Մեթոդական մշակում, Ուսուցչի լաբորատորիա, Սեփական փորձի ներկայացում

Առաջինների առաջին ուրախ ձմեռային ճամբարը. դասվարի օրագիր

Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը, իսկ հունվարի 11-ից կրթահամալիրում մեկնարկեց գլխապտույտ առաջացնող մի ժամանակաշրջան՝ երկրորդ ուսումնական շրջանը. Մարմնամարզական ստուգատես, Ձմեռային մարզական խաղեր, ճամփորդություններ, բնագիտատեխնիկական ստուգատես, Դիջիթեք, Ձմեռային ազգագրության փառատոն, ճամբարային նախագծեր,ֆլեշմոբեր, ակումբներ…թե սեբաստացի՞ ես, բոլորին մասնակցի՜ր…

Ճամբարը լավ ժամանակ է ինքնադրեւորվելու , հեղինակային կրթական ծրագիրը տարածելու ։ Դասվարը շարունակում է լինել իր նախագծերի հեղինակը, համակարգողը եւ տարածողը։ Առաջին դասարանցիների համար ամեն բան նոր էր, աշխատանքը՝ անընդհատ, եւ’ սովորողի եւ’ ծնողի հետ: Ծնողների հարցերը շատ էին, հետաքրքրությունը՝ մեծ։

Սակայն մեկնարկած ճամբարի մասին ծնողական համայնքի դրական արձագանքը, ճամբարային գործունեությունից սովորողների ստացած «իմացումի հրճվանքն» է, որը բումերանգի պես վերդառնում է մեզ՝ դասավանդողներիս, եւ նոր շունչ տալիս աշխատելու համար։ Ոգեւորված, ինքնակրթվող, հետաքրքրասեր, օր օրի ավելի հետաքրքիր տեսանյութեր, հաղորդումներ ներկայացնող ընտանեկան դպրոցները շարունակում են զարմացնել ինձ։ Եթե դիտեք նրանց «Տառթխիկները», «Ձմեռային ընտանեկան արկածները» , «Ամանորյա ընտանեկան խոհանոցը», «Ընտանեկան ճամփորդությունները» , եւ ուրիշ հետաքրքի նյութեր, կհասկանաք ինձ։

Դեռ խմբով էլ անելիքներ շատ ունեինք։ ներկայացնեմ մեր դասարանական աշխատանքները, որոնք իրականացնել են ձմեռային ճամբարի ընթացքում՝ ըստ շաբաթների։

Առաջին շաբաթվա գործունեության մեջ ներառվա էր մեդիահմտությունների զարգացմանն ուղված աշխատանքները, սովորել ենք աշխատել Ms Word ծրագրով: Ուսումնասիրել ենք մուտքագրման համար անհրաժեշտ գործիքները՝ տառաչափ, կառակերպ, գույն, ընդգծել բառը, անցնել հաջորդ տող եւ այլն։

Հունվարի 13-ին մասնակցել ենք լողի ստուգատեսի նախապատրաստական պարապմունքին, կատարել ջրային վարժանք ։ Իսկ ստուգատեսի անցկացման օրը՝ հունվարի 20-ին, ժամը 11:30, ցուցադրել այս ամիսների ընթացքում փակ լողավազանում ձեռք բերած մեր մարզական կարողությունները։

Ի՞նչ ճամբար, առանց ճամփորդությունների.

Հունվարի 15-ին իրականացրեցին ուսումնական ճամփորդություն դեպի «Ռիո» մոլում գտնվող «Զուլանդիա» էկզոտարիում։

Կենդանասերների համար օրն անցավ ջերմ մթնոլորտում։ Բոլորը գոհ էին։

Ազգագրական ստուգատեսի շրջանակում սովորողները լսել են Գորիսի բարբառով «Կիկոսի մահը» աուդիոհեքիաթը։ Իսկ երկրորդ՝ քննարկման փուլը իրականացրեցինք երկրորդ շաբաթվա ընթացքում, արդեն 1-4 դասարանցիների հետ։

Իրականացրել են պարապմունք, որի ընթացքում պարապել ենք մարմնամարզական ստուգատեսի համար պարտադիր-կարեւոր վարժություններ։ 

Այս փուլում չենք դադարել բառուսուցման աշխատանքները եւ բազմաթիվ նոր բառեր ենք սովորել, նկարել, մուտքագրել Paint նկարչական ծրագրով։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակցել ենք Ձմեռային ազգագրական փառատոնի համար Հարավային դպրոցի երաժշտական ներկայացման փորձերին եւ մի հատվածը ներկայացրել ենք «ՌոդարիկներTV»-ի հեռուստաթատրոններից մեկում։ Ամբողջական ներկայացումը Հարավային դպրոցը ցուցադրեց երրորդ ճամբարային շաբաթվա ընթացքում։

Լինելով Բարբառներ ակումբի անդամ ակտիվ մասնակցել եմ «Ձմեռային ազգագրական փառանոնին» ուղղված ակումբի հունվարյան գործունեությանը եւ ամփոփել Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցումներն ու քննարկումները կրտսեր սովորողների հետ։

Արեւմտյան դպրոցի փակ լողավազանում անցկացրեցինք մեր լողի ստուգատեսը՝ մարզիչ Անուշ Համբարյանի հետ։ Սովորողները դեռ լողում են օգնող թեւիկներով, ջրային տախտակներով, սակայն եթե գնահատելու լինենք, նրանք ընտելացել են միջավայրին, մարզչին, ջրին, կարողանում են ինքնուրույն զգեստափոխրել եւ հավաքել իրերը։ Ջրում դեռ աշխատանք շատ կա անելու։ Հուսով եմ՝ «Ես կարողանում եմ» ստուգատեսին կլինեն արդեն առանց թեւիկների, ինքնուրույն կլողան։

Մարզական խաղեր ստուգատեսի շրջանակներում եղել ենք Ջրվեժ անտառապարկում, վայելել այնտեղի առատ ձյունն ու խաղացել ձմեռային մարզական խաղեր։ Հետաքրքիրն այն էր, որ շատ անգամներ էի որպես դասվար, համակարգող եղել այնտեղ տարվա մյուս եղանակներին, սակայն ձմռանը ե’ւ ես ե’ւ սովորողներս առաջին անգամ էինք։

Բարձր երեւնիներով ու բարդիներով անտառը այնքան հյուրընկալ էր, որ երեխաները արագ ընտելացան միջավայրին եւ սկսեցին խաղալ ճերմակ, փխրուն ձյունով։ Բայց շատ «կամակոր» դուրս եկավ, հա՞, այդ ձյունը. ոչ մի կերպ չկարողացանք ձնեմարդ պատրաստել, համա կարողացանք մի լա՜վ թավալվել, սահել ու ձնագնդի խաղալ։ 

Օրվա կադրերը ծնող Մարինե Մուրադյանի օբյեկտիվից (սովորող Եվա Ցիրունյանի մայրիկը)։ 

Ձմեռային արկածներ թեմայով էլ սովորող Արեգա Հովհաննիսյանի ընտանեկան դպրոցը պատրաստեց «Ռոդարիկներ TV» 11-րդ հեռուստահաղորդումը։

Շարունակելով լինել մարզական տրամադրությամբ՝ Հարավային դպրոցի մարզադահղիճում խաղացել ենք էստաֆետային խաղեր գնդակով, մարզվել նստարանի վրա։ 

Բնագիտատեխնիկական ստուգատեսին այս շաբաթ մասնակցել ենք եւ հայտերով, ակտիվ մասնակցում են նաեւ հեռավար սովորողները , եւ դասարանական գործունեությամբ՝ մեզ հյուր էր եկել շրջիկ լաբորատորիան։ Մեկը մյուսին հաջորդող գիտափորձերն այնքան հետաքրքիր էին, որ երեխաները դրանք կրկնել են նաեւ տանը։ 

Եւ շաբաթվա գործունեությունն ամփոփելով՝ չմոռանամ պատմել Դիջիթեքին ուղղված երկու վարպության դասերի մասին, որոնցից մեկն անց եմ կացրել ես՝ ֆիզիկական միջավայրում, իսկ մյուսը՝ ծնող Արուսյակ Դուրյանը, Teams հարթակում։ Վերջինիս դասի ամփոփումը , իր կողմից ավելացումներ կատարելով, ներկայացրեց ծնող Մարինե Մուրադյանը։

Եվ ահա ամփոփում եմ ձմեռային ճամբարի վերջին՝ երրորդ շաբաթը։ Այս շաբաթ անելիքներ շատ կային, հիմնականում ամփոփում ենք ստուգատեսային հունվարը։

6 տարեկանների հետ Մայր դպրոցի մեծ մարզադահլիճում մասնակցել ենք մարզական ստուգատեսին, հավեսով մարզվել, խաղացել ու ցուցադրել մեր մարզական հմտությունները։

Որից հետո համակարգել եւ ամփոփել եմ Հարավային դպրոցի 1-3-րդ դասարաններում մարմնամարզական ստուգատեսը։ 

Մասնակցել եմ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի առցանց հավաքին, իմ գործընկեր-դասվարների բլոգներից հավաքել-ամբողջացրել եմ մարզական ստուգատեսների փաթեթները: Կատարել եմ դիտարկում- մեկնաբանություններ։

Մոտենում էր Դդմատոնը՝ «Ղափամայի ծեսը» եւ մեդիագետիկները Դդմածեսի համար Paint նկարչական ծրագրով պատրաստել են «դդմաբացիկներ», «դդում» բառով հորինել աքրոստիկոսներ։ Իսկ երկարացված օրվա ընթացքում պատրաստել են թղթե դդմիկներ ու դդումով բիսկիթ։ Իսկ ահա շաբաթ օրը մասնակցեցինք ուրախ Դդմատոնի տոնախմբությանը։ 

6 տարեկանների հետ մասնակցել ենք Հարավային դպրոցի ազգագրական փառատոնի համար նախատեսված միասնական ներկայացմանը։ 

Ուրախ ճամբարային շաբաթը ամփոփել ենք խոհանոցային գործունեությամբ՝ կազմակերպել ենք համեղ պիցցաթխիկ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s