2020-2021 ուսումնական տարի, Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումնական աշուն, Դասարանական օրացույց

Սեպտեմբերի 1-12-ը առցանց-հեռավար-ընտանեկան նախագծեր

Աշխատանքի ուղղությունները՝

  • ճամփորդությամբ ուսուցման ստուգատես Երեւանի այգիներում, պուրակներում — սեպտեմբերի 1-ի նախագիծը
  • կրթական շքերթի(սեպտեմբերի 4) նախապատրաստական աշխատանքների նախագիծ
  • Տեխնոլոգիական, բնագիտական գործունեություն

Բնագիտական փորձ «Նկարչություն կաթի վրա»

Անհրաժեշտ նյութեր՝ կաթ(200մլ), ամանի հեղուկ, գուաշ՝ ջրով բացված, ականջի փայտիկներ, խոր աման։

Ընթացքը՝ լցնում ենք կաթը խոր ափսեի մեջ։ Գունանյութը քիչ քանակությամբ ավելացնում ենք կաթի մեջ։ Եթե ջրիկ գունանյութ է, ապա կաթուցիչով ենք կաթեցնում։ Այնուհետեւ ականջի փայտիկը թաթախում ենք ամանի հեղուկի մեջ եւ նկարչական շարժումներ անում կաթի վրա։ Կարելի է հերթով տարբեր գույներ խառնել եւ շարունակել նկարել, գեղեցիկ պատկերներ ստանալ։

  • Բանավոր մաթեմատիկական գործունեություն

Պատրաստում ենք բանջրեղենային «թվերով համեղ աղցան»։

Անհրաժեշտ է ՝ լոլիկ, վարունգ, գունավոր պղպեղներ, ձիթապտուղ։

Ընթացքը՝ հաշվում ենք կտրատած կտորները, խառնում, գումարում թվերը 10-ի սահմանում։ Սովորում ենք 1-10 թվերի կազմությունը։

  • Բառախաղեր

Բարձունքի հաղթահարում նախագծին ընդառաջ՝ խաղում ենք «սար» բառով։

Ընթացքը՝ կրկնում ենք շուտասելուկը եւ ցույց տալիս լոգոռիթմիկ շարժումներով։ Տե’ս այստեղ եւ այստեղ

Աշխատանքները ներկայացնում են լուսանկարների կամ տեսանյութի ձեւով։

Ֆիզիկական միջավայր՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝ 6-7 հոգանոց փոքր կարգապահ խմբերով 6 տարեկաններ։

Ժամանակը՝ երկ.-ուրբ. , ժամը՝ 10:00-12:00

Առցանց-հեռավար միջավայրի մասնակիցներ՝ ընտանեկան դպրոցներ։

Առցանց դասընթացների ժամանակացույց՝

Երկուշաբթի

10:00-10:45- Բնագիտական փորձ վերոնշյալ նախագծով

Երեքշաբթի

10:00-10:30- Անգլերեն

11:00-11:45- երգ

Չորեքշաբթի

10:00-10:45- Բառախաղեր՝ վերոնշյալ նախագծով

Ուրբաթ

11:00-11:45- բանավոր մաթեմատիկա՝« Թվերով աղցան»՝ վերոնշյալ նախագծով

13:00— 13:45 Ռուսերեն

Ամփոփումը

Դասվարի օրագիր #1

Դասվարի օրագիր #2

Դասվարի օրագիր #3

Դասվարի օրագիր #4

Մարկ Նազարյանի աշխատանքային սեպտեմբերը հեռավար-ընտանեկան դպրոցում

Հեռավար սովորող Գրիգոր Մեսրոբյանի «Բարեւ , ես եմ» տեսանյութը

Արման Մարգարյանի աշխատանքային սեպտեմբերը հեռավար-ընտանեկան դպրոցում

Արամ Ղազազյանի աշխատանքային սեպտեմբերը առցանց հեռավար-ընտանեկան դպրոցում

Հարություն Տարախչյանի աշխատանքային սեպտեմբերը առցանց հեռավար-ընտանեկան դպրոցում.

Փյունիկ Առաքելի աշխատանքային սեպտեմբերը առցանց հեռավար-ընտանեկան դպրոցում

Գաբրիելլա Բաղումյանի աշխատանքային սեպտեմբերը առցանց հեռավար-ընտանեկան դպրոցում

Արման Աղաջանյանի աշխատանքային սեպտեմբերը առցանց հեռավար-ընտանեկան դպրոցում

Оставьте комментарий