1-ին դասարանի ծրագիր, «Իմացումի հրճվանք», Հեռավար ուսուցում, Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի կրտսեր դպրոցում

 Ուսուցման  նպատակները . 

Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները,  տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք  նրանք ստացել են դասերի ժամանակ,   սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.

– սովորողների  մոտ  զարգացնել կայուն հետաքրքրություն  դեպի  մաթեմատիկան

–  զարգացնել տրամաբանական  և  ալգորիթմական  մտածողություն

– զարգացնել  սովորողների  մաթեմատիկական  ընդունակությունները  և  հետազոտական  կարողությունները

– ընդլայնել և խորացնել  սովորողների  պատկերացումները մաթեմատիկայի  գործնական  նշանակության  մասին

– դաստիարակել  սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն  և  համատեղել անհատական աշխատանքը խմբի  հետ

– զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը

– սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն

– ուսումնասիրությունների  ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն

-ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու (նաև օտար լեզուներով), մշակելու, ներկայացնելու կարողություն

-Ստեղծել պայմաններ, որպեսզի ձևավորվեն  և  զարգանան սովորողների գործնական հմտությունները  լուծելու ոչ ստանդարտ խնդիրներ ` օգտագործելով տարբեր  մեթոդներ և միջոցներ

– զարգացնել մաթեմատիկական աշխարհայացք

– ընդլայնել երկրաչափական պատկերացումները

– զարգացնել տրամաբանական մտածողությունը  և  տարածական պատկերացումները

– ձևավորել կառուցողական մտածողության տարրեր

1-ին դասարանի ծրագիր 

1.    Մաթեմատիկայի պատմությունից

2.Թվեր  և  գործողություններ դրանց հետ:  Ուրախ հաշիվ

3.  Գտնել օրինաչափությունները

4.  Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ

5. Խաղեր թվերով և առարկաներով

6.Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

7.Սովորում ենք կռահել ռեբուսներ:  Ծանոթություն ռեբուսներին և դրանց կռահման ձևերին:

8.Խաչբառեր

9.Մոգական քառակուսիներ

10. Առաջադրանքներ լուցկիներով

11.Երկրաչափական առաջադրանքներ

12. Խաղային   տրամաբանական  խնդիրներ

13. Կշռում, վերալցում, ժամանակ

14.Մաթեմատիկական խաղեր

15.Կոմբինատորական  առաջադրանքներ

16.  Խնդիրներ  համապատասխանության և կարգի վերաբերյալ

17 .  Հետաքրքրաշարժ  խնդիրներ. Բանաստեղծությունների  տեսքով  հետաքրքրաշարժ  խնդիրների  լուծում: Տրա մաբանական խնդիրների լուծում: Խնդիրներ ոչ լրիվ, ավելորդ, անիրական տվյալներով:  Հնարամիտ հանելուկներ:  Հարցի փոփոխմամբ խնդիրներ:  Խնդիրներ մի քանի լուծումներով:

18.  Օլիմպիական խնդիրների լուծում:

19.<< Կենգուրու>> -ի խնդիրների լուծում:

20 . Ոչ ստանդարտ խնդիրների լուծում:

Ուսումնական ռեսուրսներ

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի կրտսեր դպրոցում: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s