Նախագծի անվանումը՝ «Ռոդարիկներ TV»
Ժամկետները՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 2019-2020ուստարի-Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ, 2020-2021 ուստարի 1.1 դասարանի սովորողներ, 2021-2022 ուստարի 2.1 դասարանի սովորողներ:
Նպատակը՝ դասարանական- թատերական ներկայացումների միջոցով կենդանացնել հայտնի հեքիաթներ եւ բանաստեղծություններ, շաբաթական թողարկումներով այդ ներկայացումների մեդիատարբերակները հրապարակել որպես հեռուստաթատրոն Հարավային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում, Սեբաստացի TV- կայքում
Նախատեսվում է` շաբաթական մեկ հեռուստաթատրոն։
Հեռուստաթատրոնի շնորհիվ սովորողների մոտ զարգանում է՝
- նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ:
- Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:
- ՏՀՏ հմտություններ. ձայնագրիչի, լուսանկարչական ապարատի միջոցով, սովորողները իրենց խոսքը ձայնագրում են, լսում միմյանց , դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Դերասանական հմտությունների զարգացման գործում մեծ է տեսագրման սարքի դերը, որի միջոցով ամեն սովորող կարողանում է ինքն իրեն անմիջապես տեսնել:
- երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:
- Գեղագիտական ճաշակը:
- Տեխնոլոգիական հմտությունները:
- Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում: Սովորողներն իրենց զգում են իբրև հեռուստաթատրոնի իրական դերասաններ։ Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում բեմում:
- Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում:
- Բարդույթներից ազատագրում: Բեմում հանդես գալ, բազմաթիվ հեռուստադիտողի առջև nդերասանական հմտություներ ցուցադրելը նպաստում է , որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ:
Ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ընտրվում է մեկ ստեղծագործություն, ընթերցանության նյութ։
Սովորողները մայրենիի, ընթերցանության ուսումնական պարապմունքներին ընթերցում են, քննարկում են ստեղծագործությունը։ Մասերի են բաժանում, կարդում են դերերով։ Էլեկտրոնային բառարանների միջոցով բացարտրում անծանոթ բառերը։ Քննարկում հերոսներին։ Երբ նյութը վերջնականորեն յուրացված է լինում սովորողների կողմից, որոշվում է , թե ինչպես են ներկայացնելու։
Կերպարները ընտրվում են սովորողների ցանկությամբ:
Կրտսեր սովորողների հետ աշխատելիս թողնենք ՝ նա ինքնուրույն որոշի, զգա, թե ինչ բեմական , դերասանական շարժումներ անի, որպեսզի կերպարին համապատասխան լինի: Այսպես սովորողը կմտնի դերի մեջ և այդ կերպարը լիարժեք կդառնա իրենը: Փորձերի, նկարահանումների ընթացքում սովորողները շատ հաճախ իրենք են իրենց կամ ընկերոջը շտկում, շարժումներ ցույց տալիս: Տեսախցիկի օգնությամբ նկարահանում միմյանց և միասին դիտում տեսագրությունները:
Կարիք կա ուշադրություն դարձնել
- խոսքին
Բեմական խոսքին տիրապետելը այդքան էլ հեշտ բան չէ երեխայի համար։ Ներկայացում խաղալիս սովորողի խոսքը պետք է հստակ լինի, լսելի: Շատ լավ օրինակ է հայելու առջև խոսելն ու բառերն արտասանելը: |Իզուր չեն բոլոր դերասանները իրենց դերերը սովորում հայելու առջև, այն հնարավորութուն է տալիս ինքդ քեզ կողքից դիտել:
- ձայնին
Երեխաները սիրում են կրկնօրինակել կենդանիների, մեծրի ձայները: Պետք է պարզապես օգնել սովորողին իր խոսքին ճիշտ առոգանություն տալ, ռիթմ և բնավորություն հաղորդել, և կստացվի շատ գեղեցիկ մանկական դերասանական ձայն:
Ձայնի ինտոնացիայի զարգացման համար սովորողը կարող է, օրինակ, ձայնագրիչի օգնությամբ ձայնագրել իր խոսքը, երգը և մի քանի անգամ լսել ձայնագրությունը:Այսպես բանավոր խոսքի թերությունները շատ ավելի հեշտ են շտկվում: Իսկ վոկալի թերությունները շտկում է երաժշտության մասնագետը:
Քանի որ հեռուստաթատրոնը ուսումնական գործընթաց է, հետևաբար բեմադրության գեղարվեստական կողմի ապահովման աշխատանքներում ևս պետք է սովորողները ընդգրկված լինեն: Ներկայացման հագուստները, անհրաժեշտ պարագաները պատրաստում են իրենց ձեռքերով. օրինակ, «Մկների ժողովը» հեքիաթը մատների թատրոնի միջոցով ներկայացնելիս , մկներին կարելի է պատրաստել թղթից, ստվարաթղթից և այլն:
2-րդ եթերաշրջանի (2021-2022ուստարի) ընթացքում սովորո-ները բանաստեղծության բառերի համար լոգոռիթմիկ շարժումներ կհորինեն եւ նյութը կներկայացնեն այդ շարժումների ուղեկցությամբ։ Ինչպես նաեւ որպես հեռուստաթատրոն կնկարահանվեն եւ կհրապարակվեն դասարանական համույթի համերգները։
1-ին եթերաշրջանի ամփոփում՝
2020-2021 թվականին՝ մարտ ամսին մտավախություն կար, որ դժվար կլինի իրականացնել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են ռադիո, հեռուստանախագծերը, որոնց իրականացման համար պահանջվում է սովորողների ֆիզիկական ներկայությունը: Այսպիսի նախագիծ էր մեր «ՌոդարիկներTV » հեռուստաթատրոնը։ Սակայն Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները գտան հնար եւ յուրաքանչյուրն իր դերակատարման հատվածը տանը խաղալով՝ ուղարկեց տեսանյութը։ Վերջիններս իմի բերելով՝ բաց չթողեցինք «Սեբաստացի TV-ի» մեր ուրբաթօրյա թողարկումը։
Գործունեության ամփոփումը՝ այստեղ
Հեռուստաթատրոնը որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ: 1 комментарий