Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Վերապատրաստման դասընթացների մեկնարկ

Օգոստոսի 23-ին, ժամը՝ 15:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի (Հասցե՝ Առնո Բաբաջանյան 25) «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունենցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ: Վերապատրաստվողները ծանոթացան դասընթացների աշխատակարգերին, լսեցին հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան վերապատրաստման ժամկերտներին, առաջին փուլի անելիքներին։ Այսպիսով՝ վերապատրաստումները կկազմակերպվեն առկա, հեռավար եւ համակցված ձեւաչափերով։ Վերապատրաստող մասնագետները իրենց խմբի անդամների հետ կապ կհաստատեն էլեկտրոնային փոստով, կպայմանավորվեն առաջիկա անելիքների մասին։ Կազմակեպիչների հաղորդմամբ հանդիպումների մեկնարկը տրվեց օգոստոսի 23-ին, վերապատրաստումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ երկու փուլով։ Կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումների առանձնահատկությունն այն է, որ վերապատրաստվողները յուրաքանչյուր պարապմունքից, վեբինարից, հանդիպումից հետո պետք է լուսաբանեն, ներկայացնեն կատարված աշխատանքը իրենց անհատական բլոգում։ Ունենան պատումների շարք։

Ես՝ ինքս, ընտրել եմ վերապատրաստման հեռավար տարբերակը, որպեսզի կարողանամ համատեղել իմ սիրելի աշխատանքի հետ։ Շատ ուրախ եմ, որ կրթահամալիրի տնօրինությունը հաշվի է առնում յուրաքանչուրիս զբաղվածությունը եւ ինչպես տիար Բլեյանն է ասում «կարեւորում է մարդու հարմարությունը ցանկացած պարագայում»։

Արդեն կապ եմ հաստատել ՏՀՏ մասնագետ՝ Նվարդ Սարգսյանի հետ եւ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել կայանալիք առաջին վեբինարի վերաբերյալ։ ՏՀՏ վեբինարները ուղղված կլինեն ուսումնական գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը, որը իր մեջ ներառում է համակարգչային սարքեր, բլոգային ուսուցում, հեռավար եւ առցանց ուսուցման հարթակներ եւ այլն։

Մանրամասն՝ վերապատրաստման կենտրոնի բլոգում։

ՏՀՏ մասնագետի բլոգում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s