Մասնագիտական զարգացում, Նախագծեր, Սեփական փորձի ներկայացում

Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցում 5-6 տարեկանների համար

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բարբառներ» ակումբի անդամները սկսել են ուսումնասիրել Հայաստանի տարբեր մարզերի բարբառները, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները; Ակումբի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ակումբի բլոգում:

Նախագիծը՝ ստորեւ.

Նախագծի իրականացման օրը՝ դեկտեմբերի 10, ժամը 12:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նախագծի նպատակը՝ բարբառով հեքիաթի ընթերցման միջոցով կրտսեր տարիքի սովորողների մեջ հետաքրքրության ձևավորում բարբառների հանդեպ, լեզվական հմտությունների ու կարողությունների հարստացում։

Մասնակիցներ՝ 5-6 տարեկանների խմբեր /5 տարեկաններ, 1.1 դասարան, 1.2 դասարան/

Ընտրված հեքիաթ՝ Հ. Թումանյան «Ծիտը»

Արդյունքում՝ սովորողները կտարբերեն բարբառը իրենց խոսակցականից, ավելի լավ կճանաչեն Հայաստանը, առանձին մարզերը՝ իրենց մշակույթով և սովորություններով, ճամփորդությունների ընթացքում հեշտությամբ կհասկանան և կհաղորդակցվեն մարզային բնակիչների հետ:

Նախագծի ընթացքը՝
Հեքիաթի ընտրության հարցում հաշվի է առնված տարիքային խումբը, քանի որ 5-6 տարեկանները ծանոթ են հեքիաթի բովանդակությանը եւ ավելի հեշտ կկարողանան ինքնուրույն ընկալել լսածը եւ գտնել բառերի, բառակապակցությունների թարգմանությունը։

Մեկ անգամ ամբողջությամբ հեքիաթը լսելուց հետո, սովորողները կկիսվեն իրենց տպավորություններով, այնուհետեւ կընթերցվի եւ հասկացածը կքննարկվի մաս-մաս։ Քննարկելուց հետո սովորողները կփորձեն վերարտադրել որոշ բառեր, բառակապակցություններ, հնարավոր է եւ մտքեր։

Գործունեության ամփոփումը՝ ամփոփիչ տեսաֆիլմի հրապարակում դասարանական բլոգներում, ենթակայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s