2020-2021 ուսումնական տարի, Նախագծեր, Ուսումնական ձմեռ

5-6 տարեկանների «Ատամփոխիկ» ուսումնական նախագիծ

Հիմքը՝ Աիդա Պետրոսյանական ամենամյա «2-5 տարեկանների ատամհատիկ» նախագիծ

Ժամկետները՝ դեկտեմբերի 5-11

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ դեկտեմբերի 11-ին ներկայացնել ատամփոխիկի համերգ-ցուցադրություն, չամչով փլավի հյուրասիրություն

Խնդիրները՝

Գիտելիքներ հաղորդել ատամների ֆիզիոլոգիական աճի, փոխվելու, խնամքի վերաբերյալ

Զարգացնել երաժշտական գիտելիքները՝ սովորել ազգային-ծիսական երգեր,

Զարգացնել տակտի, ռիթմի զգացողութունը՝ երգելիս շրխկան գործիքներ կիրառելով

խաղիկներ հերինել հին ատամների գնալու, նորերի գալու մասին

Բանավոր խոսքի զարգացում՝ բառախաղերի, բանաստեղծությունների ուսուցման միջոցով

Մաթեմատիկական գիտելիքների զարգացում՝ խնդիրների հորինում ատամների քանակի վերաբերյալ/գումարման-հանման գործողությունների կապը/

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝խոհանոցային գործունեության՝աղանձ, փոխինձ, չամչով փլավի պատրաստման միջոցով

Մեդիահմտությունների զարգացում՝նկարչություն Paint նկարչական ծրագրով, նոր գործիքների կիրառում

Զարգացնել խմբով աշխատելու, միմյանց օգնելու հմտություններ

Նախատեսվող գործունեության ձևեր

Երաժշտական գործունեություն՝

Ազգային-ծիսական երգերի ուսուցում՝ փոփոխելով երգերի բառերը.

  • «Տիտոխիկ»(ծափերով և շրխկաններով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,

Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝  …

Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …

Էս՝ …,
Էս՝ ….,
Էս՝ ….,
Էս՝ էլ  …

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Բառուսուցում՝

չիր ու չամիչ բառերի ուսուցում,

բառախաղեր

Ընթերցանություն`

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Մաթեմատիկական գործունեություն՝

Ատամփոխիկի վերաբերյալ խնդիրների հերինում-լուծում ՝ հաշվի առնելով գումարման և հանման գործողությունների կապը, Օրինակ՝ Նանեն ուներ 10 ատամ, 3 ատամը թափվեցին, այժմ քանի՞ատամ ունի Նանեն: Լուծում՝ 10-3=7 /ատամ/

Եվ հակառակը՝

Նանեն ուներ 7 ատամ, 3 ատամ էլ նորը աճեց, կրկին քանի՞ ատամ ունի Նանեն:Լուծում՝7+3=10 /ատամ/

Տեխնոլոգիական գործունեություն՝

Խոհանոցում ծնողների, սվորողների հետ պատրաստելու ենք չամչով բրնձով քաղցր փլավ, աղանձ, տապակած խրթխրթքն լավաշ:

Մեդիագրագիտություն՝

  • Սովորող-սովորեցող նախագծի շրջանակներում 4-րդ դասարանցիների օգնությամբ Պեյնթ նկարչական ծրագրով նկարում են ատամիկի աճը անիմացիով մուլտֆիլմ
  • Ատամփոխիկ դիմանկարների լուսանկարչական ցուցադրություն մեծ էկրանով

Ամփոփումը՝ դասարանական համերգ-ցուցադրություն, հյուրասիրութուն

Տեսանյութերի, լուսանկարների հրապարակում դասվարի բլոգում և դպրոցի ենթակայքում;

Գործունեության ամփոփում՝

«Ատամփոխիկի ծեսը»

Զրույց «Ատամփոխիկի» մասին

Բառուսուցում. չամչոտ բառեր

Ու էսպես մի պուտուկ փլավ էփեցինք

Ատամփոխիկի ծեսի հալվան

Հեռավար սովորող Հարություն Տարախչյանը պատմում է իր ատամների խնամքի մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s