Ըստ օգոստոսի 30-ի աշխատակարգի, ժամը 8:30-ից Մայր դպրոցի հարակից տարածքներում սկսեցինք սովորողների դիմավորումը, դեպի Հարավային դպրոց տեղափոխումը։
9:00 է, Հարավում շարժն ու աղմուկը այսօր սովորականից շատ է. սովորողները կարոտած են, անվերջ անունս են տալիս, իրար հերթ չտալով պատմում դեսից-դենից, հրճվում… Շրջայցով ծանոթանում են դպրոցի նոր միջավայրին, դասարան տեղափոխված նոր սովորողներին։
Այսօր ներկա է Սոֆիան, նա շատ ժպտերես, ակտիվ աղջնակ է, արագ ներառվեց եւ ընկերացավ դասընկերների հետ։
Սովորողները լողացին եւ լողափին միասին ձմերուկ համտեսեցին։
Այսօրը՝ տեսաֆիլմով.