Հավաքից-հավաք, Մեթոդական մշակում, Ուսուցչի լաբորատորիա

Նորարարական մեթորդներ եւ միջոցներ. լոգոռթմիկան որպես կրտսեր դպրոցականների խոսքի զարգացման միջոց

Ներկայումս ՀՀ կրթական համակարգն անցում է կատարում համընդհանուր ներառականության, ինչով պայմանավորված՝ կրթական հաստատություններում, մասնավորապես՝ նախակրթարաններում ուսուցման գործընթացը ճկուն եւ ընդհանուր զարգացնող մեթոդներով եւ միջոցներով հագեցնելու անհրաժեշտություն է առաջանում։

Վերջին տարվա ընթացքում, Քովիդով պայմանավորված, 5 տարեկան սաներից շատերը չհաճախեցին նախակրթարան եւ դպրոց եկան խոսքի տարբեր խանգարումներով։ Այս պարագայում դասվարը մեծ գործ ունի անելու՝ սովորողի խոսքը շտկելու, զարգացնելու համար։

Այս խնդրի հաղթահարման գործընթացում դասվարները, մասնագետները կարիք ունեն բարձր արդյունավետություն ունեցող եւ այդ տարիքի երեխաների համար հետաքրքիր մեթոդների տիրապետման։ Որպես այդպիսին կարող է հանդես գալ լոգոռիթմիկան, որը խոսքի զարգացման գործառույթից զատ նպաստում է նաեւ մյուս բարձրագույն հոգեկան գործառույթների զարգացմանը. նպատակահարմար է այս համակարգի ներառումը կրտսեր դպրոցներում։

Խոսքը բարդ գործընթաց է, որը պահանջում է նյարդային համակարգի, շնչառական, արտաբերական կառույցի եւ զգայական օրգանների հավասարակշված աշխատանք։

Լինելով խոսքի, երաժշտության եւ շարժումների համադրություն` լոգոռիթմիկական խթանում է երեխայի խոսքի եւ ընդհանուր զարգացման գործընթացը։ Այն ներառում է լոգոպեդական, երաժշտառիթմիկ եւ ֆիզիկական դաստիարակության միջոցներ, այսպիսով հանդիսանալով ուսումնական, այդ թվում լոգոպեդական աշխատանքի անբաժանելի բաղադրիչ։ Լոգոռիթմիկայի հիմնադիրը շվեյցարացի երաժիշտ եւ մանկավարժ Էմիլ Ժակ- Դալկրոզն է, ով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ստեղծեց մարմնամարզության ռիթմիկ մեթոդը: Ռիթ- մի, երաժշտության եւ շարժման համադրության միջոցով Է. Ժակ Դալկրոզը զարգացնում էր երեխաների երաժշտական լսողությունը, հիշողությունը ուշադրությունը, ռիթմի զգացոթյունը, շարժումների պլաստիկությունը։

Առաջին դասարանում կիրառելով լոգոռիթմիկայի տեսագործնական հնարքներից մի քանիսը, իրականացրել ենք մի քանի հետաքրքիր պարապմունքներ՝

հնչյունային ռիթմիկա

Հնչունային ռիթմիկան շարժողական վարժությունների մի համակարգ է, որոնց ժամանակ զանազան շարժումներ զուգակցվում են որոշակի խոսքային նյութի արտասանության հետ:Մարմնի շարժումների և խոսքի օրգանների համադրումն օգնում է խոսքի լարվածության և միատոնության վերացմանը: Մարմնի ռիթմիկ շարժումների կատարման ժամանակ երեխաների կողմից ձեռք բերված անկաշկանդվածությունը և անմիջականությունը դրական են ազդում խոսքի օրգանների շարժողական հատկությունների վրա:Հնչունային ռիթմիկան խթանում է արտասանական հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, դրական է ազդում ձայնի, խոսքային շնչառության, խոսքի տեմպի, շեշտադրության և մեղեդայնության վրա:

Արտաբերում ենք Ա-Օ-ՈՒ-Ի-Է-Ը ռիթմիկ շարժումերով։

պարի, երաժշտական գործիքների, շարժման միաձուլում։(Оրֆ Շուլվերկ հնարքով)

Լոգոռիթմիկան ակտիվ թերապիայի տեսակ է, որի նպատակն է խոսքային, շարժողական և երաժշտական առաջադրանքների և վարժությունների համակարգի միջոցով նպաստել խոսքի հաղորդակցական գործառույթի զարգացմանը: Ծրագրի ընթացքում մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները.
✔ շնչառության զարգացում,
✔շարժողական ոլորտի զարգացում,
✔մատների նուրբ շարժողականության զարգացում,
✔ռիթմի զգացողության ձևավորում և զարգացում,
✔մկանային տոնուսի կարգավորում,
✔խոսքի տեմպի, ռիթմի, արտահայտչականության զարգացում,
✔ճիշտ հնչարտաբերության զարգացում,
✔կապակցված խոսքի զարգացում,
✔անձնային դրական որակների ձևավորում և զարգացում:
Պարապմունքներն անց են կացվել սյուժետային խաղի ձևով, միաձուլվել են երաժշտությունը, խոսքը՝ ռիթմիկ շարժումներին։

Ժողովրդական երգերի, նկարների, շարժախաղերի, սիմվոլների, վանկերի միաձուլում։(Զ. Կոդեյլի հնարքով)

Այս հնարքի կիրառման դեպքում կարեւորվում է խոսքի զարգացման գործընթացը, որը ուղեկցվում է երգերի կատարմամբ եւ երաժշտական գործիքների նվագարկմամբ։

Ականջի համար հաճելի երաժշտական ստեղծագործությունների հնչողության ժամանակ դրական հուզական ապրումներն ուժեղացնում են ուշադրությունը, խթանում կենտրոնական նյարդային համակարգը։ Երաժշտության տակ վերաձեւավորվում է օրգանիզմի ռիթմիկան, որի ազդեցությամբ ֆիզոլոգիական ռեակցիաներն առավել արդյունավետ են ընթանում։ Լոգոռիթմիկական պարապմունքների բովանդակությունն ուղղված է երեխայի անձի ձեւավորմանը, որը ընթանում է նրա ճանաչողական, կամային, հուզական ոլորտի դաստիարակության ճանապարհով։ Ապացուցված է, որ երաժշտությունը եւ ռիթմը նպաստում են երեխաների խոսքի սահունության, արտահայտչականության հստակության ձեւավորմանը: Մանկության տարիքում մասնակից լինելով շարժողական կամ պարային որեւէ ակտիվության ձեւավորվում է ձայների հաջորդականությունը որոշելու, ռիթմը ճանաչելու եւ դրան համապատասխան ազդակ տալու երեխաների կարողությունը, զարգանում է նրանց մարմնի ընդհանուր շարժողականությունը, որն իր դրական ազդեցությունն է թողնում երեխայի հետագա ուսումնական գործունեության վրա։

Այսպիսի դինամիկ խաղերը (դինամիկ խաղ 2) եւս հնարավորություն են տալիս զարգացնելու երեխաների ուշադրությունը և ռիթմի, տակտի զգացուղությունը։

մատնային եւ հաղորդակցական խաղերը։

Լոգոռիթմիկական պարապմունքները կարող են լինել խաղային եւ սյուժետային: Վերջինիս դեպքում կիրառվում են պատմու- թյուններ եւ հեքիաթներ, որոնք ընտրվում են երեխայի տարիքին եւ նրա խնդրին համապատասխան: Լոգոռիթմիկական պարապմունքները կազմակերպվում են հաշվի առնելով դրանց ներկայացվող մե- թոդական ցուցումները։

Լոգոռիթմիկական ներազդեցության հիմք են հանդիսանում մկանային վարժությունները։

Շատ կարեւոր է զարգացնել երեխայի արտաբերական ապարատի մկանները, այսպիսով նպաստել և շտկել խոսքում առկա խնդիրները։

Նշված վարժություններն ուղղված են ինչպես նոր խոսել սկսող բալիկներին, այնպես էլ 4-8 տ. երեխաներին, ովքեր ունեն հնչարտաբերական խանգարումներ` ռ,ս, շ, գ…

Յուրաքանչյուր հնչյունի շտկմանն ուղղված վարժությունն ընտրում ենք ըստ հնչյունի դիրքի, ուստի ցուցված պետք է լինի։ Այստեղ նշված են մի քանի ընդհանուր վարժություններ, որոնք խաղի միջոցով կարող են իրականացնել նաեւ դասվարները։

1-ին դասարանում այսպիսի պարապմունքներ անց ենք կացնում շաբաթական մեկ անգամ։

Պարապմունքներին կիրառվող շարժական եւ խոսքային նյութի բովանդակությունը պայմանավորված է երեխայի շարժողական կարողությունների ձեւավորվածության եւ ակտիվ բառապաշարի զարգացվածության մակարդակով։

Երեխաների հետ իրականցվում է մնջախաղային, շարժողական եւ երաժշտաթատերական խաղեր, որոնք ուղեկցվում են խոսքով: Բարձր զգացմունքայնության շնորհիվ լոգոռիթմիկական պարապմունքները նպաստում են երեխայի հոգեկան առողջության ամրապնդմանը, նրանց պարգեւելով դրական հույզեր։

Այսպիսով, լոգոպեդական ռիթմիկան Հայաստանում դեռեւս բավարար չափով չի կիրառվում, ինչը պայմանավորված է հայրենական լոգոպեդիայում այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաեւ համապատասխան լոգոռիթմիկական մեթոդների, միջոցների եւ դրանց գործնական կիրառության համար անհրաժեշտ պայմանների ան-բավարարությամբ։ Հեղինակային կրթական ծրագիրը թույլ է տալիս դասվարին լինել հեղինակ, ուսումնական նախագծեր իրականացնելիս՝ ազատ կիրառել այսպիսի արդյունավետ մեթոդներ։

Անհրաժեշտ է այս բնագավառում կատարել լայնամասշտաբ եւ բազմաշերտ ուսումնասիրություններ, առաջարկել այսպիսի արդյունավետ մեթոդական ցուցումները եւ ծրագրերը, որոնք թույլ կտան լրացնել ոլորտի առկա բացթողումները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s