Ուսումնական ձմեռ, Բնագիտատեխնիկական ստուգատես

Մեր հյուրն էր շրջիկ լաբորատորիան

Բնագիտական ստուգատեսի շրջանակում՝ այսօր շատ հետաքրքիր գիտափորձեր արեցինք շրջիկ լաբորատորիայի սովորողների եւ բնագետ Շուշան Ալեքսանյանի հետ։

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Առաջին գիտափորձը վերաբերվում էր թղթի ֆիզիկական հատկություններին. թղթի մակերեսի փոփոխության պարագայում նրա ամրությունը կարելի է փոփոխել։ Փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է.

  • թուղթ
  • 2 հատ մեկանգամյա օգտագործման բաժակ
  • լուցկու տուփ
  • այլ իրեր՝ մատիտ, քանոն եւ այլն

Փորձի արդյունքում բաժակների վրա դրված թուղթը, որը լայն մակերերս ունի, չի պահում անգամ լուցկու տուփը, իսկ երբ թուղթը ծալում ենք հովհարի նման, այն ամրություն է ձեռք բերում եւ պահում է իր վրա դրված իրերը։

Փորձը՝ լուսանկարներով.

2-րդ գիտափորձը նույնպես թղղի վերաբերյալ էր։ Մեզ անհրաժեշտ էր.

  • երկու հատ թղթե բաժակ
  • այրվող սպիրտ
  • ջուր
  • բռնելու հարմարանք

Փորձի այրդունքում երկու թղթե բաժակներից մեկը դատարկ վիճակում այրվում է, իսկ մյուսը՝ ջրով լցվածը, չի այվում։ Քանո որ ջուրը խոնավեցնելով այրվող մակերերսը՝ թույլ չի տալիս այրում տեղի ունենա։

Փորձը՝ նկարներով.

3-րդ գիտափորձը երեխաներին շատ դուր եկավ։ Այն ավելի շատ թղթի բաղադրության մեջ մտնող տարբեր նյութերի մասին է՝ օսլա, գունանյութ եւ այլն։ Մեզ անհրաժեշտ էր՝

  • կիտրոն(կիտրոնի հյութ)
  • ականջի չոփիկներ
  • սպիտակ թուղթ
  • յոդ
  • ջուր
  • փորոտ ափսե
  • բռնելու հարմարանք

Փորձի ընթացքում երեխաները կիտրոնաջրի մեջ թաթխած փայտիկով նկարեցին սպիտակ թղթի վրա, չորացրեցին թուղթը։ Այնուհետեւ յոդ կաթացրեցին ջրով ամանի մեջ եւ թղթի կտորները գցեցեին մեջը։

Փորձի արդյունքում կիտրոնաջրով նկարված նկարը տեսանելի դարձավ սպիտակ գույնով, սա վկայում է թղթի բաղադրության մեջ առկա

օսլայի մասին, իսկ թղթի մյուս հատվածները կապտեցին, իսկ սա էլ՝ գունանյութի առկայության մասին։

Փորձը՝ նկարներով.

Ընդհանուր նկարաշար՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s