2020-2021 ուսումնական տարի, Նախագծեր, Ուսումանական ամառ, Դասարանական օրացույց

Օգոստոսյան եռօրյա մուտքի ճամբարի նախագիծ. ամփոփում

Ամփոփումը՝ այստեղ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորող 6 տարեկաններ։

Տևողությունը՝ օգոստոսի 17-19

Միջավայրը՝ Մուտքի ճամբարը կազմակերպվում է ֆիզիկական միջավայրում՝ Հարավային դպրոցում, գործունեությունը իրականցվում է հիմնականում բացօթյա միջավայրում կամ օդափոխված, բաց պատուհաններով դասարան-լաբորատորիաներում։

Նպատակը՝ Ծանոթանալ դպրոցին, կրթական ծրագրին ֆիզիկական միջավայրում, պատրաստվել կրթական շքերթին։

Անհրաժեշտ միջոցներ՝ 

Սովորողն իր հետ ունենում է՝

  • Դիմակ, ախտաանիչ նյութեր
  • մարզահագուստ
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
  • Սպիտակ և գունավոր թղթեր, գուաշ, վրձիններ, ջրաման, մկրատ, սոսինձ
  • ջուր, ջրի շիշ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/

Ժամատախտակ՝

Օգոստոսի 17

  • 10:00- սովորողներին դիմավորում, ընդհանուր պարապմունք
  • 10:20- Բարեւախաղ՝ «Բարև ես եմ…»/ սովորում ենք Հ. Թումանյանի «Կռունկներ», «Արտուտիկ» բանաստեղծությունները
  • 11:00- Երգուսուցում՝ «Դան, դան, դանեդան»
  • Ընդմիջում լողափում
  • 11:30- Լող, ուրախ մարմնամարզություն
  • 11:30-12:00- Օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում

Օգոստոսի 18

  • 10:00- սովորողներին դիմավորում, ընդհանուր պարապմունք
  • 10:20- Երգուսուցում՝ «Գնացեք, տեսեք»
  • 11:00-Լող, ուրախ մարմնամարզություն
  • 11:30- Ընդմիջում
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ զրույց խաղողի մասին, խաղողամաթեմատիկա
  • 12:30- Սովորում ենք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը
  • 13:00 — Օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում

Օգոստոսի 19

  • 10:00- սովորողներին դիմավորում, ընդհանուր պարապմունք
  • 10:20- Բանաստեղծությունների ամրապնդում՝ «Կռունկներ», «Արտուտիկ», «Աքաղաղն ու կտուրը»
  • 11:00- Լող, ուրախմարմնամարզություն
  • Ընդմիջում
  • 11:30- Երգուսուցում
  • 12:00 — Տեխնոլոգիական գործունեություն՝ խաղողանկարչություն

Ուսումնական նյութեր՝

ԱՐՏՈՒՏԻԿ. Հովհաննես Թումանյան

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

ԿՌՈՒՆԿՆԵՐ. Հովհաններս Թումանյան

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Աքաղաղն ու կտուրը. Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը

Երկար ու ձիգ,

Կտրին տալով`

Վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով

Ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

Փուլ չի գալիս:

ԵրգԳնացեք, տեսեք»

«Գնացեք տեսեք»

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել արջը,
Գնացին տեսան`թուրն է կերել արջը:Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Գնացեք տեսեք` ով է կերել թուրը,
Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը:Ժանգն ու թուրը,Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Գնացեք տեսեք` ով է կերել ժանգը,
Գնացին տեսան` յուղնէ կերել ժանգը:Յուղն ու ժանգը,Ժանգն ու թուրը,Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Գնացեք տեսեք` ով է կերել յուղը,
Գնացին տեսան` մուկն է կերել յուղը:Մուկն ու յուղը,Յուղն ու ժանգը,Ժանգն ու թուրը,Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Երգ- «Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն»

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն…

Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Շիլա, շապիկ հագին էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Պուտուկ փլավ էփեցի,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Կոլոտ հավուն կերցուցի:
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:… Դա՜ն

Օգոստոսյան եռօրյա մուտքի ճամբարի նախագիծ. ամփոփում: 1 комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s