Ուսումնական նյութեր, ռեսուրսներ

Ասացվածքներ, ավանդույթներ լավաշի մասին

Շատ պատմություններ, հրաշքներ ու ավանդություններ կան հայկական հացի կամ լավաշի մասին։
Ըստ ավանդության՝ խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով «խաչ է» անում, հետո ծածկում այն: Խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն արևածագին: Վառած թոնրի շուրջը հատուկ կարգ ու կանոն է սահմանված. թոնրատան մաքրությունը սկսվում է բարիլույսի աղոթքներով, բարեմաղթանքներով, արգելված են վատ խոսքերը: Ըստ ծիսակարգի՝ ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա:

Եվս մեկ ավանդույթի համաձայն՝ լավաշ թխողը, որպես մատաղ-հաց՝ յոթ տան լավաշ է բաժանում: Լավաշ է տալիս աղքատին, հղի կնոջը, որպեսզի Աստծո տված հացն ընդունելի լինի, տան հացն առատ լինի:

Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը;

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Ասացվածքներ 

Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն:
Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել:
Անբանը լավաշ ուտելիս առողջ է,աշխատելիս հվանդ:
Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի:
Աշխատանքը սև է,լավաշը սպիտակ:
Լավաշը հացվորին տուր,մի հատ էլ ավել տուր:
Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի պանրից ով որ կշտանա կնշանակի նա հիվանդ է:
Որտեղ հաց էնտէղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:
Աստվածը հաց կտեսնի երազում,ծարավը ջուր:

Հանելուկներ

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:(Ցորեն)

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:(Ցորեն)

Բանն ով անի,- ես ու դու, — հացն ով ուտի, — ես ու դու

Առակ

Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և սա հարցրեց.
— Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում:
Եվ մարդը պատասխանեց.
— Մեկն ինքս եմ ուտում, երկուսը պարտքով եմ տալիս, մյուսներով պարտքս եմ վճարում:
— Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ:
— Դե ի՞նչ բացատրեմ. մեկը ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը` հորս ու մորս:

Հացի փշուրները

Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի: 

Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն Եթե գետնին հաց տեսնես, արագ պետք է բարձացնել:

Հացի մասին

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s