Ուսումնական ճամփորդություններ

«Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ. ամփոփում

Նախագծի նպատակը՝

Ծանոթանալ Ծաղկազարդի տոնին, տոնի արմատներին ու խորհրդին:

Տոնել «Ծաղկազարդը» (միասնական տոնախմբություն) գարնանային բացօթյա միջավայրում

Ծանոթանալ հայկական մշակույթին, կենցաղավարությանը՝ շրջայց Մաչանենց տանը, թումանյանական ներկայացման դիտում։

Խնդիրներ

  • «Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դպրոցից դուրս՝ բնական միջավայրում

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օգնական՝ Մարիամ Միրզոյան

Մասնակից դասավանդողներ՝ Մարիամ Մնացականյան, Անահիտ Մելքոնյան, Զվարթ Ամբրոյան

Վայրը՝ ք․ Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Մաչանենց տուն

Օր, ժամ՝ 31․03․2021, 12․30-ից 15։30

Մասնակիցների կազմը՝

Հարավային դպրոցի 1.1 եւ 1.2 դասարանի սովորողներ, դասավանդողներ

Աշխատանքի կազմակերպման ձևը

Խմբային

Նախապատրաստական աշխատանքներ, ընթացքը՝

Ունկնդրում ենք տեղեկություններ տոնի մասին, սովորում ենք ծիսական երգեր, դիտում ենք տեսաֆիլմ, պատրաստում խաղալիքներ, զարդարում ճյուղը։

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»;Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծանոթանալ Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգին: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»: Երկրագործի աշխատանք

Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝ խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից էին պատրաստում:
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ (Իրականացվել է «Ուսումնական գարուն» նախագծի ընթացքում) ափսեի վրա ցանել ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր:

Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, շորի պատառիկների փոխարեն (նախկինում այդպես են արել) կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, պտուղներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են:

Ուռենու դալար ճյուղերից եկեղեցու բակում պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Միասնական տոնախմբությունից հետո, շրջայց Մաչանենց Տանը, թումանյանական ներկայացման դիտում։

Արդյունք

Ուղիր եթերների, ուսումնական ֆիլմի, տեսագրությունների , ձայնագրություններ տեսքով։

Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև երաժշտության դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան երգերի յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Ծեսից մեկ, օր առաջ կներկայացվեն ստացված նախապատրաստական աշխատանքների արդյունքները:

Ծաղկազարդին կատարվող երգեր

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Գործունեության ամփոփում՝

Նկարաշարը՝ կարող եք տեսնել այստեղ

«Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ. ամփոփում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s