսուցիչը չի կարող շեղվել դոգմատիկ դասագրքերից, այլապես նա կբաժանվի երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։

Հաճախ դպրոցականը իր ձեռք բերած կցկտուր տեղեկություններով գրեթե անօգնական է մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Այդ տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։ Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։

Դպրոցը ժամանակ է սպառում, ըստ էության՝ իրենց խնամարկյալների կյանքը՝ չփոխարինելով դա նրանց ընդունակությունների ազատ զարգացմամբ։ Աճող մարդու մարդկային էությունն արտաքին նպատակներին է զոհաբերվում, այնինչ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։ Երեխաները խորթացած են նաև հասարակական կյանքի իրական ընթացքից; Այդպիսի դպրոցը տարբեր սերունդների արդյունավետ համագործակցության մոդել չէ։

Ուսուցչի կատարողական գործառույթների ստվերի տակ են մնում մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը։

Այս հոդվածը անկախ ինձնից կապեցի Աիդա Պետրոսյանի «Սե՞ր, թե՞ հարգանք. կարևորն ազատությունն է» հոդվածի հետ, որտեղ ասվում էր. «Դուք ինչ ուզում եք՝ ասեք, ինչ անուն ուզում եք, դրեք՝ սան, երեխա, բալիկ, ես նրան Մարդ եմ ասում:
Դուք ինչ ուզում եք ասեք՝ կյանք, պարապմունք, գործ, դաս, խաղ. ես դրան Մեծ խաղ եմ ասում:»

Ո՞ւր ենք շտապում, ինչո՞ւ ենք տնօրինում բնություն կողմից տված ժամանակը, չենք թողնում, որ մարդն իր բնույթով, իր ներքին ժամանակ-ժամանակացույցով իր մեծ խաղն ապրի կամ խաղա ու զարգանա, ինքը տեսնի-շոշափի-փորձի-պատկերացնի-ճանաչի:
Չէ՛, մենք ենք որոշողը:» Վերջին միտքը Բին-Բադի հոդվածի հիմքն է՝ «ակադեմիկան ուսուցիչ», այլ ոչ թե՝ «կյանքի ուսուցիչ»։

Բախտս բերել է՝ աշխատում եմ այնպիսի դպրոցում, որտեղ ես եմ իմ աշխատանքային գործունեության հեղինակը, որտեղ սովորեցնում են բոլորին համագործակցել բոլորի հետ, ամուր կապ կա սովորողի և ուսուցչի, ինչպես նաև ծնողի միջև։ Որտեղ հասարակական խնդիրները դառնում են դասարանական ուսումնական նախագծեր՝ ներգրավելով տարատարիք սովորողների։ Աշխատում եմ մի դպրոցում, որտեղ չեն վախենում համարձակ փոփխություններից, որտեղ միջավայրը, որի հեղինակը էլի սովորողն ու դասավանդողն են, տրամադրում է ստեղծագործել և էլ ավելի ընդլայնել ծրագիրը։ Այստեղ ոչ մեկ իր կարծիքը չի փաթաթում մյուսի վզին՝ առավել ևս սովորողի. նրան տրված է ազատ, ինքնուրույն մտածելու , արտահայտվելու հնարավորություն։ Մենթորական բաց նախագծերը օգնում են սկսնակ մանկավարժներին հեռու մնալ կարծրատիպերից և զբաղվել իրական մանակվարժությամբ։

4-րդ պարապմունք

Հեղինակային մանկավարժության փորձից։

Դիտել տեսադասերը, դրանցից 3-ը գրավոր վերլուծել: 

· «Ռոդարիական մարզախաղեր». Լիլիթ Սահակյան 

· Բլոգային ուսուցում». Հասմիկ Ղազարյան 

· «Դասարանական երգչախումբ». Արմինե Մնացականյան

· «Թվային գործիքները՝ ուսումնական գործունեության գործիք»-Մերի Գրիգորյան 

· «Խաղը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ» Մարինե Մարտիրոսյան

·Edublogs կրթական բլոգային հարթակ. Մանուշակ Աբրահամյան

5-րդ պարապմունք

«Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրից

· դուրս բերել ծրագրի կառուցվածը 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցման ձևերին։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

· կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ 

Առաջարկներ չունեմ։

Օգտվելով առաջարկվող ուղեցույցներից՝ կազմել հեղինակային ծրագիր

· 2021թ. հեղինակային կրթական ծրագրի բովանդակություն 

· հանրակրթության պետական չափորոշիչների առարկայական ծրագրի նկարագրությունից (VI ենթակետ, 16-րդ կետ)

Մարմնամարզության ծրագիր /1-3/ հեռավար սովորողների համար

3. Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)

1-ին պարապմունք

  • Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ,

Ընթեցեցի Յուրա Գանջալյանի «Ուսումնական նյութ» հոդվածը , դուրս բերեցի կարևորը:

Այն ամենը, ինչ կգտնենք համացանցում, ուսումնական նյութ համարվել չի կարող: Բազմաթիվ նյութերի ուսումնասիրությունից հետո հեղինակը մեզ ուղղորդում է ծանոթանալու «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների կողմից ստեղծված ուսումնական մեդիանյութերին, որոնք լոկ տարբեր առարկայական դասագրքերի մի քիչ ձևափոխված կրկնություններն չեն:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը
  2. Ուսումնական կայքեր
  3. Վեբ-ֆորումներ
  4. Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ
  5. Պատճենահանված բաժանվող նյութեր
  6. Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ
  7. Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր
  8. Ֆլեշմոբ
  9. Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ
  • Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին

Ծանոթացա հեղինակային կրթական ծրագրով ստեղծված

Մարիետ Սիմոնյանի «Ընթերցարան» ուսումնական փաթեթին

Լիանա Հակոբյանի «65 խնդիր նվիրված 65 ամյակին» խնդիրների ժողովածուին

Լուսինե Փաշայանի «Մաթեմատիկայի փաթեթ 1-ին դասարանցիների համար»

Հերմինե Անտոնյանի «Անվճար մեդիագործիքների ընտրանի բլոգերների համար»

2-րդ պարապմունք

Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր

Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված ուսումնական նյութեր (3 նյութ/փաթեթ), հրապարակել բլոգում՝ հիմնավորելով ընտրությունը։

Ուսումնական նյութը դասը ուսուցանելու նպատակով բարդության տարբեր աստիճան ունեցող, տարատեսակ առաջադրանքներն են (տեսակները նշեցի վերևում):

Մեդիագրադարանից առանձնացրեցի շատ ծավալուն և օգտակար մի փաթեթ՝  Հազարան հավք մեդիափաթեթը, որտեղ հավաքված են հայ դասականների մշակումները՝ ԹումանյանԱղայանԶորյան, ինչպես նաև աուդիոնյութեր, վերլուծություններ և կրթհամալիրի սովորողների ընթերցումներ: Փաթեթը անընդհատ համալրվում է: Նյութերի զգալի մասը թվայնացրել է կրթահամալիրի մեդիահարտարակչությունը՝ ավագ դպրոցի սովորողների օգնությամբ:

3-րդ պարապմունք և 4-րդ պարապմունք

Ուսումնական նյութերի կազմում

Կազմել ուսումնական նյութեր,

  • հրապարակել բլոգում․
  • անհատական աշխատանքի համար
  • խմբային աշխատանքի համար
  • ստեղծած նյութերը փորձարկել դասարանում,
  • արդյունքները հրապարակել բլոգում։

Ներկայացնեմ կազմածս ուսումնական նյութերից մի քանիսը

  1. Ընթերցանության ֆլեշմոբ երրորդ դասարանցիների համար
  2. Ընթերցանության ֆլեշմոբ երրորդ դասարանցիների համար Մաս2
  3. Ածիկի օրագիր
  1. Ուսումանական փաթեթ լեզվագործունեության համար
  2. Ուսումնական փաթեթ մաթեմատիկայի համար

4. Առարկայական ֆլեշմոբ

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)

1-ին և 2-րդ պարապմունք

 Կարդալ հոդվածներից երկուսը, դրանց  վերաբերյալ կատարել գրառումներ:

Ընտրեցի Լիանա Հակոբյանի «Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր գործիք» հոդվածը։

Հոդվածում հեղինակը ֆլեշմոբը համարում է որպես այլընտրանքային գործիք, որը ընդլայնում է մաթեմատիկական գործունեության դաշտը կրթահամալիրում եւ կրթահամալիրից դուրս։ Ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողներն իրենց տանը` ընտանեկան-ընկերական միջավայրում, փորձում են լուծել մաթեմատիկական խնդիրներ: Ֆլեշմոբը՝ որպես մեդիաուսուցում, հնարավորություն է տալիս միավորելու բոլոր նրանց, որ հետաքրքրվում են մաթեմատիկայով, անգամ մեր արտերկրյա բարեկամներին Այս առումով կարող ենք ասել, որ ֆլեշմոբը սահմաններ չունի: Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները կազմում են մաթեմատիկա առարկայի դասավանդողները: Հետո բոլորի կողմից ընտրված խնդիրները մաթեմատիկայի դասավանդողների հերթական սեմինարների ժամանակ քննարկում են և առանձնացնում տարիքային չորս խմբերի համար լավագույն 10՝ ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրները:

Մաթեմատիկական ֆլեշմոբը ներգրավում է ծնողներին։ Կան ծնողներ, որ այս փուլում ևս պատրաստ են գործընկեր դառնալու, հետաքրքրվում են, թե որտեղից են վերցվում խնդիրները՝ նախապես պատրաստվելու համար, անձամբ ուզում են խնդիրներ տրամադրել մաթեմատիկական ֆլեշմոբի համար:

Այսինքն շատ շուտով ծնողները ոչ միայն կօգնեն սովորողներին՝ տանը խնդիր լուծելիս, այլ նաև մեզ` դասավանդողներիս, խնդիրներ կազմելիս:

Հեղինակը մեկ խնդրի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կլուծեն նույն խնդիրը 1-ին դասարանցիները, երկրորդ, երրորդ դասարանցիները, 4-րդ դասարանցիները։ Վերջում հեղինակը կարևոր է համարում նաև մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ փուլը` վերլուծությունը, որի իրականացման հարցում նրան օգնում են սովորողները։

Ընտրեցի Լուսինե Փաշայանի «Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ» հոդվածը

Հեղինակը անդրադառնում է առարկայական ֆլեշմոբերի կազմակերպմանը. ֆլեշմոբերը կազմակերպվում են ամիսը մեկ անգամ, հրապարակվում են կայքում ժամը 19:00: Կրտսեր դպրոցականների դեպքում դրական է համարվում ընտանիքի անդամների մասնակցությունը ներգրավումը։ Եթե սովորողների համար ֆլեշմոբները առարկան սիրելու, առարկայով հետաքրքրվելու խթան են, ապա դասավանդողների համար ֆլեշմոբների առաջադրանքների կազմումը ուղղված է մասնագիտական զարգացմանը։ Ե՛վ մայրենի լեզվի, և՛ մաթեմատիկայի դեպքում առաջադրանքերը կազմում են դասվարները։ Առաջադրանքները կազմելուց հետո քննարկվում, լրամշակվում են «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ, տեղադրվում Google ձևանմուշում։

Հեղինակը անդրադառնում է առարկայական ֆլեշմոբերի առաջադրանքներին՝ տարբեր տարիքային խմբերի համար, դրանց բարդության աստիճաններին։ Ներկայացնում է առաջադրանքների հետապնդող նպատակը։ Նշում է յուրաքանչյուր ֆլեշմոբի կատարման ժամանակահատվածը։

Վերջում փոքրիկ վերլուծությամբ ներկայացնում է ֆլեշմոբներին սովորողների մասնակցության վիճակագրությունը։

3-րդ պարապմունք

Սեպտեմբերի մայրենիի կամ մաթեմատիկայի ֆլեշմոբերից մեկը գրախոսել:

Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբը՝ 2-3-րդ դասարանների համար

Ֆլեշմոբը կազմել է դասվար, հարցերը տասն են; Հարցերը ուղղված են զարգացնելու կամ ստուգելու սովորողների մայրենի լեզվի կարողությունները, ստեղծագործական միտքը: Հարցերը կազմված են տարվա եղանակների վերաբերյալ, հայտնի բանաստեղծության տողերի, ասացվածքների, հանելուկների վերաբերյալ, սովորողին հնարավորություն է տրված հորինելու, ստեղծագործելու. Անգամ հարցեր կան հայտնի կոմիտասյան երգի բառերի հետ կապված, կան լեզվագործունեությանն ուղղված առաջադրանքներ: Բոլոր առաջադրանքներն կազմված են հաշվի առնելով 2-3-րդ դասարանի սովորողների գիտելիքների մակարդակը:

4-րդ պարապմուք՝ 

Կազմել ֆլեշմոբի առաջադրանք «Ես և շրջակա» աշխարհը դասընթացի շրջանակում. պայմանը նույնն է՝ 10 առաջադրանք: Թեման կարող է լինել նախագծային՝ Ես, Տիեզերք: Կամ՝ կարող են լինել եղանակ, միջավայրի խնամք, առողջ սնունդ,ճամփորդություններ, երթևեկություն, բույսերի, կենդանիների մասին առաջադրանքներ:

Ֆլեշմոբը՝ այստեղ

5. Առարկայական նախագիծ

Տեսականպարապմունք՝ 1 ժամ,գործնականպարապմունք` 16ժամ (1,5 կրեդիտ)

1-ին պարապմունք՝

Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, քննարկել։

«Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց» -Հասմիկ Ղազարյան

Դասավանդողը ներկայացնում է նախագծային ուսուցման իր սեփական փորձը։ Ըստ նրա նախագծային աշխատանքում ընդգրկում են բացառապես այն սովորողները, ովքեր հետաքրքրված են։

Բայց անգամ հետաքրքրված մարդիկ առաջին անգամ ինչ-որ բան անելիս միշտ չէ, որ հաջողում են։ Աճող մարդուն հիասթափության չենթարկելու համար հարկավոր է, որ նախագիծն իր ընթացքով հաճելի պահեր շատ ունենա։ Այդպես եղավ, երբ սովորողների հետ «Իսահակյանական օրեր» նախագծի շրջանակներում որոշեցին հեքիաթ կարդալ կրտսեր դպրոցականների համար, երբ ուսումնական ճամփորդություններ իրականացրեցին «Հայաստանի թանգարաններով», երբ «կարդում ենք» նախագծով տարբեր ընթերցողական նախագծեր իրականացրեցին։

Հեղինակը անուն առ անուն արձանագրում է սովորողների անգամ փոքր հաջողություններ, ձեռքբերումները նախագծի իրականացման ճանապարհին, եթե անգամ դրանք կապ չունեն նախագծի հիմնական նպատակների հետ։ Հեղինակի կարծիքով .«Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։

Նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում»։

Պարապմունք 2

Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել՝

«Նախագծային արդյունավետ գործունեություն» -Նունե Մովսիսյան

Դասավանդողը ներկայացրել է հոդվածի սկզբում ուսումնական նախագծերի տեսակները , որոնք հիմնականում երեքն են.

  • երկարաժամկետ խմբային նախագծեր
  • միջնաժամկետ անհատական նախագծեր
  • անհատական կամ խմբային կարճաժամկետ նախագծեր։

Այնուհետ մանրամասն բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իր տեսակով և այդ բացատրությամբ ընթերցողը գաղափար է կազմում ուսումնական նախագծերի տեսակների մասին : Նա հոդվածում կարևոր դիտարկում է անում.«Եթե նախագիծ, ուրեմն՝ արդյունք: Եթե արդյունք, ուրեմն անպայման տեսանելի և շոշափելի»: Եւվ նա իրավացի է, ուսումնական նախագիծը, չպետք է լինի ինքնանպատակ կամ արվի ուղղակի անելու համար,այլ կատարված նախագծի վերջնարդյունքը պետք է զգա և՛ սովորողը, և՛ դասավանդողը: Աշխատանքային փորձի ընթացքում ես նույնպես համոզվել եմ,որ կարճաժամկետ նախագծերով ավելի հեշտ է աշխատել,որ այդպիսի նախագծերը չեն ձանձրացնում սովորողներին,դրանք ավելի արդյունավետ են։ Հեղինակը հոդվածի վերջում անդրադարձել է աշխատանքում եղած որոշ թերացումներին, իսկ դրանք շատ կարեւոր են հետագայում աշխատանքը կատարելագործելու համար։

Պարապմունք 3

Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ,առաջարկներ, հարցեր 

Հեղինակը կանոնավոր կերպով իր սովորողներին ներքաշում է իրական կյանքի հետ կապված նախագծերի մեջ, որոնք առաջնորդում են նրանց դեպի մաթեմատիկական հասկացությունների ճիշտ պատկերացնելուն ու հասկանալուն։ Նա ուզում է, որ իր սովորողները սիրեն խնդիր լուծելը, որ իսկական սովորողներ դառնան։

Հոդվածում մաթեմատիկոսը կողմ է մաթեմատիկայի դասավանդման նախագծային ուսուցմանը և հստակ հիմնավորում է իր ընտրությունը, բայց միաժամանակ հոդվածում ներկայացնում է որոշ մաթեմատիկների անհանգստությունը, որոնք կարծում են, որ նախագծային ուսուցումը կխլի մաթեմատիկական հմտությունների ձևավորման համար նախատեսված ժամանակը կամ էլ՝ անհանգստանում են,որ խաթարվում է մաթեմատիկական հասկացությունների ուսուցման՝ առարկայական ծրագրով որոշված հերթականությունը:

‹‹Նախագծի խելացի ընտրություն››, ‹‹Առաջադրանքների կատարումը՝ ընդդեմ նախագծային ուսուցման›› ,‹‹Ռազմավարությունները պետք է առավելագույն արդյունավետություն ունենան›› ‹‹Վստահություն սերմանեք ու ձեռք բերեք վստահություն›› ենթաբաժիններում հեղինակը արդարացնում է, բացատրում նախագծային ուսուցման դրական կողմերը, դասավանդողներին խորհուրդ է տալիս չվախենալ, լինել ինքնավստահ, չվախենալ սխալվելուց: Նա նշում է, որ նախագծային ուսուցման մաթեմատիկայի ժամին սովորողները դառնում են ավելի ակտիվ, հացադրումներ կատարող, մատյաններում գրանցումներ են կատարում, իսկ ինչպես հոդվածում է ասվում. ‹‹Սեփական մտքերը գրելը ամրապնդում է մտածելու կարողությունը›› ։ Նա վստահեցնում է, որ գրագիտության բոլոր կենսական բաղադրիչները՝ խոսելը, լսելը, կարդալը և գրելը, կիրառվում են մաթեմատիկայի նախագծեր իրականացնելիս: Հոդվածում հեղինակը կարևորում է ուսուցչի դերը նախագծային ուսուցմանը անցնելու հարցում,քանի որ ուսուցիչը պետք է ճիշտ և հստակ մոտեցում ցուցաբերի իր նախագծերը իրականացնելիս: Հոդվածը բավականին հետաքրքիր էր, հեղինակը առաջնային դերը, բացի դասավանդողից, տալիս է սովորողին, որը պետք է լինի ազատ, անկաշկանդ դասավանդողի ներկայությամբ։

Հոդված վերջում հեղինակը հորդորում է չդադարեցնել նախագծի իրականացումը , եթե ինչ որ բան պլանավորածի պես չի ընթանում։

Պետք է մտածել այն մասին, թե ինչը լավ աշխատեց և ինչը՝ ոչ, իսկ հետո արդեն մտածել, թե ինչպես կարող եք լավացնել ձեր նախագիծը հաջորդ անգամ:

Իմ կարծիքով այս հոդվածը յուրաքանչյուր մանկավարժի ինքնակրթության համար կարեւոր է, այն մասնագիտական նոր դռներ կարող է բացել, փոխել մաթեմատիկայի դասավանդման մասին հայտնի կարծրատիպերը։

Պարապմունք 4

Կարճաժամկետ՝ «Օրհնության խորհրդանիշ. Խաղողի և գինու դպրոցի պատմությունը», հեղինակ՝ Հայկուհի Հովհաննիսյան։

Երկարատև՝ «Երկարաժամկետ նախագծերը` հեղինակային կրթական ծրագրի ծնունդ», հեղինակ՝ Նունե Մովսիսյան

Շուրջտարյա՝ «Գետը համայնքում» ուսումնական նախագծի պտուղը` համայնքին», հեղինակ՝ Հայկուհի Հովհաննիսյան

Համագործակցային՝ Вместе интересней. Совместные учебные проекты՚՚-Հեղինակ՝ Ժաննա Հակոբյան

Սովորող- սովորեցնող ՝ «Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ», հեղինակ՝ Մարթա Ասատրյան

Ընտանեկան՝ «Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս » Ընտանեկան դպրոց

5-րդ պարապմունք

Նախագծերի տեսակները,բլոգում գրավոր համառոտ ներկայացնել թվարկված նախագծերի տեսակների առանձնահատկությունները:

Նախագծերի տեսակները

Երկարատև-կարող են ձգվել մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի: Երկարաժամկետ նախագծերը, որպես տնային աշխատանքին փոխարինող այլընտրանք, գործում են միշտ:

Համագործակցային- հնարավորություն է տալիս  ստեղծական կապ ստեղծել դասավնադողների միջև, հնարավորություն է տալիս  համագործակցել ,ճանաչել միմյանց, բացահայտել գործընկերների կարողությունները և հմտությունները:Համագործակցային աշխատանքի ընթացքում դրսևորվում են  նաև դիմացինին լսելու,հարգելու կարողությունները :

Ընտանեկան-իրականացվում է հարազատ  ընտանիքի հետ, հնարավորություն տալով զարգանալ ,ստեղծագործել ընտանիքի անդամներին : Նախագծի մասնակիցներ են դառնում ընտանիքի անդամները,  դառնում իրենց երեխայի ուսումնական գործընթացի մասնակից :

Սովորող— սովորեցնող —բարձր դասարանի սովորողները  դառնում են կրտսեր տարիքի երեխաներին  դասավանդող,ինչպես նաև նախաձեռնող ,դիտարկող ,քննարկող:

Կարճատև-  կարող են լինել մեկօրյա, մեկշաբաթյա, մեկամսյա և այլն: Կարճաժամկետ նախագծերով ավելի հեշտ է աշխատել:Սովորողների համար  այս տեսակի նախագծերը ձանձրալի չեն, շատ ավելի հարմար են և արդյունավետ:

Շուրջտարյա  գրական ընթերցումներ, ռադիոթատրոններ,ըստ ուսումնական օրացույցի ուսումնական նախագծեր, ուսումնական TV:

6-րդ պարապմունք

Նախագծերի օրինակներ

Կարդալ նյութերը, գրախոսել

Ուսումնական ռադիո-TV-ն հեռավար ուսուցման հարթակում

Հեղինակը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են իրենցից ներկայացնում ռադիոթողարկումները, որն է դրանց դերը ուսումնական գործունեության մեջ , որոնք են նպատակներն ու խնդիրները : Ռադիոթողարկումները սկսվում են կրտսեր դպրոցից , ըստ օրացույցի՝ դասարանները թողարկում են իրենց անվանական ռադիոները։ Ռադիոթողարկումների բովանդակությունը տարբեր է՝ կախված օրացույցից։ Հեղինակը հղումների միջոցով ներկայացնում է կրթահամալիրի բոլոր ուսումնական հաստատությունների ռադիոթողարկումները , որոնք իրենց տեսակով տարբեր են ՝ մարզական, բնագիտական լրագրողական, տեղեկատվական և այլն։ Այնուհետեւ նշում է, թե ռադիոյի ստեղծման համար ինչ գործիքներ է պետք ունենալ ՝ ձայնագրիչ կամ համապատասխան հավելված հեռախոսում, համակարգչում։

Տարիների ընթացքում սովորողներիս հետ եղել եմ Հարավային ռադիոյի պատասխանատու, թողարկել եմ տարբեր թեմաներով ռադիոնյութեր։ Առաջին դասարանում հնարավոր է հարցերը կազմում է դասվարը, տեխնիկական սպասարկումը կատարում է դասվարը։ Սակայն տարիների ընթացքում նպատակներն ու խնդիրները փոխվում են եւ սովորողը կատարողից դառնում է ստեղծագործող, հեղինակ։ Ինքնուրույն է կազմում հարցերը, ձայնագրում եւ պատրաստում ռադիոնյութը։ Այսպիսի կարողություններ եւ հմտությունների տիրապետումը իրական հրճվանք է սովորողի համար, Իսկ դասավանդողի համար իրական հաճույք է այդ ընթացքին հետեւելը։

7-րդ պարապմունք

Կազմել դասարանական ռադիոյի կամ TV -ի նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:

Դասարանական TV — Հեռուստաթատրոնը որպես շուրջտարյա նախագիծ, «ՌոդարիկներTV»

8-րդ պարապմունք

Կարդալ նյութերը, գրախոսել 

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ

Կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները հանդիսանում են ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս: Հեղինակը հստակ նշում է ուսումնական ճամփորդությունների նպատակը և խնդիրները, նախապատրաստական աշխատանքները: Ճամփորդությունները դրանք դասեր են բնության գրկում իրենց ուսումնական գործունեության բազմազանությամբ: Հեղինակը պատմում է, թե ինչպես են սովորողները կրտսեր տարիքից, մեծ ոգևորությամբ , իրենց դրսևորում որպես իսկական ճամփորդներ, ինքնակազմակերպված անհատներ, որը շատ ողջունելի է։ Շատ կարևոր է, որ ճամփորդությունների ընթացքում սովորողների մոտ ձևավորվում են բնապահպանական աշխատանքներ իրականացնելու կարողությունները՝ տարածքի մաքրում, որով անցնում են, աղբի հավաքում: Սովորողները ճամփորդությունների միջոցով ձեռք են բերում ինքնասպասարկման, ինքնակազմակերպման, միմյանց օգնելու հմտություններ ու կարողություններ, ճանաչում են իրենց հայրենիքը։ Վերջում հեղինակը ներկայացնում է նաև սովորողների ծնողների դրական կարծիքները, քանի որ ծնողները կարևորում են ուսումնական ճամփորդությունների դերը, տեսնում ճամփորդությունների դրական հետևանքները: Այս հոդվածը դասվանդողների համար կարող է դառնալ մեթոդական ուղեցույց ուսումնական ճամփորդություններ գնալու ժամանակ:

Թանգարան այցելությունը՝ ուսումնական աշխատանք

«Մխիթար ՍԵբաստացի» կրթահամալիրում թանգանարային ճամփորդությունները հանդիսանում են ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս: Թանգարան այցելու նախագիծն ունի իր նպատակը , իր հստակ քայլերը , նախապատրաստական աշխատանքները , որոնց մասին մանրամասն շարադրում է հեղինակը։ Հոդվածում կարևորվում է թանգարանում ճիշտ պահելաձի կարողության ձևավորումը սովորողի մոտ, որը չափազանց անհրաժեշտ է: Ըստ հոդվածի հեղինակի թանգարան այցելելը ինքնանպատակ չէ, քանի որ այցելությունը պետք է կազմակերպել կրթական ինտերակտիվ ծրագրերի շրջանակներում: Հեղինակը շարադրում է թանգարան այցելելու քայլերը՝ նախապատրաստական աշխատանք, զրույց-քննարկումներ: Հոդվածում հետաքրքիր մասն այն էր ,որ տոմսերի գնման ժամանակ սովորողների մոտ առաջանում են բազմաթիվ մաթեմատիկական քննարկում- լուծումներ ,որի հետևանքով նրանք սկսում են հաշվել, ճամփորդության համար ծախսածը:

9-րդ պարապմունք

Կազմել ճամփորդական նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:

Ուսումնական ճամփորդություն դեպի Վեդի

10-րդ պարապմունք

Կարդալ հոդվածները, գրախոսել.

Մարմնամարզությունը՝ որպես «Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի ամենագրավիչ բաղկացուցիչ

Հեղինակ՝ Թամարա Մարիմյան

Կրթահամալիրը մարմնամարզությունը «Իմացումի հրճվանք» ծրագրի ամենագրավիչ բաղկացուցիչներից է :Հոդվածում ներկայացնում եմ ֆիզիկական դաստիարակության նշանակությունը սովորողների համար , մարզական պարապմունքների իրականցումը կրթահամալիրում: Հոդվածը կարդալիս պատկերացում ես կազմում մարզական ստուգատեսների մասին ,հասկանում դրանց կարևորությունը: Կրթահամալիրում տիրում է շուրջտարյա մարմնամարզություն և շուրջտարյա մարմնամարզական պարապմունքներ:Կարդալիս հոդվածը պարզ է դառնում ,որ կրթահամալիրում մարմնամարզության պարապմունքները սովորական դասեր չեն ,այլ դրանք ամենօրյա են ,ընտանեկան ,մարզական ստուգատեսներով լի , դպրոց – պարտեզի փակ լողավազանով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեծանվադպրոցով :Որպես վերջաբան ասեմ ,որ բացի սովորելուց, կարդալուց,գրելուց ,մուտքագրելուց կարևոր է և անհրաժեշտ սովորողների ֆիզիկական առողջ զարգացումը:

Մարզական «Իմացումի հրճվանք». 2019-2020 ուստարի

Հեղինակ ՝Անահիտ Հարությունյան

Իմացումի հրճվանք» ծրագրում ֆիզկուլտուրան  բաղկացուցիչ մասերից մեկն է:Հոդվածը մեթոդական ուղեցույց է դաստիարկների համար ,որը հնարավորություն կտա ավելի հետաքրիքր անցկացնել ֆիզկուլտուրայի դասերը:Հատկանշական է, որ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանում սովորողների մարզական գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի, կարգի:Կարդալոց պատկերացում ենք կազմում  մարզական դադար-ընդմիջումների մասին ,որոնք կարելի է ասել մի քանի տեսակ են ՝ առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ, երկրորդը՝ ուսումնական առաջին պարապմունքից հետո, իսկ հաջորդը՝ ըստ օրվա և իրավիճակի,նաև մարզական ընդմիջումներ կազմակերպված  և՛ դասասենյակում, և՛ բակ-պարտեզում: Երեխաների համար կարևոր են նաև մարզական պարապմունքները,որոնք անցկացվում են  Մայր դպրոցի մարզադահլիճում:Շատ կարևոր տեղեկություն ենք ստանում   բակային, ազգային խաղերի մասին ,որոնք մեր ժամանակներում գրեթե մոռացված են :Այդ խաղերից են  «Աղջիկ փախցնոցի», «Ասեղ, թել, հանգույց», «Մուկ ու կատու», «Վերև-ներքև», «Ծուղրուղու» խաղերը: Գովելի է որ հեղինակը անդրադառնում է այդ խաղերին և ներկայացնում դրանք ՝ բակային խաղեր՝ «Բռնոցի», «Պահմտոցի», խաղեր գնդակով, օղակով ու ցատկապարանով:Հոդվածում նորարարություն է Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ընթացքում սովորողների մարզական գործունեությունը,որը  կազմակերպվում է ընտանիքում: «Սովորողները պարբերաբար ներկայացրել են հատվածներ իրենց մարզական առօրյայից: Մարզական միջավայր են հանդիսացել տուն-բնակարանները, բակ-այգիները: Սովորողները ցուցադրել են նաև հեծանվավարության իրենց հմտությունները»,- պատմում է հեղինակը:Իմ կարծիքով սա յուրահատուկ մոտեցում է,քանի որ ստեղծվում և պահպանվում է ընտանիք – դպրոց սպորտային կապը :Հեղինակը հրապարակել է մարզական տեսադասերի փաթեթը ,որը նայելիս ավելի լավ պատկերացում կարող է կազմել ընթերցողը :Հոդվածը կօգնի այլ դպրոցների դասվարներին, դաստիարկներին, այն կդառնա այլընտրանքային մոտեցում ֆիզկուլտուրայի դասավանդման ժամանակ:

Լողավազանը՝ ուսումնական լաբորատորիա

Հեղինակ ՝Կարինե Մամիկոնյան

« Կրթահամալիորւմ առանց լողի չեն սովորում ,քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լողավազանն ուսումնական լաբորատորիա է,որից օգտվում են դասվար-դասավանդողները,սովորողները:Ըստ հոդվածագրի լողը համարվում է դասվարների ուսումնական հմտություններից կարևորը ,քանի որ դասվարը պետք է լողալ սովորի ,ձեռք բերի լողալու հմտություններ:Այլոց համար նորություն և զարմանալի կհամարվի այն ,որ դասվարները սեմինար-պարապմունքների ժամանակ  սովորում են, թե ինչպես է պետք լողալ չիմացող, ջրից վախեցող սովորողներին օգնել, լողալ սովորեցնել:Իրոք որ երեխան պետք է փոքր տարիքից  հաղթահարի լողալու  վախը, և այդ կարողությունը ստեղծվում է կրթահամալիրում : Հոդվածի  հետաքրքիր հատվածներից այն է ,որ կրտսեր դպրոցում լողուսուցումը պարտադիր ուսումնական պարապմունք է: Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանը շուրջտարի սպասարկում է կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներին:Հեղինակը պատկերավոր շարադրում է/տե՛ս հղումները / ,թե կրթահամալիրի տարբեր ուսումնական դպրոցներից ինչպես են երեխաները հասնում և գալիս Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան,անկախ եղանակային պայմաններից :Այս ամենն էլ է համարվում դաս ,ուսումնական գործունեություն :Հոդվածում  հեղինակը անդրադառնում է լողի պարապմունքներին նախապատրաստվելիս, զգեստափոխվելիս սովորողների մոտ ինքնակազմակերպման ,ինքնուրույնության,իրար օգնելու  կարողությունների զարգացմանը ,որոնք պետք է երեխայի մոտ ձևավորվեն վաղ տարիքից :Կարդալիս մեծ հիացմունք ես ապրում ,թե ինչպես է երեխան զարգանում,կոփվում,խաղում  իրեն սիրելի և հաճելի միջավայրում :

Ընտանեկան-մարզական տարի. Լիլիթ Սահակյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում կարևորում են սպորտի և մարմնակրթության դերը: Մարմնակրթությունը կազմակերպեվում է շաբաթական 3 դասաժամով։ Պարապմունքները ներառում են մարմնամարզական վարժություններ, բակային, էստաֆետային խաղեր, ձմեռային մարզախաղեր, չմշկասահք, դահուկ, սահնակ, բակային ազգային-տոնական խաղեր, ռոդարիական մարզախաղեր, հեծանվավարություն, լող, ինչպես նաև միջդպրոցական, միջդասարանական մարզական ստուգատեսներ։ Մարմնամարզական պարապմուքները կրտսեր դպրոցում անընդհատ են և շատ կարևորված և դրանց շնորհիվ սովորողները ապրում են մարզական հրճվանք : Հոդվածից պարզ է դառնում ,որ մարմնակրթությունը սովորական և սահմանների մեջ չէ,այլ այն գործունեություն է և առողջ քայլերի ամբողջություն , որն իր մեջ ներառում է սպորտային հմտությունների ու կարողությունների ձևավորում և զարգացում։Ամենակարևորը այն է ,որ մարմնակրթությունը ոչ միայն դպրոցական է ,այլ նաև ընտանեկան ՝« Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում և հիմա՝ հեռավար աշխատանքային այս օրերին, դրանք ճյուղավորել են իրենց ենթադպրոցները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ընտանեկան մարզական դպրոցը » ,-նշում է հեղինակը :Հոդվածում լի են այն հղումները ,որոնք պատմում են մարզական ստուգատեսների ,մարզական հանդեսների, մարզական ժամերի,մարզական ֆլեշմոբների մասին :Հոդվածի բաղկացուցիչ,գլխավոր իմաստն այն է,որ. «Կրթահամալիրը ստեղծել է ինքնակրթվելու, մարմնակրթվելու բաց միջավայր, ինչից կարող են օգտվել բոլորը՝ սովորող, թե դասավանդող, տնօրեն, թե այգեպան։
Բացի լողից և հեծանիվից, մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական պարապմունքներով, առօրյա քայլքով, զբոսանքով Մետաքսի երկար ու ձիգ ճանապարհով։ Մարմնակրթության համար, այսպիսով, կրթահամալիրը ստեղծել է բոլոր նպաստավոր պայմանները, անհրաժեշտ է օգտվել դրանցից, դառնալ ուսումնակրթական այսպիսի բազմաշերտ, մոբիլ ու ստեղծական միջավայրի բաղկացուցիչ մասնիկը և կրթական այսպիսի մոդելի անվերջ տարածողը»:

Պարապմունք 11-րդ

Կազմել մարզական մեկ նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքը հրապարակել բլոգում:

Նախագիծը եւ արդյունքը՝ այստեղ

Պարապմունք 12-րդ

Կարդալ նյութերը, գրախոսել

Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է

Հեղինակ՝ Մանուշակ Աբրահամյան:

Յուրաքանչյուր տարիքում մարդու խոսքը զարգացման որոշակի փուլ է անցնում: Հոդվածում  հեղինակը խոսում է խոսքի զարգացման փուլերի մասին տարբեր տարիքում :Ինչպես հեղինակն է ասում.‹‹ Խոսքը հասկանալի ձևակերպելուն և անկաշկանդ արտահայտվելուն օգնում է վստահությունը:Մեր խնդիրն է երեխային վստահություն ներշնչելը: Եթե երեխան չի վախենում սխալվելուց, ավելի վստահ է խոսում››:Հոդվածում  հատկանշական և համոզիչ է այն թեզը ,որ երեխայի համար պատմելը հաճելի է այն դեպքում ,երբ նա պատմում է իր ընկերոջ, սիրելի կենդանու, իր սիրելի խաղալիքի մասին ,այսինքն պատմում է այն ամենի մասին ինչն իրեն հարազատ է ,ինչն իրեն դուր է գալիս ,ինչն ինքը սիրում է:Այս ամենը իրագործվում է ձայնագրիչի և տեսախցիկի միջոցով ,մեդիան ՝ իր գործիքներով և հնարավորութուններով:Հաջորդ կարևոր գործոններից է գրավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները ՝ նամակներ գրելը ,ծննդյան շնորհավորանքները  և այլն :Հեղինակը նշում է բոլոր այն գործնական ճանապարհները,քայլերը,որոնց միջոցով զարգանում է երեխայի բանավոր խոսքը,նրա մոտ աստիճանաբար հաղթահարվում է«սխալ խոսելու վախը»: 

Կար-չկար մի անսովոր տուն կար…

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան :

Հոդվածը երեխայի ստեղծական, երևակայական կարողություններ զարգացնելու մասին է  ,որոնց արդյունքում ստեղծվում են հետաքրքիր,անսովոր պատումներ,հանելուկներ,գովքեր և այլն:  Ստեղծականության հիմքում ամենակարևոր գործոններից է 20-րդ դարի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը, որն ստեղծագործական հնարների անսովոր ամբողջություն է, երեխային հոգեհարազատ հնարքներով ,մոտեցումներով :Այն այնպիսի ձեռնարկ է ,որը միշտ պիտի լինի դասավանդողի սեղանին :«Ռոդարին, ռոդարիական հնարքները, արդյունքում ստեղծված ռոդարիկները (որպես մեթոդ, ստեղծագործական հնարքների մի ողջ զինանոց) անընդհատ են և սփռված  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում»,- ասում է հեղինակը :

Ջ. Ռոդարի.« Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք››:
Հեղինակը շարադրում է, թե որքան կարևոր է երեխային սովորոցնել հորինել, երևակայել, ստեղծագործել,քանի որ երեխան իրավունք է ստանում ազատ ստեղծագործել, խոսել, պատմել իր սրտի ուզածի մասին :Հոդվածում շարադրված նախագծերի հղումներից ,պարզ է դառնում ,թե որքան են սիրում հորինել երեխաները, ստեղծական ինչպիսի կարողություններ են զարգանում նրանց մոտ ,նրանք ազատ են, անկաշականդ և չեն վախենում խոսելուց:Հոդվածը որպես մեթոդական ուղեցույց կարող է օգտակար լինել բոլոր մանկավարժների և դաստիարակների համար:

Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող

Հեղինակ՝ Լուսինե Փաշայան:

Ամենակարևոր  խնդիրներից,որն ծագում է դպրոցում ընթերցանության,կարդալու հարցն է ,քանի որ շատ երեխաներ արդեն իսկ 1-ին դասարանից չեն սիրում կարդալ ,վախենում են կարդալուց:Ինչպես ասում է հեղինակը.‹‹Տարրական դասարաններում մայրենին՝ մասնավորապես կարդալը, կարդացածը վերարտադրելը, ներկայացնելը, դառնում է մյուս ուսումնական դասընթացների բաղադրիչը և միևնույն ժամանակ՝ դրանք «Իմացումի հրճվանքում» միավորողը››:Հոդվածում նշվում են կարդալու հարցին վերաբերող  խնդիրների լուծման եղանակներ ,քանի որ յուրաքանչյուր երեխա համաձայն իր ընդունակությունների կարդում է յուրովի .մեկը սահուն, մյուսը դժվարությամբ:Ըստ հեղինակի .‹‹ Որպեսզի սովորողների համար ընթերցանությունը դառնա հաճելի և սպասված աշխատանք, որոշեցի սովորողների համար ընթերցանության նյութերը անհատականացնել՝ ըստ նրանց կարողությունների այնպիսի նյութեր պատրաստել, որ լինեն զարգացնող, բայց  բայց ոչ բարդ››:Այնուհետ ցույց է տալիս լուծման եղանակների արդյունքերը :Այս հոդվածը շատ  հետաքրքիր էր իր մոտեցումներով ,այն կօգնի դասավանդողին լուծելու կարդալու ընթացքում ծագած բացերը ,նաև այս մեթոդը կիրառելով երեխան կսիրի կարդալը, կկարողանա վերարդատադրել կարդացածի իմաստը:

13- րդ պարապմունք 

Կազմել ընթերցողական- ստեղածագործական մեկ նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքը հրապարակել բլոգում:

Նախագիծը՝ այստեղ

14-րդ պարապմունք

Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում ։

Որպես հաջողություն կարող եմ արձանագրել, որ տվյալ ընթերցողական նախագիծն ամողջությամբ իրականցվել է առցանց-հեռավար կրթության պայմաններում, սովորողների մեդիահմտությունները բավականացրել են ընթերցողական նյութերը համացանցում գտնելու, բլոգներում հրապարակելու եւ ատեղծագործական աշխատանքներ իրականացնելու համար։

Որպես բացթողում համարում եմ այն, որ ժամանակային առումով չկարողացա մեկ առանձին փաթեթով հավաքել սովորողների ստեղծագործությունները ( հորինուկները) եւ ներկայացնել Տիգրան Հայրապետյան մեդիագրադարանին՝ որպես ուսումնական փաթեթ։

15-րդ պարապմունք

Գրախոսել իրականացրած նախագծերից մեկը, լուսաբանել՝ նշելով հաջողված կետերը, թերությունները, անել առաջարկներ:

Նախագիծը՝ «Գիտելիքի օրը բարձունքին»

Նախագիծը կազմված է հաշվի առնելով ուսումնական ճամփորդությունների կազմակեպման կարգը։ Ներառում է ճամփորդական նախագծի բոլոր փուլերը՝ նախապատրաստական, ընթացք, ամփոփում։ Չհասցրեցինք իրականացնել նախագծում ներառված աշխատանքներից մեկը՝ լուսանկարչական պլեները, եւ ամփոփման մեջ ընդգրկված են ոչ բոլոր սովորողների հաշվետվությունները։

16-րդ պարապմունք

Գրախոսել իրականացրած նախագծերից մեկը, լուսաբանել՝ նշելով հաջողված կետերը, թերությունները, անել առաջարկներ:

Նախագիծը՝ «Խաղողի գինու արարման ծես»

Բավականին ծավալուն, ընդգրկուն նախագիծ է։ Այն եւ՛ համագործակցային է եւ՛ ճամփորդական եւ ՛ տեխնոլոգիական եւ՛ երաժշտական-ծիսական։ Շարունակական բնույթ է կրում։ Քանի որ խաղողաքաղից հետո դեռ գինու արարման ծեսը շարունակվեց 10-12 օր, գինու խմորման գործընթացին հետեւելուց հետո պարզվեց, որ գինին բավականին թթու է։ Մշակման համար խմորված գինին տեղափոխվեց Գինու դպրոց։ Քամելուց հետո պետք է կազմակերպել համտես։ Հավանաբար դա տեղի կունենա Սեբաստացու տոնի ավարտին՝ Հարիսայի ծեսին ։

6. Գնահատում

Տեսական պարապմունք՝ 1 ժամ,գործնական պարապմունք`4 ժամ(0,5 կրեդիտ)

Պարապմունք 1-ին

Կարդալ չափորոշչի համապատասխան գլուխը, քննարկել. 

Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշման մեջ (ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ) 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողները չեն գնահատվում : Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը:Սովորողը 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած գնահատվում է:

Իմ կարծիքով շատ ճիշտ է ,որ 1-4-րդ դասարաններում՝ հատկապես 1-ին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Տարրական դասարաններում պետք է գնահատել երեխայի կարողությունները , հմտությունները ուսումնառության ընթացքում նրա կողմից ձեռք բերած անընդհատ աճող հաջողությունները : Երեխան պետք է սովորի ոչ թե գնահատականի համար , այլ սովորելուց նա պետք է ապրի իմացումի հրճվանք,որը նրան կոգևորի ,ձգտում կառաջացնի ձեռք բերել նոր կարողություններ ,հնարավորություն կտա սովորել սիրով և հաճույքով : Նախկինում կրտսեր դպրոցում միավորային գնահատմամ կիրառումը երեխայի մոտ առաջացնում էր կաշկանդվածություն, լարվածություն : Լիովին ընդունելի է ,որ 4-րդ դասարանում սովորողը ոչ թե հանձնում է ավարտական քննություն , ինչպես նախկինում էր, այլ 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատման բնութագրում :

7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ:

2-րդ պարապմունք

Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին

Կարդալ հոդվածներից առնվազն երկուսը, բլոգում հրապարակել, գրախոսել

Ձևավորող կամ ուսուցանող` կառուցողական գնահատում

Հեղինակ՝ Նունե Մովսիսյան:

Ինչպես հայտնի է ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:  Հեղինակը  ներկայացնում է ,որ չափորոշչի «Գնահատում» բաժնում նշվում է,որ հայոց լեզվի, գրականության ուսումնառության գործընթացում կիրառվում են գնահատման հետևյալ տեսակները՝

  • ախտորոշիչ
  • ձևավորող կամ ուսուցանող
  • միավորային

Հեղինակը այդքան էլ համաձայն չէ գնահատման այս ձևի հետ ։ Ըստ նրա չկա գործիքակազմ՝ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացնել գնահատումը։ Փոխարենը՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։

Այնուհետ հեղինակը հոդվածում անդրադառնում է աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձի և ուսուցման մեթոդական մշակումներին,նշում կառուցողական ուսուցման քայլերը՝

կողմնորոշում,

հարց ու պատասխան (երկխոսություն) ,

մտքերի վերակառուցում,

նոր մտքերի բազմազանություն, գնահատում,

գաղափարների կիրառում:

Որպես գնահատման այլընտրանքային օրինակ շատ հստակ ներկայացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը,որն ավելի արդյունավետ է ,արդիական, կիրառելի,սովորողին դարձնում է նախագծային աշխատանք ստեղծող, լրատվություն, կայքի, բլոգի համար նյութ ստեղծող,այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն կատարող և այլն :Ի տարբերություն չափորոշիչային գնահատման ,գնահատանիշի, հեղինակը կողմ է և շեշտը դնում է գործունեության շարունակական գնահատման վրա:

Հեղինակը պարզ և հասկանալի ներկայացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը ըստ մակարդակների :

Ըստ հեղինակի. ‹‹Գործունեության գնահատումը վերաբերում է նաև այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած հմտություններն ու մտածելու կարողությունը: Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում››: Հոդվածը ուղղորդում է նրան ,որ երեխան սովորի մտածել, ստեղծագործել, սեփական կարծիքն արտահայտել,կիրառի իր ձեռք բերած հմտությունները և կարողությունները և՛ ուսումնական գործունեության մեջ, և իրեն շրջապատող միջավայրում ,և այս ամենի ընթացքում ու արդյունքում է գնահատվում սովորողը:

Գնահատման մասին

Սուսան Մարկոսյան, հատվածներ՝ Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկայից»ից

Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել:

Այս հոդվածը  բարձրաձայնում է կրթական համակարգի վերաբերյալ այնպիսի տեսակետեր ,որոնք չեն ընդունվի և չեն ընդունվում  հասարակության լայն շերտերի կողմից:Հոդվածում նշվում է ,թե ինչպիսի սահմանափակումներ են տարածվում երիտասարդների հանդեպ,ինչպես տեքստում է ասվում. « Ստիպելով աշխատանքը սկսել և ավարտել զանգով, պահանջելով, որ մարդիկ մտածեն միաժամանակ նույն բանի մասին և նույն ձևով, գնահատելով մարդկանց այնպես, ինչպես բանջարեղենն ենք գնահատում, և տասնյակ այլ անպետք և հիմար միջոցներով դպրոցները համայնքի կենդանի կյանքը փոխարինում են այլանդակ մեխանիզմով: Ոչ մեկն այս փորձությունն առանց սեփական անձը վնասելու չի անցնում՝ ո՛չ երեխաները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ ադմինիստրացիան, ո՛չ ծնողները»:

Հոդվածում շեշտը դրվում անհատի ազատության ,ինքնադրսևորման կարողությունների զարգացման վրա և միաժամանակ քննադատվում են կրթական համակարգի այն մոտեցումները ,որոնք  մարդկանց վերաբերվում են  որպես մեխանիզմների:Հասարակարգը դեմ է անհատներին և, իմ կարծիքով,հասարակությունը անհատին վերաբերվում է թշնամաբար ,համարում է ագրեսիվ և անընդհատ քննադատող :

Երեխան պիտի ինքը գնահատի իրեն ,արժևորի իրեն,իր վրա աշխատի ,լինի ինքնուրույն ,մինչդեռ հոդվածում շատ դիպուկ է նշվում ,որ . « Մեր հասարակարգը չի կարող դիմակայել ինքնավստահ մարդկանց հոսքին, դրա համար էլ երեխաներին վարժեցնում եմ նրան, որ նրանց ինքնագնահատականը կախված լինի մասնագետի կարծիքից: Աշակերտներս մշտապես ենթակա են թեստավորման և գնահատման:
Ամեն ամիս աշակերտների ծողներին ուղարկվում է ծավալուն ուսումնական ամփոփաթերթ, որտեղ երեխայի կյանքը տրոհված է առանձին առարկաների »:

Այս հոդվածը առաջ է բերում բավականին համարձակ և դիպուկ տեսակետեր , ազատ է իր ոճով , շարադրված միտքը առանց արգելքների է:


Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ

Հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան

Պարապմունք 3-րդ

Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, հաջողությունը։

Կրտսեր դպրոցում(1-3րդ դասարան) բացակայում է գնահատանիշը։ Յուրաքանչյուր ուսումնական շրջանից հետո լրացվում է սովորողի աճի բնութագիրը՝ որտեղ մանրամասնորեն առանձնացված են սովորողի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կան ազատ տողեր , որտեղ լրացվում է յուրաքանչյուր սովորողի անձնական տվյալները, առանձնահատկությունները։ Թերթիկը ուղարկվում է անձնապես սովորողի մեյլին, որպեսզի ծնողը իրազեկվի։ Կարողություններն ու հմտությունները գնահատվում են «կարողանում է» «մասամբ է կարողանում» «չի կարողանում» տերմիններով։ Երկրորդ եւ չորորդ բւսումնական շրջանների ամփոփում-գնահատումը արվում է անհատական նյութերի հղումներով։ Հաշվառման մատյանում կա գնահատում բաժինը, սակայն այնտեղ գնահատվում է +-ների միջոցով սովորողի մասնակցությունը դասարանական նախագծերին, ճամբարին, ստուգատեսին, ուսումնական նախագծերին։ Այսպիսով կրտսեր դպրոցում գնահատվում է մասնակցությունը, ինքադրսեւորումը, նախաձեռնողական կարողությունները, խմբով աշխատելու կարողությունը։

Նախագծային աշխատանքներում հիմնականում կիրառում եմ ինքնաստուգման մեթոդը։ Եթե կարիք կա ուղարկում եմ ինքնաստուգման թերթը, սովորողն ինքն է գտնում իր վրիպումը։

Գուգլ փաստաթղթերի պարագայում (սա հիմանականոպմ 4-5 եւ բարձր դասարաններում դասավանդողը հնարավորություն ունի հենց աշխատանքի ընթացքում հետեւելու սովորողների գրառումներին եւ վրիպումներ նկատելու դեպքում տեղում հուշելու սովորողին ։

Ֆլեշմոբերը ստուգում ենք հիմնականում դասավանդողներս՝ ոչ բալային սիստեմով, այլ «ճիշտ է» , «ճիշտ չէ» տերմիններով։ Ճիշտ պատասխաններով թերթն ուղարկվում է սովորողներին ինքնաստուգման համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s