Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Դասվարների հավաք

Այսօր՝ օգոստոսի 25-ին, տեղի ունեցավ 2-3-րդ դասարանների դասվարների հավաքը։

Հավաքը ղեկավարում էր Լուսինե Փաշայանը։

Հավաքի քննարկման թեմաներից էր դասարանական օրացույցները, որոնք պետք է կազմված լինեն ըստ նախօրոք մշակված կետերի։
Պայմանավորվեցինք «Իմացումի հրճվանք» ծրագրի նախագծերը մշակել, ամբողջացնել։ Ուսումնական նախագծերը կմշակվեն մի քանի դասավանդողի կողմից, եւ այսուհետ նախագծերի ամբողջացումները կլինեն այսպես. կհրապարակվի ընդհամենը մեկ նախագիծ, որին կկցվեն մյուս բոլոր դասվարների արդյունքները։

Նկատառումներ արվեցին դասվարների բլոգների վերաբերյալ, եւս մեկ անգամ անդրադարձանք բլոգներին վերաբերվող պահանջներին։ Պայմանավորվեցինք 2-րդ դասարանում, երբ սովորողը չունի անհատական բլոգ, սովորողիների նյութերի հրապարակումները ամբողջացնել եւ հրապարակել փաթեթներով, որպեսզի բլոգը կոկիկ տեսք ունենա։
Տիար Բլեյանի առաջարկով անդրադարձանք պետական չափորոշիչներին, որոշեցինք մտածել նոր չափորոշիչների շուրջ։
Անհասնգստացնող հարցերից են նաեւ սովորող-ծնող-դասավանդող-դպրոց կապի մշտական ապահովումը, միջոցների ձեռնարկումը, որպեսզի ծնողը մասնակից լինի բոլոր նախագծերին։

Քննարկեցինք ծնողական հավաքների կազմակերպման կարգը։ Դասվարը պետք է նախապես իր բլոգում հրապարակի հավաքի օրակարգը, ուղարկի ծնողներին, ովքեր հավաքին կներկայանան պատրաստված, հարցադրումներով։

Հավաքի ժամանակ քննարկեցինք բարձունքի հաթահարումները, գիտելիքի օրը եւ սեպտեմբերի 4-ի՝ Կրթական շքերթի ճամփորդությունների կազմակերպումը։

Բոլորիս ստեղծական նոր ուսումնական տարի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s