2020-2021 ուսումնական տարի, Հավաքից-հավաք, Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական օրացույց, Սեփական փորձի ներկայացում

«Համբարձման խաղեր, օր մաքրումի» ճամփորդության նախագիծ. ամփոփում

Նպատակը՝ Գագարին պրոյեկտով այց Սեւանի շրջանի Ծաղկունք համայնքի դպրոց


Օրը՝ 08.05.2021
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնք
Ժամը՝ 7:45-16։00
Մասնակիցները՝

Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ, Ծաղկունք համայնքի ՝ Ծաղկունք բաց դպրոց-հիմնադրամ

Ճամփորդության վայրը՝Գեղարքունիքի մարզ , Ծաղկունք համայնք

Ճամփորդության երթուղին՝

Երևան-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Ծաղունք

Վերադարձը՝ Դդմաշեն-Բջնի-Չարենցավան-Երևան

Ճամփորդության օրը՝ 08.05.2021

Ճամփորդության պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Սուսաննա Հայրապետյան, Ջուլի Ղազարյան

Նպատակը՝ Մասնակցել «Գագարին» նախագծին: Տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ ստեղծել գործընկերական հարաբերություններ: Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ, համբարձման խաղեր։

Անհրաժեշտ իրեր՝ թվային միջոցներ՝ տեսախցիկ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

Երաժշտական գործունեության համար՝ Կոպալ

Սնունդ, ջուր, ջրաման, ուսապարկ, hամապատասխան սպորտային համազգեստ:

Դիմակ եւ ախտահանիչներ

Շաբաթօրյակի համար՝ ձեռնոցներ, աղբի տոպրակներ բերում են սովորողները։

Բահ, փոցղ՝ վերցնում ենք դպրոցից։

Սպորտային խաղերի համար նախատեսված նյութերը վերցնում ենք դպրոցից։

Պարան, հաստ փայտեր 2-3 հատ, օղակներ 2 հատ, պարկեր 2 հատ, փուչիկներ՝ սովորողների թվաքանակով, բուլավաներ 8 հատ, ինքնագլորներ, սուլիչ։

Ընթացքը՝ նախապես պայմանավորվում ենք Ծաղկունքի դպրոցի դասվար՝ Արփենիկ Մուրադյանի հետ, կազմում ծրագիրը, բաշխում աշխատանքները։

ժամը 7:45 սբ. Երրորդություն եկեղեցու բակից շարժվում ենք դեպի Դդմաշենի սբ. Թադեոս եկեղեցի, մասնակցում ժամերգությանը։

9:30 միանում Ծաղկունք համայնքում մեզ դիմավորող խմբին. տեղի դպրոցի 3-րդ դասարանի դասվար Արփենիկ Մուրադյանին՝ իր սովորողների հետ: Ծաղկունքի դպրոցում կազմակերպում ենք շրջայց, ծանոթանում միջավայրին, դասավանդողներին, աշխատակիցներին։ Սկսում ենք կողմից նախապես ընտրված տարածքի մաքրման աշխատանքները. գյուղի կենտրոնից դեպի սբ. Հարություն եկեղեցի տանող ճանապարհը եւ հարակից տարածքը։ Տարածքը մաքրելուց հետո վերադառնում ենք դպրոց եւ փոքրիկ ընդմիջում կազմակերպում դպրոցի բակի տաղավարում։

Ընդմիջումից հետո սկսում ենք «Առավոտյան ծես» նախագիծը՝ սովորողները նախ ծանոթանում են խաղի միջոցով և հետո իրականացնում ենք թումանյանական ռիթմիկ բանաստեղծությունների ուսուցում։

Այնուհետեւ կազմակերպում ենք ազգային եւ ռոդարիամարզական խաղեր և շրջայց ինքնագլորներով։ Հարավային դպրոցի սովորողները կտանեն դպրոցից եւ իրենց անձնական ինքնագլորները, իսկ Ծաղկունքի դպրոցի սովորողները կբերեն իրենց անձնական ինքնագլորները( դասվարի հետ ճշտել եմ, սովորողները ունեն, իրենց հետ կբերեն)

ժամը 14:00- նախագծի արդյունքի ամփոփում Գեղամավանի մարզադաշտում։

«Առավոտյան ծես» նախագիծ

Նկարագրություն.

  • Բարևախաղծանոթություն. «Բարև, ես…»Ուսուցիչները և սովորողները կազմում են մեծ շրջան, դասվարներից մեկը աջ ձեռքով թելի ծայրը բռնում է , կծիկը գցում իր առջեւում կանգնած սովորողին և տալով իր անունը՝ բարի լույս է մաղթում։ Օր.՝Բարև, ես Անին եմ: Շրջանն ավարտվելու հետ խաղն ավարտվում է:
  • Ռիթմիկ խաղուսուցում. Հովհ. Թումանյան «Կռունկներ»Ծափերի և դոփերի ուղեկցությամբ բերանացի կարդում ենք բանաստեղծությունը՝ աստիճանաբար մեծացնելով ծափերի և դոփերի հաճախականությունը:Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,
    Կռունկները հա՛ թռան,
    Կռունկների թևի տակ
    Եկավ գարուն մեր դռան:
  • Ռիթմիկ խաղ-ուսուցում. Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» — Սովորողները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
    Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
    Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
    Ինչո՞վ գամ, որ տաս:
    Դհոլզուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
    «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
    կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
    պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
    ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ:
    Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով,
    մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով, երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
    անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով:
  • Ազգային խաղեր՝«Պարանքաշոցի», «Փայտով ուժային խաղեր»
    Պարանքաշոցի
    Սովորողները բաժանվում են 2 խմբի՝ հավասար մասնակիցներով, և կանգնում խաղավարի աջ և ձախ կողմերում: Յուրաքանչյուր խումբը բռնում է պարանի մի ծայրից, իսկ խաղավարը՝ պարանի ուղիղ կենտրոնից: Խաղավարի հրահանգից հետո սովորողները սկսում են քաշել պարանը: Այն խումբը, որը կկարողանա «հակառակորդ» խմբին քաշել իր կողմը, կհաղթի:
  • Ռոդարիական խաղեր

Նախագծի ամփոփումը՝ այստեղ

«Համբարձման խաղեր, օր մաքրումի» ճամփորդության նախագիծ. ամփոփում: 4 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s