2020-2021 ուսումնական տարի, Հավաքից-հավաք, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ, Կրթական փոխանակումներ

Խաղողի գինու արարման ծես. համագործակցային նախագիծ. ամփոփում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, Քոլեջի 9-րդ դասարանի սովորողներ, դասվանդողներ, ծնողներ

Ժամկետը՝ սեպտեմբերի 16-ին ժամը 09:30-16:30

Վայրը՝ Արարատի մարզ,Վեդու խաղողի այգիներ

Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մարիաննա Գեւորգյան, Մարիամ Մնացականյան

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը, սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին, սովորողների հետ այցելել խաղողի այգիներ, մասնակցել բերքահավաքին՝ խաղողաքաղին:

Ընթացքը, նկարագրությունը՝ Սեպտեմբերի 13-ին , ժամը 12:00 , ուսումնական քայլքով Հարավային դպրոց-պարտեզից 2.1 դասարանի սովորողները կայցելեն կրթահամալիրի Գինու դպրոց՝ մասնակցելու «Գինու ստեղծման օրեր Քոլեջում» նախագծին։ Սարալանջում մեզ կդիմավորեն Արտակ Ռշտունին, Մարիաննա Գեւորգյանը եւ քոլեջի 9-րդ դասարանցիները։ Խաղողի գինու ստեղծման ծեսը սկսելուց առաջ սովորողները կուսումնասիրեն խաղողի վազերը, պատկերացում կունենան խաղողից գինի ստանալու արարողակարգի մասին: Սովորղներին կծանոթացնենք խաղողի վազերին, կսովորեցնենք տարբերել, կներկայացնենք՝ ինչպես են մշակում խաղողը, երբ է հասնում, երբ և ինչպես են գինի ստանում:

Սովորողների հետ, որպես փորձնական աշխատանք արտադրամաս-լաբորատորիայում կմասնակցենք գինի ստանալու գործընթացին։ 9-րդ դասարանցիների հետ կիրականացնենք խաղողի մանրակրկիտ զննում, կչափենք շաքարի պարունակությունը, որից հետո կսկսվի մշակումը։

Սովորողները կծանոթանան ուսումնական լաբորատորիայում եղած բոլոր գործարանային գործիքներին։ Նախ ջարդիչ — չանչազատիչ սարքով կառանձնացնենք չանչը պտղամսից, որը սարքից դուրս է գալիս արդեն ջարդած վիճակում։ Ապա պտղամիս-խաղողահյութը կլցնենք պահամանների մեջ ու կթողնենք մի քանի օր մինչև խմորվի։

Սեպտեմբերի 16- ին կմասնակցենք խաղողաքաղին Արարատի մարզի քաղաք Վեդիի խաղողի այգիներից մեկում ( խաղողի այգին պատկանում է 2.1 դասարանի սովորող Եւվա Ցիրունյանի պապիկին): Խաղողաքաղին մեզ կմիանան կրթահամալիրի 9-րդ դասարանի սովորողները, կազմակերպիչ՝ Մարիաննա Գեւորգյան: Քաղած խաղողի ճզմումը, գինու արարման ծեսը կիրականացնենք խաղողի այգում եւ մեզ հետ բերված խաղողով էլ՝ Հարավային դպրոցում:

Որից հետո մենք կստեղծենք մեր մառանային անկյունը Գինու դպրոցում։

Առաջին կանգառ՝ Արարատի մարզ, գյուղ Փոքր Վեդի , խաղողի այգիներ։ Խաղողաքաղից հետո խաղողի այգում կկատարենք «Քաղենք խաղողը», «Բաղը քաղինք», «Կաքավիկ», «Փայտե Ձիուկ» երգերը,«Փափուռի» , «Թամզարա», «Բուլուլ» պարերգը:

Երկրորդ կանգառ՝ քայլքով Խաղողի այգիների հարևանությամբ գտնվող սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի: Հոգեւոր երգեր, շարականներ՝ «Հայր մեր», «Մանկական աղոթք»

Խաղողի գինու արարման ծեսի նկարագրությունը՝ խաղողաքաղին սովորողների հավաքած բերքի՝ խաղողի տեսակավորում, խաղողի ողկույզների մշակում՝ ճզմում, թորում, խաղողի հյութի ստացում համապատասխան սարքավորման միջոցով, ձեռքով, ավանդական տարբերակով:

Խաղողի ծեսի ժամանակ կատարման երգեր ՝

«Քաղենք խաղողը», «Բաղը քաղինք»

բանաստեղծություններ՝ Հ. Թումանյան «Էս էն է…»

Անհրաժեշտ նյութեր

  • Ճամփորդական ուսապարկ, ջրի շիշ, սնունդ, արևապաշտպան գլխարկ
  • կողով, զամբյուղ, արկղեր խաղողի համար, մկրատներ, ձեռնոց
  • Ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, խոշորացույց, հեռադիտակ։

Օրակարգ՝
9:30`մեկնում (Հարավային դպրոցից)
10:40` ժամանում Եւվա Ցիրունյանի պապիկի խաղողի այգիներ, ամառանոց, ծանոթացում

11:00- 11:30-ընդմիջում այգում, խոտածածկ տարացքում

11:30- խաղողհավաքի մեկնարկ խաղողի այգում
12:30` խաղողհավաքի ծեսի երգերի, պարերի կատարում
12:30-13:30` խաղողի արկղերի տեղափոխում, հատիկների մանրամասն հետազոտում, տերեւների, ճյուղերի մաքրում, որ հնարավոր է քաղելիս չենք նկատել

14:30- քաղցր ընդմիջում, խաղողի համտես
15:00 — քայլք դեպի այգիներից քիչ հեռու գտնվող սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի
15:30`վերադարձ
16:30` ժամանում Հարավային դպրոց

Նախապատրաստական աշխատանքներ`

Ուսումնական քայլքով՝ դեպի կրթահամալիրի Քելեջ՝ Գինու դպրոց։

Արդյունքների ամփոփում`

Այցելություն գինու դպրոց

Խաղողահավաք Վեդիում

Գինու արարման ծես Վեդիում

Վեդիի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում

Գեղեցիկ լուսանկարների շարք (ծնողի օբյեկտիվից)

Ներկայացնում են սովորողները

Խաղողի գինու արարման ծես. համագործակցային նախագիծ. ամփոփում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s