2020-2021 ուսումնական տարի, Դասարանական օրացույց

Նոյեմբերի 23-ից 27-ը աշխատանքային նախագիծ

Նոյեմբերի 23, երկուշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
9:20-10:05՝ Մաթեմատիկա՝ 

Մարզի’ր հիշողությունդ, Գումարման եւ հանման գործողություններ10-ի սահմանում , գումարման եւ հանման գործողություններ( առանց կարգային անցման) 20-ի սահմանում, դասավորել թվերը աճման եւ նվազման կարգով

10:10-10:55՝ Շրջակա աշխարհ՝ ցուցահանդես վաճառքի համար մեղրի տարաների խաթեթավորում, պիտակների համար նկարների պատրաստում

11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ paint նկարչական ծրագրի գործիքներ. կտրել պատկերը, կրկնապատկել պատկերը, փոխել պատկերի դիրքն ու չափսը։ Տարաների պիտակների ստեղծում նույն ծրագրով։

11:55-12:40՝ Մայրենի՝բառախաղեր՝ «էս էն է» արտահայտությունը, յ, է, ե — հնչյունները/ Ռուս.
11:55-12:40՝ Ընդմիջում

12:50-13:35՝ Մայրենի՝ Հ. Թումանյան «Էս էն է»/ Անգլ.

Նոյեմբերի 24, երեքշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

9:20-10:05- Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ 1-20-ի սահմանում, գումարման գործողություններ 20-ի սահմանում առանց կարգային անցման։

10:10-10:55՝ Շախմատ. սովորում ենք շախմատային պարզ խնդիրներ լուծել
11:00-11:45՝ Ընտրովի ( ըստ խմբերի նախագծերի)
11:55-12:40՝ Մարմնամարզություն՝ սովորում ենք օղակ պտտել, պարան ցատկել
12:40-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ Մայրենի՝ բառախաղեր, աշխատանք թերթիկներով, «էս էն է», «ելակ» բառը/ Ռուսերեն

Նոյեմբերի 25, չորեքշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05՝ Անգլերեն/ Մայրենի՝
10:10-10:55- Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, 1-20 թվերի կազմությունը, հանման գործողություններ 20-ի սահմանում, առանց կարգային անցման։ Համեմատություններ։
11:00-12:30-«Հոգատարություն» բաց ուսումնական ստուգատես, ցուցահանդես-վաճառք

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շրջակա աշխարհ՝ հաշվում ենք ցուցահանդես վաճառքից ձեւավորված հասույթը , թղթադրամները, մանրադրամները։

Հոկտեմբերի 26, հինգշաբթի

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05՝ Մարմնամարզություն՝ էստաֆետային խաղեր
10:10-10:55 ՝ Մայրենի՝ ———-/ Ռուսերեն
11:00-12:40՝ Տեխնոլոգիա+մայրենի՝ նկարում ենք գուաշով ——


12:40` Անգլ(20 րոպե) 
12:50-13:35՝ Երգ (Մարիամ Մնացականյան)

Հոկտեմբերի 27, ուրբաթ

08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05՝ Ռուսերեն/ Մայրենի՝ բառաքաղեր
10:10-11.00- Paint նկարչական ծրագրով նկարում ենք ծննդյան շնորհավորական բացիկներ Արմանի համար

11.00-11.45- Ընտրովի

12:00-13.00- Ծննդյան ծես- Արման Աղաջանյան

Ընթերցանության նյութը՝

Հ Թումանյան

ԵՂևՆԻՆ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

Խնկո Ապեր / Աթաբեկ Խնկոյան

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.
Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից

,Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին.

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին, Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s