2020-2021 ուսումնական տարի, Նախագծեր, Ուսումնական աշուն, Դասարանական օրացույց

Հեռավար-առցանց ընտանեկան ինքնակրթության նախագիծ. հոկտեմբերի 19-ից 30-ը. Ամփոփում

Նպատակը՝ շարունակել հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում։

Տևողությունը՝ 2 շաբաթ(հոկտեմբերի 19-ից 30-ը

Առաջարկվող թեմաներ, գործունեություն.

🍁 Կազմակերպի’ր ընտանեկան աշնանային զբոսանք։ Ուշադիր ուսումնասիրի’ր ծառերն ու թփերը։ Հաշվիր դրանք 1-ական, զույգերով(2-ական): Լուսանկարիր աշունը զբոսայգում։ Լուսանկարները մեծի օգնությամբ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին՝ tamara-marimyan@mskh.am

🎨💻Paint Նկարչական ծրագրով նկարիր աշուն, նկարի վրա մուտքագրիր կամ մատիտ գործիքով նկարի’ր «աշուն» , «տերեւ» , «արեւ» բառերը։

🎧 Լսիր երգը եւ փորձիր մտապահել մեղեդին եւ երգի բառերը։

📚Ընտրի՜ր այս ընթերցանության փաթեթից Հ. Թումանյանի «Քամի» «Աշուն», Ջաննի Ռոդարիի «Շաբաթվա օրերը» , Ղ. Աղայանի «Առավոտը գյուղում»,Աթ. Խնկոյանի «Ծիածան» բանաստեղծություններից 2-ը եւ սովորիր բերանացի։

🖥Դասարանական TV, Կիրառելով Ջանի Ռոդարիի հայտնի հնարքներից մեկը, որը կոչվում է հեքիաթների շիլափլավ, Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթին խառնում ենք «Մի աքաղաղ կարմրապեծիկ», «Շունը», «Լուսաբացին» բանաստեղծությունները, «Երկինքը փուլ է գալիս » հեքիաթը։ Բեմականացումները ընտանիքի անդամների հետ կամ նրանց օգնությամբ։ Ամփոփումը՝ տեսանյութերի ձեւով։

🏃🏻‍♂️🏃🏻‍♀️Մարզվի՜ր ամեն օր, վարիր հեծանիվ եւ ինքնագլոր։ Եթե կարողանաս կիսվիր տեսանյութով։

🍇🍇🍇 Խաղողի եւ գինու արարման ծեսի հետ կապված՝ առաջարկում եմ ընկերների, ընտանիքի անդամների հետ խաղալ այս ազգային խաղը , ընթացքը ներկայացնել տեսաֆիլմով։

Ազգային խաղ
Մամի, մամի
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում:Կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
• Մամի, մամի, խաղողն հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
• Հասել է, հասմըսել է, Շանը կտամ, գելին կտամ, Քեզ մի ճութ չեմ տա:
• Ինչո՞վ գամ` որ տաս:
• Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայերին նմանեցնելով, որևէ երաժշտություն նվագելով, շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով:
Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերըխաչված են, իսկ ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով, մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամենանգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած
ձեռքերի տակով։

Հեռավար-առցանց պարապմունքների ժամանակցույց

Նախագծային աշխատանքների ամփոփումը՝

Մաս 1

Մաս 2

Մաս 3

«ՌոդարիկներTV», հեռուստաթատրոն #4

«ՌոդարիկներTV», հեռուստաթատրոն #5

Խաղողի եւ գինու արարման ծես. ազգային խաղ

Հեռավար-առցանց ընտանեկան ինքնակրթության նախագիծ. հոկտեմբերի 19-ից 30-ը. Ամփոփում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s