Ընթացիկ նախագծեր՝ <<Բարձունքի նվաճում>>, <<Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք>>, <<Կոմիտասյան օրեր>>
Օտար լեզուներ՝
Երաժշտական ծրագիր՝ Մարիամ Մնացականյանի բլոգ
Մաթեմատիկական ընտրությամբ գործունեություն
1-3-րդ դասարանների Նկարչությաուն, Ընտրությամբ գործունեություն
Երկարացված օրվա կազմակերպչի շաբաթական գործունեությունը
Սեպտեմբերի 28, երկուշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում 9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում 9:20-10:05՝ Մաթեմատիկա |
10:10-10:55՝ Շրջակա աշխարհ՝ ճամփորդության կանոնները |
11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ աշխատանք գունավոր թղթերով |
11:55-12:40՝ Մայրենի՝ սովորում ենք շուտասելուկներ/Ռուս. 11:55-12:40՝ Ընդմիջում |
12:50-13:35՝ Անգլ. /Մայրենի՝ Հ. Թումանյան <<Ծիտը >> բանաստեղծություն ընթերցում |
Սեպտեմբերի 29, երեքշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
9:20-10:05- Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<Ավել-պակաս>>, <<Հարևան թվեր>>։
10:10-10:55- Շախմատ. սովորում ենք խաղաքարերի անվանումները, քայլերը
11:00-11:45- Ընտրովի ( ըստ խմբերի նախագծերի)
11:55-12:40 -Մարմնամարզություն՝մարզանք, շարային վարժություններ
12:40-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝Մայրենի՝ բառախաղեր <<Աշուն>> բառը/ Ռուսերեն
Սեպտեմբերի 30, Չորեքշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Անգլերեն/ Մայրենի՝ բառաքաղեր
10:10-10:55- Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, 1-10 թվերի կազմությունը, <<3 թվի մոլորակը>>
11:00-11:45- Մայրենի՝ Ղ.Աղայան <<Առավոտը գյուղում>> բանաստեղծության ընթերցում
11:55-12:40- Լող ( Արեւմտյան դպրոցի փակ լողավազանում)
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շրջակա աշխարհ՝ ճամփորդության սննդի կազմակերպումը
Սեպտեմբերի 24, հինգշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Մարմնամարզություն
10:10-10:55 ՝ Մայրենի՝ բառախաղեր / Ռուսերեն
11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ Paint նկարչական ծրագրի գործիաշար, երկրաչափական պատկերներ գործիքով նկարում են արև
11:55-12:40՝ Վարպետության դաս՝ ծնող Արուսյակ Դուրյանի հետ( խոհանոցային գործունեություն, պատրաստում ենք Փսալի ավանդական, ազգային խմորեղեն)
12:50-13:35՝ Երգ (Մարիամ Մնացականյան)
Սեպտեմբերի 25, ուրբաթ
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Ռուսերեն/ Մայրենի՝ բառաքաղեր
10:10-10:55- Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, 1-10 թվերի կազմությունը, <<4 թվի մոլորակը>>
11:00-11:45- Մայրենի՝ Ղ.Աղայան <<Առավոտը գյուղում>>, Հ. Թումանյան «Ծիտը» բանաստեղծույթյունների ընթերցում
1. Ընթերցանության նյութեր.
Շուտասելուկներ
***
Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ
***
Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին:
***
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:
***
Մուկն ու կատուն
Այս դարում
Հաշտ կխաղան
Օրն ի բուն:
Կվազվզեն իրար հետև,
Կպախկվեն դռան հետև:
Հ. Թումանյան
<<ԾԻՏԸ>>
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։
Ղ.Աղայան
<<Առավոտը գյուղում>>
Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկըչում է
Ծլվլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռմփալով.
Տրեխները շունն է տարել
Մռմռալով: