Հարթակում ծնողն է, Դիջիթեք 2021

Դիջիթեքի հայտ. փոխացում եմ մեդիահմտություն. ամփոփում

Դասընթացի անվանումը՝ YouCut — հարմար գործիք բոլորի համար

նկար

Դասընթացի նկարագրություն՝ 

Տեղեկություն հեռախոսային հավելված Youcut- ի մասին, այդ հավելվածից ճիշտ օգտվելու, ծրագրի աշխատանքային գործիքների ուսուցում, կիրառում գործնականում։

Վայր՝

Teams հարթակ

Միացումը՝ հղումով

Вы приглашены на собрание Teams!
YouCut — հարմար գործիք բոլորի համար
https://teams.microsoft.com/l/meetup-join/19%3a052ee0dfd1d84d988b13f13c94520d4b%40thread.tacv2/1611120306267?context=%7b%22Tid%22%3a%2209f7d84f-ab29-4f60-a002-729a5cc51881%22%2c%22Oid%22%3a%22dcf19220-e931-4e70-a9b0-15a80cf239d4%22%7d
Коснитесь ссылки или вставьте ее в браузер, чтобы присоединиться.

Օր, ժամ՝ հունվարի 22, ժամը՝ 19:00

Ամփոփում

Տեսակապով հանդիպման հղումը

Հանդիպումից հետո գրում են ծնողները՝

Սիրելի սովորողներ և ծնողներ,

Արեգայի մայրիկը ներկայացրեց շատ հարմար ծրագիր, որով հեշտությամբ կարելի է android համակարգերով աշխատող հեռախոսներով
պատրաստել տեսանյութեր:
Ստորև կցում եմ մի քանի գործիքների հղումներ, որոնք կարող են հեշտացնել գեղեցիկ մեդիաբովանդակություն ստանալու մեր փորձերը )))

1.       Տեսանյութերի պատրաստման համար նախատեսված անվճար ծրագիր Windows համակարգերի համար (VSDC Video Editor version 6.4.2):
կարող եք ներբեռնել համակարգչի մեջ և միանգամից աշխատեցնել: Չի պահանջում բաժանորդագրություն, չունի ծրագրային բանալի (keygen):
YouTube-ում կան բազմաթիվ վիդեոներ այս ծրագրով աշխատելու գործիքների և մնացած ամեն ինչի մասին (և ռուսերեն, և անգլերեն լեզուներով):
Դժվարության դեպքում կարող եք նաև դիմել ինձ, կփորձեմ օգտակար լինել 😊 
http://www.videosoftdev.com/free-video-editor/download

  1. Նկարների հետ աշխատելու համար շատ հարմար ծրագիր է PAINT.NET-ը (paint.net4.2.14):
    Ֆոտոշոփի պարզեցված տեսակն է, շատ հարմար է ձեռքի տակ ունենալ և աշխատեցնել:
    Այս ծրագիրը նույնպես open source է, չունի վճար, բաժանորդագրություն:
    Նորից Windows համակարգերի համար է: Ներբեռնում եք և միանգամից օգտագործում:

https://www.dotpdn.com/downloads/pdn.html

Երկու ծրագրերն էլ փորձված են, տեղադրված են իրենց պաշտոնական կայքերում:
Բավականին լավ են աշխատում, չեն ծանրաբեռնում համակարգչը:

  1. Անվճար և առանց հեղինակային իրավունքների ֆոնային երաժշտությունների համար կարող եք օգտվել այս կայքերից՝
  • https://www.bensound.com/  (տես կից նկարը) այներաժշտությունները, որոնց կողքին կա սև download կոճակը, կարելի է ներբեռնել և օգտագործել,
    նրանք, որոնց կողքին տեսնում եք կապույտ purchase, դրանք վճարովի են:
    Աջ անկյունում կա որոնման վանդակ, որտեղ թեմատիկ բառ գրելով ավելի հեշտ կգտնեք ձեզ հարմար երաժշտություն:
Image
  • https://www.free-stock-music.com/այս կայքից նույպես կարելի է օգտվել: Որտեղ նշված է free download, բաց են օգտագործման համար:
    Վերևի հատվածում կան ընտրիչներ, որտեղից կարող եք ընտրել ձեզ հարմար կատեգորիան, տրամադրությունը՝ կախված վիդեոյի բովանդակությունից:
Image
  • https://www.fesliyanstudios.com/royalty-free-music/downloads-c/children-kids-music/51 այս մեկը հարմար է նրանով, որ նույն երաժշտությունը կա տարբեր կտրված ժամանակներով,
    ավելի արագ կամ դանդաղ: Պարզապես աջ կողմի կանաչ ներբեռնող կոճակը սեղմում եք և պահպանում mp3 ֆորմատով:
    Վերևի հատվածում կան կատեգորիաներ՝ ավելի արագ ու հեշտ կողմնորոշվելու համար: 

    Image

Ռուսական կայքերում նույնպես կարելի է գտնել նման երաժշտություններ, դրանց որակն ինձ այնքան էլ դուր չի գալիս, 
բայց լավ փորփրելու դեպքում գուցե գտնվեն 😊

Հուսով եմ օգտակար էր:
Բոլորին լավ հանգստյան օրեր եմ մաղթում:

Հարգանքով՝

Մարինե – Եվայի մայրիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s