Դասարանական օրացույց

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը աշխատանքային նախագիծ

Օտար լեզու՝ Ռուսերեն

Օտար լեզու՝ Անգլերեն

Երկարացված օրվա շաբաթական ծրագիր

Ընտրությամբ նկարչության նախագիծը

Ամանորյա երգադարան

6 տարեկանների ընթերցարան

Նոյեմբերի 30, երկուշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք
9:20-10:05՝ Մաթեմատիկա՝ մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր՝

խաղ 1

Խաղ 2

Խաղ 3

10:10-10:55՝ Շրջակա աշխարհ՝ Տարվա եղանակները՝ ձմեռ

11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ paint նկարչական ծրագրի գործիքներ. կտրել պատկերը, կրկնապատկել պատկերը, փոխել պատկերի դիրքն ու չափսը։ Նկարում ենք

11:55-12:40՝ Մայրենի՝բառախաղեր, «Պ և Գ»հնչյունները սովորում ենք «Պապն ու շաղգամը» հեքիաթի միջոցով; / Ռուս.
11:55-12:40՝ Ընդմիջում

12:50-13:35՝ Մայրենի՝ Հ. Թումանյան «Պապն ու շաղգամը»/ Անգլ.

Դեկտեմբերի 1, երեքշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով

9:20-10:05- Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ 1-20-ի սահմանում

Խաղ 4

Խաղ 5

Խաղ 6

10:10-10:55՝ Շախմատ. սովորում ենք շախմատային խաղաքարերի միավորային արժեքները
11:00-11:45՝ Ընտրովի ( ըստ խմբերի նախագծերի)
11:55-12:40՝ Մարմնամարզություն՝ շարային վարժություններ
12:40-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ Մայրենի՝ բառախաղեր, աշխատանք թերթիկներով, «ձմեռ>> բառը/ Ռուսերեն

Դեկտեմբերի 2, չորեքշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05՝ Անգլերեն/ Մայրենի՝
10:10-10:55- Մաթեմատիկա՝ Թեմայի ամփոփում, 2
11:00-12:35-լող

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շրջակա աշխարհ՝ձմեռային մրգեր, բնագիտական փորձ մանդարինով։

Դեկտեմբերի 3, հինգշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով

09:20-10:05՝Երգ (Մարիամ Մնացականյան) Մարմնամարզություն՝ հեծանվավարություն
10:10-10:55 ՝ Մայրենի՝ Հ.Թումանյան <<Եղևնին >>/ Ռուսերեն
11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ այլընտրանքային նկարչություն- գուաշով նկարում ենք ձմեռային տրամադրություն /սառը և տաք գույներ/

11:50-12:35-Մաթեմատիկա՝ Գումարում և հանում 10-ի սահմանում, գումարման և հանման կապը, պարապել

Խաղ 7

Խաղ 8

Խաղ 9

/Անգլ(20 րոպե) 
12:50-13:35՝ Մարմնամարզություն՝ հեծանվավարություն

Դեկտեմբերի 4, ուրբաթ

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով

09:20-10:05՝ Ռուսերեն/ Մայրենի՝ բառախաղեր, աշխատանք տեքստի վրա
10:10-11.00- Paint նկարչական ծրագրով նկարում ենք ձմեռ բառը և մուտքագրում, համալրում մեր Փեյնթադարանի էջերը

11.00-11.45- Ընտրովի

12:00-13.00- Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք ավելուկով բրդուճներ, հյուրասիրում

Ընթերցանության նյութը՝

Հ Թումանյան

ԵՂևՆԻՆ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

Խնկո Ապեր / Աթաբեկ Խնկոյան

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.
Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից

,Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին.

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին, Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցին:

Հ. Թումանյան

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s