Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումնական աշուն, Դասարանական օրացույց

«Ուսումնական աշուն» նախագիծ, նոյեմբերի 2-6-ը։ Ամփոփում։

Նպատակը

Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական՝ առաջարկելով կարճատև նախագծերի թեմաներ։

Տևողությունը՝ 1 շաբաթ

Առաջարկվող թեմաներ, գործունեություն.

🥦🥕🥒🌶Տանը՝ ընտանիքի անդամների հետ, իրականացրո՛ւ «Թթուդրեքի» ծես:

Արդյունքը ներկայացրո՛ւ տեսաֆիլմի տեսքով:

💻Սովորի’ր Աթ. Խնկոյանի «Ծիածան» բանաստեղծությունը, փորձի’ր ստեղծել բառ-նկար Paint նկարչական ծրագրով՝ մուտքագրելով նկարիդ վրա «ամպ», «արեւ» բառերը։

Կիրառելով Ջ. Ռոդարիի ստեղծագործական երեւակայության երկանդամություն մեթոդը՝ նոր բառեր ու բառակապակցություններ հորինի’ր «ամպ» եւ «արեւ», «տերեւ» եւ «բարեւ» , «աշուն» եւ «նուշ» , «շուն» եւ «արեւ», «տուն» եւ «ամպ» բառերի միջոցով։ Նկարիդ վրա մեծի օգնությամբ մուտքագրի’ր այդ բառերը եւս։

Օրինակ՝ «ամպարեւ», «ամպոտ արեւ» եւ այլն …

ԾԻԱԾԱՆ
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

🍂🍁Հավաքի’ր գեղեցիկ աշնանային տերեւներ, պատրաստի’ր կոմպոզիցիաներից ցանկացածը, արդյունքը ներկայացրո’ւ լուսանկարի կամ տեսաֆիլմի ձեւով։

Գործունեության ամփոփում

Աուդիոբանաստեղծություններ

«Աշունոտ» աշխատանքների մեդիացուցահանդես

«Աշունը Չինաստանում». պատմում է հեռավար սովորող Հարություն Տարախչյանը

«Ուսումնական աշուն» նախագիծ, նոյեմբերի 2-6-ը։ Ամփոփում։: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s