2020-2021 ուսումնական տարի, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

«Ջրաղաց» ուսումնական ճամփորդական նախագիծ. ամփոփում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիներ, ծնողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մարիամ Մնացականյան

Օրը՝ ապրիլի 28

Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 16:00

Վայրը՝ Աշտարակի Ջրաղաց, Կարմրավոր եկեղեցի, Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան

Երթուղին— Ծվ.Իսակովի 52/6-Աշտարակի ջրաղաց-Կարմրավոր եկեղեցի-Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան

Երթուղին՝ Google Maps ծրագրով

Նպատակը՝

  • Սովորողներին ծանոթացնել հացի ստեղծման պատմությանը
  • Սովորողներին ծանոթացնել շոկոլադի ստեղծման գործընթացին
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակներում փոքրիկ համերգ-ներկայացում

Խնդիրները՝

  • Կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների /իրերի/ ցանկ
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում
  • Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
  • Ճամփորդության մասին կարճ պատմել, տեսածը նկարել
  • Ձևավորել իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Կոմիտասյան երգերի տարածում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ

Զրույց ճամփորդին անհրաժեշտ իրերի, հագուստի մասին: Ճամփորդի պայուսակը տեսանյութի պատրաստում:

Զրույց-ծանոթացում տեղանքի մասին, զրույց ջրաղացի, ալյուրի, հացի պատրաստման մասին, ավագ ընկերների տեսանյութերի դիտում, քննարկում:

Ճամփորդության սննդի միասնական կազմակերպում պատրաստում Հարավային դպրոցի խոհանոցում:

Հացի մասին կոմիտասյան երգերի ուսուցում

Հացի մասին առակների, առասպելների, ասացվածքների ունկնդրում

«հաց», «լավաշ»բառերը ծեփում ենք կարմիր կավով, նկարում — մուտքագրում ենք Paint նկարչական ծրագրով:

«Լավաշը» մուլտֆիլմի դիտում

Բուն ճամփորդության իրականացման փուլ

  • Առաջին կանգառը Քարե կամրջի մոտ. տեղանքի դիտում
  • Քայլք դեպի Ջրաղաց՝ տեղանքի ուսումնասիրություն
  • Ջրաղացի տարածքում կոմիտասյան երգերի կատարում, թումանյանական, աղայանական ընթերցումներ
  • Այղ Գուրմե-Դուրմե շոկոլադի տուն

Համերգ-ներկայացման բովանդակություն՝

Կոմիտասյան երգերի շարք

«Արեւների շարք»
«Գունդ անեմ»
«Կոտ ու կես կորեկ ունեմ»

«Զուլո»
«Ջաղացը»
«Հեփ- հոպ»

«Ջան, գարուն է»

«Օր պար ճոր պար»

Հ. Թումանյան «Գարուն»
«Կանաչ ախպեր»

Ղ. Աղայան «Հովվի անկողին»

«Ամենաուժեղը»

  • Նախաճաշ գետի ափին

  • Միջավայրի խնամք
  • Քայլք դեպի Կարմրավոր եկեղեցի
  • Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով Աշտարակ քաղաքի, մոտակա եկեղեցիների դիտում
  • քայլք Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան. շոկոլադի պատրաստման եղանակի ծանոթացում, մասնակցություն գործարանի ուսումնական ծրագրին

Ամփոփման փուլ

Նախապատրաստական աշխատանքների տեսանյութերի հրապարակում դասարանական բլոգում.

Ճամփորդի պայուսակը

Գործունեության ամփոփում

Հարություն Տարախչյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s