Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

«Ես կարողանում եմ խնամել». ուսումնական նախագիծ. ամփոփում

Առաջին դասարանի սովորողները ամփոփում են ուսումնական 3-րդ շրջանը «Ես կարողանում եմ» նախագծով, որտեղ նրանք տարբեր գործունեությունների միջոցով ցուցադրում են իրենց ձեռք բերած կարողություններն ու հմտությունները։ Շարունակելով նախագիծը ամառային ճամբարի ընթացքում՝ «Ռոդարիկներ» 1-ին ջոկատի ճամբարականները կիրականացնեն երկու ճամփորդություն՝ Ուսումանական Ագարակ եւ Կենդանաբանական այգի։

Ժամկետները՝ հունիսի 9, 10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նպատակ՝ սովորողների մոտ զարգացնել կենդանիների հանդեպ դրական վերաբերմունքը, սովորեցնել ինչպես ճիշտ վարվել կենդանիների հետ, խնամել, դաստիարակել և հասկանալ նրանց լեզուն, հաղթահարել վախերը; «Հակաբացիլ Կոմիտաս»՝ կոմիտասյան երգերի կատարում քաղաքային այգում, կոմիտասյան երգերի տարածում։

Անհրաժեշտ նյութեր, իրեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ, լողազգետս, լողաթափեր
  • ուսապարկ, ջուր, սնունդ

Նախապատրաստական փուլ

Հունիսի 9-ին, ժամը 10:10-12:00 ճամբարականները քայլքով Հարավային դպրոցից կայցելեն Արեւմուտքում գտնվող Ուսումնական Ագարակ։ Ագարակում

1. Շրջայցի ժամանակ ճամբարականները իրենց մոտ նշումներ են կատարում , թե ինչ կենդանիներ կան, որից քանի հատ։

2. Զրույց կենդանիների մասին.

  • սովորողները պատմում են իրենց ընտանի կենդանու, նրա դերի, նշանակության մասին,
  • Ինչու՞ պետք չէ վախենալ կենդանիներից,
  • ինչպե՞ս ճիշտ մոտենալ կենդանիներին, որպեսզի չվախեցնենք, սթրեսի չենթարկենք և ագրեսիվ վարք չձևավորենք,
  • Ճիշտ մոտեցումը ցույց ենք տալիս, բացատրում ենք Ագարակի կենդանիների հետ անմիջական շփման ժամանակ

3. Սովորողներին բացատրվում է, թե ինչ է նշանակում խնամակալ։

«Ես խնամակալ եմ» կարգախոսով սովորողները ընտրում են Ագարակի կենդանիներից իրենց ցանկացածին եւ մեկ տարի շարունակ ճանաչվում են այդ կենդանու խնամակալը։ Սա Ագարակի կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձեւ է։ Տվյալ կենդանու եւ նրա խնամքի մասին տեղեկատվական նյութեր սովորողը հավաքում է ընտանիքի անդամների հետ, նրանց օգնությամբ։ Մեկ տարվա ընթացքում խնամակալը պարտավորվում է մշտական այցելություն կատարել իր կենդանուն, եթե անուն չունի, ապա անուն հորինել կենդանու համար, խնամել նրան, կերակրել, հետեւել նրա աճին, գրառումներ կատարել, տեսանյութեր պատրաատել։ Հնարավորության դեպքում՝ պատրասել տեղեկատվական ցուցանակ, որը կփակցվի, կտեղադրվի կենդանու վանդակի մոտ։

Տարվա ընթացքում խնամակալների համար կկազմակերպվի հանդիպումներ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց աշխատանքը։

4. Որպես օրվա հետաքրքիր ամփոփում՝ ճամբարականները ձի կհեծնեն։

Ամփոփումը՝ դասարանական ռադիոնյութի, PowerPoint ծրագրով անհատական սահիկները տեսքով ։


Ուսումնական ճամփորդություն Երեւանի կենդանաբանական այգի

Օրը՝ հունիսի 10

Ժամ՝ 10:30-13:30

  • Սովորողները ծանոթանում են Կենդանաբանական այգու կենդանիներին, կարդում փոքրիկ մանրամասներ նրանց ծագման, կենսակերիպի, խնամքի մասին։
  • Համեմատում են Ագարակի կենդանիների հետ, գտնում տարբերություններ, նմանություններ
  • Սովորողները հնարավորություն կունենան շփվել, շոյել, կերակրել որոշ կենդանիների։
  • Սովորողները կծանոթանան Կենդանաբանական այգու կենդանիների խնամակալության համար պայմաններին։

Ամփոփում՝ ուղիղ եթերներ, դասարանական տեսաֆիլմի , սովորողների պատրաստած անհատական նյութերի/ ռադիո, տեսանյութ/ տեսքով, որտեղ կիսվում են տպավորություններով։

Գործունեության ամփոփում՝

Այց Ուսումնական Ագարակ

Այց Երեւանի Կենդանաբանական այգի

Հակաբացիլ Կոմիտաս. համերգ-ներկայացում Կենդանաբանական այգում

Ընթերցողական ֆլեշմոբ Կենդանաբանական այգում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s