Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Ատեստավորում․ ՏՀՏ հմտությունների զարգացում

Վեբինար 26․08․2021

Վեբինարի տեսաձայնագրության հղումը։

Վերապատրաստման մոդուլ

  • Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 

Համակարգիչը էլեկտրական սարքավորում Է, քանի որ աշխատում է հոսանքով։ Համակարգիչները և որոշ հեռախոսներ ունեն նույն կառուցվածքը: Համակարգիչը բաղկացած է ֆիզիկական սարքավորումներից և ծրագրերից: Սարքավորումներն են՝ մոնիտորը, համակարգչային բլոկը, ստեղնաշարը, մկնիկը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակները, ձայնարկիչները և տպիչները: Ծրագրային մասը օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով (նշակիչ, պլատա, սալիկ), տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:

  • սնուցման բլոկ
  • մայր սալիկ
  • պրոցեսոր
  • օպերատիվ հիշողություն
  • վիդեոքարտ
  • կոշտ սկավառակ

Մայր սալիկ

Մայր սալիկը համակարգչի հիմնական սալիկն է: Սալիկի վրա կան էլեկտրոնային փոքր սխեմաներ և այլ բաղադրիչներ: Մայր սալիկը իրար է կապակցում ներածման, արտածման և մշակիչ սարքերը: Մայր սալիկի մյուս բաղադրիչներն են տեսաքարտը, ձայնաքարտը, ինչպես նաև սխեմաները, որոնք ապահովում են համակարգչի կապը այնպիսի սարքերի հետ, ինչպիսին է տպիչը:

Օպերատիվ հիշողություն

Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է: Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով: Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է Random-access memory RAM (Օպերատիվ հիշողություն) հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:

Կոշտ սկավառակ

 Կոշտ սկավառակը համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում: Կոշտ սկավառակ. մագնիսական սկավառակ, որը սովորաբար հիմնական պահեստավորման սարքն է համակարգիչներում: Այդ սարքը կարող է լինել արտաքին կամ ներքին: Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում: Կոշտ սկավառակում է պահանվում համակարգչում առկա բոլոր ծրագրերը, երգերը, նկարները, խաղերը և այլ տեղեկատվություն:

Պրոցեսոր

Մշակիչ, պրոցեսոր (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր: Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:

Տեսաքարտ և ձայնային քարտ

Ընդլայնման քարտը սալիկ է, որը կարող է ամրացվել մայր սալիկին՝ համակարգչում տեսաձայնային հատկությունների նման հատկություններ ավելացնելու համար։ Ընդլայնման քարտը կա՛մ բարձրացնում է համակարգչի արդյունավետությունը, կա՛մ բարելավում դրա հատկությունները։ Ընդլայնման քարտերն այլ կերպ անվանում են ընդլայնման սալիկներ:

  • Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք 

Պերիֆերային սարքավորումները լրացուցիչ սարքավորումներն են, որոնք միացվում են համակարգչին՝ ստեղնաշար, մկնիկ, ծրիչ, խոսափող, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնարկիչ, մոնիտոր, ականջակալ, կրիչ, տպիչ և այլն:

  • Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարքսարքավորում)
    Պերիֆերային սարքավորումներ բաժանվում են հետևյալ խմբերի՝ մուտքի սարքավորումներ(ստեղնաշար, մկնիկ ծրիչ), ելքի սարքավորումներ(ձայնարկիչ, մոնիտոր, պրոեկտոր), մուտքի և ելքի սարքավորումներ(կրիչ, օպտիկական, ճկուն դիսկեր, կոշտ սկավառակ)։
  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը

Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ`

Համակարգչի մեջ մենք օգտագործում ենք 3 տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ, ֆայլ (նկար, word, excel, ձայնագրություններ) պիտակ (shortcut): Պիտակ ստեղծում ենք ֆայլերից, թղթապանակներից, ծրագրերի ընդլայնումներից։ Դրանք իրական թղթապանակը, ֆայլը կամ ծրագիր չեն, այլ ցույց են տալիս դեպի տվյալ ֆայլ, ծրագիրը, թղթապանակ տանող կարճ ճանապարհը: Պիտակներից ամենաշատ օգտագործվում են ծրագրերի պիտակները, որ երկու անգամ սեղմելով ծրագիրը բացվի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s