Ամսվա ընթացիկ Նախագիծը՝ այստեղ
Ծննդյան ծես՝ սեպտեմբերի 20-Գաբրիելլա Բաղումյան
Մաթեմատիկա
Օտար լեզու՝ Անգլերեն
Օտար լեզու՝ Ռուսերեն
Երկարացված օրվա կազմակերպչի շաբաթական գործունեությունը:
Շաբաթվա ընթացքում նախատեսվում է՝ <<ՌոդարիկներTV>> հեռուստաթատրոնի #1 թողարկումը
Սեպտեմբերի 14, երկուշաբթի
08։00՝ միասնական երթուղիներով սովորողների տեղափոխում դպրոց
08։45 սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09։00-12։00 ուսումնական պարապմունքներ բացօթյա միջավայրում
11։45՝ Սովորողների ճամապարհում կրթահամալիրի կանգառից
Սեպտեմբերի 15, երեքշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
9:20-10:05- Բանավոր հաշիվ, 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ։
10:10-10:55- Շախմատ. սովորում ենք խաղաքարերի անվանումները
11:00-11:45- Ընտրովի( ըստ խմբերի նախագծերի)
11:55-12:40 -Մարմնամարզություն՝ Նախավարժանք, շարային վարժություններ, էստաֆետային խաղեր բակում
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝Բանաստեղծության ուսուցում՝ Հ. Թումանյան «Լուսաբացին» / Ռուսերեն
Սեպտեմբերի 16, Չորեքշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Անգլերեն/ Մայրենի՝ Հ. Թումանյան «Լուսաբացին»
10:10-10:55- Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, 1-10 թվերի կազմությունը, համեմատություն
11:00-11:45- Մայրենի՝ «Լուսաբացին» բանաստեղծության դերային խաղ
11:55-12:40- Երգ՝ «Ամպն ու սարը» երգի ունկնդրում-ուսուցում, երգի հեղինակ՝ Լիլիթ Բլեյան
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շրջակա աշխարհ՝ ճամփորդի պայուսակը՝ բառախաղ
Սեպտեմբերի 17, հինգշաբթի
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Լող՝ բացօթյա լողավազանում
10:10-10:55 ՝ Մայրենի՝ բառախաղեր, «Ամպն ու սարը» բանաստեղծության ուսուցում/ Ռուսերեն
11:00-11:45՝ Ընտրովի( ըստ խմբերի ղեկավարների նախագծերի)
11:55-12:40՝ Մայրենի՝ Ռոդարիկներ TV-տեսանյութի պատրաստում/Անգլերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ Երգ( Մարիամ Մնացականյան)
Սեպտեմբերի 18, ուրբաթ
08։45՝ սովորողների դիմավորում երթուղայինի կանգառում
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05՝ Մայրենի՝Հ. Թումանյան «Ամպն ու սարը»/Ռուսերեն
10:10-10:55՝ Մարմնամարզություն՝ լող
11:00-11:45՝ Տեխնոլոգիա՝ կավով ծեփում ենք «սար» բառը
11:55-12:40 ՝ Մայրենի՝ բառախաղեր, սովորած բանաստեղծությունների ֆլեշմոբային ընթերցում/Անգլերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, 20ի սահմանում հետ ու առաջ հաշիվ
Ուսումնական ռեսուրսներ
1. Ընթերցանության նյութեր.
«Լուսաբացին»
Հ. Թումանյան
— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
«Ամպն ու սարը»
Հ. Թումանյան
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։