Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. պարապմունք 2

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:

2. Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։

Նախագծին ներկայացվող պահանջներ
Նախագիծը պիտի ունենա.

  • թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
  • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։

Նախագիծն իրականացնելիս պետք է հստակեցվի նաև սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները: Ահա դրանք.

  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։

Ինչպես սկսել նախագիծը

Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։

Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։

Նախագծի ղեկավարը կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:

Նախագծային աշխատանքի առաջին փուլ

Ստեղծվում են աշխատանքային խմբեր:

Աշխատանքի երկրորդ փուլ

  • նախագծի իրականացման ընթացքում կատարվում են հետազոտական աշխատանքներ
  • նախագծի արդյունքի ներկայացում

Աշխատանքի երրորդ փուլ

  • նախագիծը ենթադրում է վերանայում
  • ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների քննարկում և համապատասխան փոփոխությունների կատարում

Սովորողը պիտի կարողանա ներկայանալ և ներկայացնել։ Իրական նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռքբերում պիտի ունենան՝ միասին ստեղծելով շոշափելի արդյունք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s