Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. պարապմունք 1

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի: Նորարար է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծային ուսուցման մեթոդով: Աշխատանքի այս ձևը բացառում է բոլոր առարկայական սահմանները, սովորողների կրթությունը իրականացվում է մեկ ընդհանուր դասընթացով` ներառելով «Իմացումի հրճվանք» ծրագրի բոլոր բաղկացուցիչները:

Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝  սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում:

Այս մեթոդով աշխատելիս զարգանում են նաև այնպիսի կարողություններ, ինչպիսիք են՝  ինքնագնահատման կարողությունը, համագործակցման աշխատանքի հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:

Շատ կարևոր է որոշել նախագծի նպատակը: Երբ որոշված է ընդհանուր նպատակը, արդեն դասընթացի բովանդակությունից ընտրվում են այնպիսի տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծն իրականացվում է Իմացումի հրճվանք ծրագրում, որն էլ ապահովում է դասընթացների միջև ընդհանուր կապ:

Նախագծային մեթոդով աշխատելիս` հնարավորություն ենք ունենում դիտարկումներ անել, գնահատել սովորողի գիտելիքները տարբեր գործունեությունների ժամանակ, գնահատել նախագծի վերջնական արդյունքը:

Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝

Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է

Առցանց ուսուցման պայմաններում ամրապնդվեց ուսուցիչ-սովորող, սովորող-ծնող, ուսուցիչ-ծնող կապը: Ծնողներից շատերի համար հարկադրված անգործությունը լրացվեց սեփական երեխայի ուսումանական գործընթացի ակտիվ մասնակցությամբ: 

Որպես սեբաստացի ծնող՝ համոզված կարող եմ ասել, որ հեռավար ուսուցումը անընդհատ ուսուցումն է։ Բանն էլ հենց դա է, որ երեխայի ուսուցումը չի կարող սպասել այս կամ այն վիրուսին, այն կարող է եւ պետք է վերածվի ինքնակրթության կամ ընտանեկան կրթության։
Բազմազբաղության մեջ մենք չենք էլ նկատում, թե ինչքան քիչ ժամանակ ենք ունենում մեր երեխաների հետ զբաղվելու, խաղալու համար։ Կրթահամալիրի առաջարկած հեռավար ուսուցումը մեզ այդ հնարավորությունը տվեց, որի համար ես շատ ուրախ եմ։

Մենք՝ ծնողներս եւս առիթ ունեցանք ստեղծագործելու , հորինելու՝ օրվա թեման յուրովի ներկայացնելու համար։ Արդյունքում մենք ունենք հետաքրքիրհուշ տեսաֆիլմեր մեր առօրյայից, մեր երեխաների մանկությունից։ Մեր օրը դարձավ ուրախ ուսումնական։ Ռեալ գնահատեցինք մեր երեխաների հնարավորությունները, խոսքի զարգացման մակարդակը: Եվ կարողացանք ճիշտ ուղիներ փնտրել երեխայի մոտ այս կամ այն մոտիվացիան զարգացնելու համար: Բոլորս գոհ էիք եւ լիահույս։

Աշխարհում տիրող այս դժվարին իրավիճակում բազմաթիվ վճարովի կրթական ծրագրեր, ուսումնական հարթակներ այժմ բաց են և հասանելի բոլորի համար: Տանը մնալը սովորելու, զարգանալու, ինքնակրթության լավ ժամանակ էր բոլորիս համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s