2020-2021 ուսումնական տարի, Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումանական ամառ

Ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբար. հունիս

6 տարեկանների «Մուտքի» ճամբարի նախագիծ, մասնակիցներ

Ամառային ճամբարի մասնակցության հայտ

Գործունեության ամփոփումը` այստեղ

«Ամառային դպրոց» նախագծի նպատակն է՝

«Մուտքի» ճամբարի նախագծային աշխատանքների միջոցով ճանաչել սանին, բացահայտել նրա կարողություններն ու հետաքրքրությունները, նպաստել դասարան-համայնքի ձևավորմանը (սովորողները կճանաչեն իրար, դասավանդողներին) իրականացնել «Իմացումի հրճվանք» ծրագրի նախագրային փուլը։

Տևողությունը՝ հունիս 1-ից 30-ը

Ընթացքը՝ Սովորողների ուսումնական գործունեությունը կկազմակերպվի առցանց-հեռավար՝ Օութլուք Թիմս հարթակում, նշված թեմաների՝

«Ես»

«Իմ ընտանիքը»

«Իմ տունը»

«Իմ ընկերները»

«Իմ խաղալիքը»

«Իմ սիրելի կենդանին» , շուրջ ստեղծագործական աշխատանքներ կատարելով։ Որի արդյունքում սովորողները կստեղծեն իրենց «անձնագրերը». Ամառային ճամբարի ղեկավարը դասվարն է, իսկ տանը՝ ծնողը։

Շաբաթվա գործունեությունը կամփոփվի դասարանի բլոգում։

Նախագծի խնդիրներն են՝

  • Հեռավար-առցանց պարապմունքների, տեսակապերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով խմբի բոլոր անդամներին ընդգրկել նախագծում։
  • Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզեր, ցանկություններ, դրանց արտահայտման ձևեր)
  • Ձևավորել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն
  • Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ
  • Ձևավորել սեփական դերի նշանակության, իրավունքների և պարտականությունների մասին գիտակցություն (համայնքում՝ դասարանում, դպրոցում, ընտանիքում, բակում)
  • Զարգացնել հաղորդակցական, ստեղծագործական կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել սեփական մտքերը հասկանալի, պարզ, ամբողջական նախադասություններով արտահայտելու, սեփական կարծիքը հիմնավորելու կարողություններ
  • Զարգացնել դիմացինին լսելու, բարեկիրթ վարվելակերպ դրսևորելու կարողությունները (լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպել և արտահայտել, լսել մինչև վերջ, չընդհատել)
  • Ձևավորել նկարչական, տեխնոլոգիական պարագաներից ճիշտ օգտվելու կարողություններ
  • Զարգացնել երևակայությունը (նկարելու միջոցով)
  • Զարգացնել մանր մոտորիկան
  • Զարգացնել ուշադրությունը, ճարպկությունը, հնարամտությունը, տրամաբանությունը, կառուցողական մտածողությունը
  • Ձևավորել մաթեմատիկական տարրական պատկերացումներ առարկաների խմբերի, տարածության մեջ նրանց դիրքի, չափերի մասին
  • Սովորեցնել 1-10 թվանշաններ գրությունը, թվերի կազմությունը
  • Սովորեցնել շաթավա օրերի անունները
  • Ձևավորել և զարգացնել համակարգչից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել Paint նկարչական խմբագրով աշխատելու կարողությունները
  • Ձևավորել կայքէջից, բլոգից օգտվելու կարողություններ (բացել աշխատասեղանին երևացող պատուհանը, գտնել համապատասխան բաժինը)
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն
  • Զարգացնել հրահանգներ լսելու և արագ արձագանքելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել խմբային վարժություններ, խաղեր կատարելու կարողություններ (խմբի մաս զգալու, խմբի համար պատասխանատվություն ստանձնելու կարողություններ)

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Ազատ նկարչություն նախագծի թեմաների շուրջ, ինքնանկար, դիմանկար գուաշով, Paint-ով։

Գունավոր թղթերով աշխատանք՝ արև, աքաղաղ, տուն, մատիկներ

Պլաստիրինով, կավով ծեփ

Մաթեմատիկա, շարժական խաղեր

Առարկաների հատկությունները՝  համեմատում ըստ չափի, ձևի, գույնի, նյութի

Առարկաների տարածական առնչություններ՝ աջ-ձախ-մեջտեղ, վերև-ներքև, վերևինը-մեջտեղինը-ներքևինը, ներս-դուրս, վրա-տակ

Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով, համեմատում շատ-քիչ-նույնքան

1-9 թվերը և թվանշանները՝ մինչև 10-ը առարկաների համրանք պատկերների միջոցով, ուղիղ և ետ համրանք

0-9 թվերի կազմությունը, 9- ի սահմանում գումարում, հանում, գումարի, տարբերության անհայտ բաղադրիչը գտնելը, 0 թիվը

Միանիշ թվերի համեմատումը

Երկրաչափական պատկերներ

Մարմնամարզություն

Ամենօրյա մարմնամարզություն, մարզական , բակային խաղեր, եռանիվ, երկանիվ հեծանիվների վարում։

Ես և շրջակա աշխարհը

Իմ թաղարը, տարվա եղանակներ, շաբաթվա օրեր, կենդանական աշխարհ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ, սողուններ։

Շաբաթական նախագծեր

Հունիսի 1-5 աշխատանքային նախագիծ

Հունիսի 8-19 աշխատանքային նախագիծ

Օգտակար ռեսուրսներ

Վիրտուալ շրջայց կրթահամալիրում

Առաջին դասարանցու ծնողի ընթերցարան

Տեսադասեր սովորողների եւ ծնողների համար ։

Ամառային ուսումնական փաթեթ

Տեսադասերի ժամանակացույց

Հունիսի 1, 2, 3, 4, 5 , ժամը՝ 19:00-20:00

Հունիսի 13, 14, 20, 21, 27, 28, ժամը՝ 13:00-14:00

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s