2020-2021 ուսումնական տարի, Ուսումնական աշուն, Ուսուցչի օրագիր

Դասվարի օրագիր #7

Նոյեմբերի 22-ից 28-ը մեկնարկում է Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթը։

1.1 դասարանի սովորողների հետ նախապատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքին։

Արդեն լցրել ենք մեղրը տարաների մեջ, Paint նկարչական ծրագրով նկարել պիտաներ տարաների փալեթավորման համար։

Ծնողները պատրաստակամություն են հայտնել ծիսական գաթա եւ փախլավա թխել։ Իսկ սովորողները ցանկացան միանալ նաեւ Վիգեն Ավետիսի դպրոցում դասավանդող-տեխնոլոգ Ալիս Գեւորգյանի «Կախազարդեր» նախագծին, պատրաստել կախազարդեր եւ դրանք էլ հանել վաճառքի։

Արդեն սովորություն դարձած էկոքայլքով, 22 սովորող եւ ես, արդեն երկրորդ օրն է հաղթահարում ենք Հարավ — Արեւմուտք ճանապարհը, այնտեղից էլ առաջին անգամ Սարալանջ-սասնալանջով հասնում Հյուսիսային դպրոց-պարտեզ։

Ալիս Գեւորգյանի, Քնարիկ Ներսիսյանի, Տաթեւ Աթոյանի ջերմ ընդունելությունից ոգեւորված՝ սովորողներս անմիջապես հարմարվեցին աշխատանքային մթնոլորտին եւ սկսեցինք սպիտակ կավով աշխատանքը։

Ըստ նախագծի կավն արդեն մշակված էր, պետք էր գրթնակել եւ բարակ շերտի վրա կաղապարներով կտրատել ֆիգուրներ։ Աշխատանքի առաջին փուլը դյուրին էր եւ շատ դուր եկավ երեխաներին, նրանց համար բավական բարդ էր երկրորդ փուլը՝ սուր գործիքով ձեւավորման-նախշավորման փուլը, փոքր տարածքի վրա խոսուն պատկեր նկարելու համար բավական հմուտ պետք է լինել, բայց մեր սեբաստացի ռոդարիկները դրա ելքն էլ գտան, ու շատ գեղեցիկ պատկերներ ստացվեցին։

Աշխատանքը դեռ ունի 3-րդ՝ թրծման փուլ, որը կիրականացնի ընկեր Ալիսը եւ 4-րդ՝ ակրիլային ներկերով ներկելու փուլ, որը կիրականացնենք հենց ցուցահանդես-վաճառքի օրը ( նոյ. 25, ժամը 11:30 Հարավային դպրոցում՝ ծնողների եւ ընկեր Ալիսի հետ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s